Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-09-2022 11:15
Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի' ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի եզրափակիչում կմրցեն Լեհաստանից Իգա Սվիատեկան և Թունիսից Օնս Յաբուրը: Այդ հանդիպումը կկայանա Նյու Յորքի կենտրոնական կորտում' Արթուր Այշ ստադիոնում' սեպտեմբերի 10-ին:
10-09-2022 10:41
+12 °C-ից ցածր եւ +21 °C-ից բարձր ջերմաստիճանը կարող է բացասական ազդեցություն ունենալ հոգեկանի վրա եւ ագրեսիա հրահրել սոցցանցերում։ Հետազոտության ժամանակ ամենաքիչ ագրեսիվ թվիթերը գրվել են +15°C-ից +18°C ջերմաստիճանում: Երբ դրսում +30 °C-ից ավելի տաք է եղել, համացանցում շատ ավելի մեծ ատելություն է գրանցվել:
10-09-2022 07:54
Վատ տեսողությունը կարող է լինել շաքարախտի, լյարդի վնասման և այլ լուրջ հիվանդությունների ախտանիշներից մեկը, նշում են նյարդաբանները։ Ըստ նրանց՝ վատ տեսողությունը կարող է լյարդի ախտահարման նշան լինել, անոթային պաթոլոգիաների և շաքարային դիաբետի ախտանիշ, որի դեպքում ցանցաթաղանթը վնասված է։ Որոշ մարդիկ բախվում են մեկ այլ խնդրի՝ նրանք լայնացած բիբ ունեն: Ամենից հաճախ այս վիճակը ազդանշան է տալիս հորմոնալ համակարգի խանգարման մասին։
10-09-2022 02:47
Կալիֆոռնիայում տղամարդը ձերբակալվել է սպանության համար։ Նա սրով կտրել է կնոջ գլուխը: Կասկածյալը, որի անունը չի հաղորդվում, ճանաչում էր տուժողին։ Նրանց հարաբերությունների բնույթը, ինչպես նաեւ սպանության դրդապատճառները դեռեւս չեն հաղորդվում։
10-09-2022 01:21
Դատախազությունը կստուգի Կլավա Կոկուին տաճարի կողքին կարճ զգեստով «անպարկեշտ երգերի» պատճառով։ Կլավային ստուգելու են երկու հոդվածով՝ «Մանր խուլիգանություն» Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.1 և «Խղճի և կրոնի ազատության իրավունքի խախտում» Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածով՝ Գիտելիքի օրը Վլադիվոստոկում «Ես, մենք, վագրը» փառատոնում ունեցած ելույթից հետո։
09-09-2022 09:58
Բավականաչափ քանակությամբ բանջարեղենի եւ մրգերի կանոնավոր գործածումը, որոնք հարուստ են սննդային թելքերով եւ վիտամիններով, գրեթե 10 տոկոսով նվազեցնում է մահվան ռիսկը: Այդ մասին ասված է ճապոնացի գիտնականների խմբի զեկույցում:
09-09-2022 09:41
Spice Girls խմբի նախկին անդամ Մել Սին խոստովանել է, որ այն օրերին, երբ խումբն իր փառքի գագաթնակետին էր, դեպրեսիա եւ սնվելու հետ կապված խանգարումներ է ունեցել ու գրեթե ինքնասպանության է հասել:  48-ամյա Մելանի Չիշոլմն ասել է, որ խմբի հանրաճանաչ լինելը բացասաբար է անդրադարձել իր հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա: Նա նշել է, որ խմբի անդամներն ամեն ինչում ենթարկվել են մենեջերներին, որոնք հաճախ քննադատել են աղջիկներին'մասնավորաբար ավելորդ քաշի համար:
09-09-2022 08:01
Տաք ցնցուղը և պարանոցի, քունքերի ու ճակատի մերսումը կօգնեն թեթևացնել ցավը միգրենի նոպաների ժամանակ։ Ըստ մասնագետների՝ հանգստությունն ու անդորրը կօգնեն թեթևացնել միգրենի ցավը. մարդը պետք է հանգցնի լույսերը և ազատվի բարձր ձայներից: Վիճակը մեղմելու ևս մեկ միջոց տաք լոգանքն է:
09-09-2022 07:51
Եղիսաբեթ II թագուհին 70 տարի եղել է Մեծ Բրիտանիայի կառավարող միապետը, ինչը նրան դարձնում է պատմության մեջ երկրորդ ամենաերկար կառավարող միապետը: Բրիտանիայի թագավորական ինստիտուտն ունի թագուհու մահվան դեպքում ծրագիր, ինչպես նաեւ հաստատված իրավահաջորդության գիծ, թե ով պետք է հաջորդը նստի գահին:
09-09-2022 02:46
Այս ամռանը լուր տարածվեց, որ Էմիլի Ռատակովսկին չորս տարվա ամուսնությունից հետո բաժանվում է ամուսնուց՝ Սեբաստիանից։ Պատճառը՝ ամուսնու դավաճանություններն են եղել: Այս ողջ ընթացքում նախկին ամուսինները չեն խոսել իրենց ամուսնալուծության մասին: Էմիլին վերջապես որոշել է հաստատել այս լուրը: Նա ասել է, որ հին բարքերով տղամարդիկ սիրաշահում են կանանց, գրավում, կապում իրենց, կարծես կանայք իրենց են պատկանում:
08-09-2022 11:44
Ռուս հայտնի երգչուհի Մաշա Ռասպուտինային Թուրքիայում գնումներ կատարելիս թալանել են։ Նա կորցրել է գումար և փաստաթղթեր։ Դեպքը տեղի է ունեցել երգչուհու՝ Ռուսաստան մեկնելուց մեկ օր առաջ։ Ներկայումս գողացված փաստաթղթերը վերադարձվել։ Ռասպուտինան շուտով կկարողանա Թուրքիայից վերադառնալ Ռուսաստան։
08-09-2022 11:38
Netflix ամերիկյան հայտնի մեդիաընկերության և վրացի լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի միջև դատական վեճն ավարտվել է համաձայնությամբ: Պայմանագրի մանրամասները հայտնի չեն։ Գափրինդաշվիլին վեճի շրջանակներում Netflix-ից պահանջել է 5 մլն դոլար։ Նշենք, որ դատական գործի առարկան հայտնի «Թագուհու քայլը» հեռուստասերիալի դրվագն էր, որտեղ ասվում է, որ Գափրինդաշվիլին երբեք չի մրցել տղամարդկանց հետ, ինչը չի համապատասխանում իրականությանը։
08-09-2022 11:28
Կանադական նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անքնությամբ տառապող տարեց մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում՝ հիշողության եւ երկարատեւ ճանաչողական խանգարումների, ինչպիսիք են դեմենցիան:
08-09-2022 11:23
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս է եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին մրցեց ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի (8) հետ եւ առավելության հասավ 6:3, 7:6 (7:4) հաշվով։ Եզրափակիչի ուղեգրի համար Իգա Շվյոնտեկը կհանդիպի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի (6) հետ։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ֆրանսիացի Կարոլին Գարսիան եւ թունիսցի Օնս Ժաբերը։
08-09-2022 01:50
Ռեժիսոր և դերասան Ալեքսանդր Մոլոչնիկովը հարցազրույց է տվել Յուրի Դուդեին և պատասխանել Եկատերինա Վառնավայի հետ նրա հարաբերությունների մասին, որը տևել է մոտ երկու տարի։ Մոլոչնիկովը հաստատել է, որ բաժանվել է Comedy Woman-ի աստղից։
07-09-2022 10:19
Խռմփացողների մոտ քաղցկեղով հիվանդանալու ռիսկն ավելի բարձր է, նշվում է շվեդ գիտնականների նոր հետազոտության մեջ: Գիտնականները կարծում են, որ դա պայմանավորված է թթվածնի պակասով, որը նրանք ստանում են գիշերը:
07-09-2022 10:13
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է American Dream Issue ամսագրի հատուկ թողարկված համարի շապիկին եւ արժանացել երկրպագուների քննադատությանը: Հեռուստաաստղը ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկի համար կեցվածք է ընդունել ջինսե տաբատով եւ վարտիքով՝ Միացյալ Նահանգների դրոշի դիմաց կանգնած: Երկրպագուները քննադատել են Քարդաշյանի կերպարը՝ մեկնաբանություններ թողնելով հրապարակման տակ, որը հավանել է ավելի քան 1 միլիոն մարդ:
07-09-2022 07:34
Շաքարախտի ժամանակ ոտքերի թմրությունը կարող է հանգեցնել անդամահատման և մահվան, զգուշացնում են էնդոկրինոլոգները։ Դիաբետիկների մոտ կարող է զարգանալ դիաբետիկ նեյրոպաթիա, որի դեպքում արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վնասում է նյարդային համակարգը: Հաճախ ախտահարվում են ոտքերը, և ոտքերի զգայունության կորստի պատճառով մարդը կարող է չնկատել զարգացող բորբոքումը։
07-09-2022 07:30
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կհարստանան սեպտեմբերին. Ցուլ, Կշեռք, Այծեղջյուր:
07-09-2022 02:38
Երգչուհի Մանիժան և ռեժիսոր Օկայ Կվատանիան ամուսնացել են։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել նախօրեին Մոսկվայի մարզում՝ Նիկոլինա Գորայում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-07-2026 13:04
Ռուս ռուֆերներ Անգելինա Նիկոլաուն և Իվան Բիրկուսը անմիջապես դարձան սոցիալական ցանցերի և լրատվական աստղեր։ Նրանք վերջերս բարձրացան Էմփայր Սթեյթ Բիլդինգ, որտեղ կախել էին սիրո ուղերձով պաստառ։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել այս նախաձեռնությունը. Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակի տվյալներով՝ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարներին այժմ սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
08-07-2026 12:58
Կոմո լճի ափին գտնվող Վարեննա ձկնորսական գյուղը մինչև 200 եվրոյի չափով տուգանքներ է սահմանել փողոցներում մերկ իրանով կամ լողազգեստով հայտնվելու համար, գրում է The Guardian-ը։ Սա դարձել է իտալական զբոսաշրջային ուղղության հերթական փորձը՝ սահմանափակելու այցելուների այն վարքագիծը, որը տեղացի բնակիչները անհարգալից են համարում։
08-07-2026 08:16
Ռիհաննան, որը մեկ տարուց էլ քիչ ժամանակ առաջ երրորդ անգամ մայր դարձավ, լուրեր է հրահրել, որ ևս մեկ երեխա է սպասում։ 38-ամյա երգչուհին հանրությանը հայտնվել է իր ընկերոջ՝ ռեփեր A$AP Rocky-ի հետ։ Զույգին նկատել են Նյու Յորքի Four Seasons հյուրանոցի մոտ, նախքան կարմիր Ferrari-ն նստելը։ Սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը գրավել է աստղի հանդերձանքը. Ռիհաննան հագել էր կապույտ և սպիտակ շերտերով ուղղահայաց մաքսի զգեստ, որը լիովին թաքցնում էր նրա կազմվածքը։
08-07-2026 03:08
Ընդամենը մի քանի օր առաջ Եկատերինա Շկուրոյին շնորհավորում էին «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուում տարած իր համոզիչ հաղթանակի կապակցությամբ, իսկ այսօր նրան մաղթում են երջանիկ ընտանեկան կյանք։ «Ես ԱՅՈ՛ ասացի։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում, բայց ամենակարևորը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես ամենաքիչն էի սպասում... Իմ ամենամեծ երազանքը, որպես աղջկա, այն էր, որ մի տղամարդ ծնկի իջներ իմ առջև և ամուսնության առաջարկ աներ։ Եվ դա տեղի ունեցավ։ Ես հիմա աներևակայելի երջանիկ եմ», - գրել է Եկատերինան իր անձնական բլոգում։
07-07-2026 12:01
Շակիրան, կարծես, վերականգնել է սիրո հանդեպ իր հավատը Ժերար Պիկեի հետ ցավալի բաժանումից հետո: Վերջերս պապարացիները երգչուհուն բռնացրել են մեքսիկացի դերասան Մանուել Ռուլֆոյի ընկերակցությամբ, և կարծես, սա ավելին է, քան պարզապես պատահական հանդիպում: Աստղը առայժմ լռում է, բայց փաստը մնում է փաստ. նա շողում է, և արդեն համացանցում շատ են ենթադրությունները հնարավոր սիրավեպի մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2026
Դիտվել է 646 անգամ
02.07.2026
Դիտվել է 417 անգամ
03.07.2026
Դիտվել է 354 անգամ
07.07.2026
Դիտվել է 232 անգամ
08.07.2026
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster