Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-08-2024 09:26
Ձողացատկի կանանց աշխարհի ռեկորդակիր, ուկրաինացի Յարոսլավա Մահուչիխը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։ Նա հաղթահարեց 2 մետր բարձրությունն առաջին փորձից։ Երկրորդ տեղը գրաված ավստրալացի Նիկոլա Օլիսլագերսը նույնպես ցույց տվեց 2 մետր արդյունք, սակայն երրորդ փորձից։
05-08-2024 03:03
Վիկտորյա Բեքհեմը դարձել է Vogue-ի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ Բացի այդ, 50-ամյա Վիկտորիան պատմել է իր 49-ամյա ամուսնու՝ Դեյվիդ Բեքհեմի հետ հարաբերությունների, և թե ինչպես է իրեն հաջողվում համատեղել աշխատանքն ու ընտանիքը։  Երգչուհու և դիզայների խոսքով՝ ինքը շատ է սիրում ժամանակ անցկացնել Դեյվիդի հետ, քանի որ շատ է ծիծաղում նրա հետ և նրանք միշտ աջակցում են միմյանց․ «Հնարավոր է՝ նրան սիրահարված եմ ավելի, քան երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք»: 
05-08-2024 02:14
Թոբի Մագուայրին պապարացիները բռնացրել են Սարդինիայի մասնավոր լողափերից մեկում` իր երիտասարդ սիրելիի հետ հանգստանալիս։ 49-ամյա դերասանի ընտրյալը, պարզվում է, 24-ամյա մոդել Բաբետետ Ստրիջբոսն է։ Այս անգամ չի խոսվում հավանական ընկերական հարաբերությունների մասին. Թոբին և Բաբետը ոչ միայն գրկախառնվել և ուրախ ծիծաղել են, այլև համբուրվել։
05-08-2024 00:19
Երգիչ Օլեգ Գազմանովի կինն իր անձնական բլոգում խոստովանել է, որ իրեն հաճախ շփոթում են իր 26-ամյա որդու՝ Ֆիլիպի ընկերուհու հետ։ Մարինա Գազմանովայի խոսքով՝ իրեն գոհացնում է այդ համեմատությունը և հաճույք է ստանում նման հաճոյախոսություններից։
03-08-2024 09:17
Օհայոյի Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի ամերիկացի գիտնականները կարևոր կապ են հայտնաբերել արվեստի հանդեպ սիրո և մարդու կյանքի իմաստի զգացողության միջև: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արվեստին ի պատասխան գեղագիտական փորձառությունները մշտապես դրական հարաբերություններ են ցույց տվել կյանքի իմաստի ավելի բարձր մակարդակների հետ:
03-08-2024 08:23
Լիվերպուլցի կինը 500.000 ֆունտ ստեռլինգ է շահել People's Postcode վիճակախաղում և որոշել արգելել իր երեխաներին McDonald's այցելել: Իմանալով հաղթանակի մասին՝ կինը որոշել է առաջին հերթին իր երեք երեխաների հետ ճաշել լավ ռեստորանում։ «Մենք անպայման մի տեղ կճաշենք։ Եվ դա հաստատ չի լինի McDonald's-ը, որը նրանք այդքան պաշտում են»,- ասել է նա։ Բրիտանուհին նշել է, որ մտադիր է առողջացնել իր ընտանիքի սննդակարգը։
02-08-2024 11:38
Վերամշակված պանիրն իր բաղադրությամբ զգալիորեն տարբերվում է բնական պանրից:Հալած պանրի յուրահատուկ հյուսվածքն ու համը դարձնում են այն սոուսների, սենդվիչների և այլ ուտեստների համար հարմար բաղադրիչ, բայց, ըստ բժիշկների՝ չպետք է մոռանալ, որ այս մթերքն իր հատուկ օրգանոլեպտիկ հատկություններով պարտական է սննդային տարբեր հավելումներին: Սրանք էմուլգատորներ են, ներկանյութեր, բուրավետիչներ, համի ուժեղացուցիչներ, կայունացուցիչներ և կոնսերվանտներ:
02-08-2024 11:25
Քենդալ Ջենները դժգոհել է միայնությունից. 28-ամյա աստղը աշխարհի ամենահայտնի և ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է, սակայն Քենդալը պնդում է, որ իր կարիերան ավելի բարդ է եղել, քան ոմանք կարող են պատկերացնել: Այնուամենայնիվ, Քենդելը նշել է, որ այժմ իրեն ավելի «կայուն» և «հույսերով լի» է զգում իր կարիերայի հետ կապված:
02-08-2024 08:25
37-ամյա Քեթի Թոփուրիան սոցցանցերում հայտարարել է, որ երրորդ անգամ է մայրացել։ Երգչուհին հրապարակել է նորածին դստեր ոտքերի լուսանկարը և գրել. «2024 թվականի հուլիսի 31. Նիկոլ»։ 2020 թվականին Թոփուրիան ամուսնացել է Լև Դենգովի հետ։ Մեկ տարի անց զույգը համատեղ երեխա ունեցավ, ում անվանեցին Ադամ։ Գործարար Լև Գեյխմանի հետ առաջին ամուսնությունից երգչուհին ունի նաև դուստր՝ Օլիվիան։
02-08-2024 01:31
Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին Լոս Անջելեսի փողոցներում հայտնվել է հերթական մերկ աութֆիթով։ 29-ամյա Բիանկան ոչինչ չի թողել երևակայությանը, Լոս Անջելես մեկնելով միայն թափանցիկ մարմնագույն մերկ բոդիով: Նա հագել էր նույն գույնի թրինգ՝ շքեղ հանդերձանքին համադրելու համար և, իհարկե, նախընտրել է չկրել կրծկալ։
01-08-2024 10:40
Ֆիտոէստրոգենները, կալցիումը և մագնեզիումը օգտակար են կանանց առողջության համար։ Այս նյութերը հանդիպում են ոսպի մեջ, որը սննդաբանները կանանց խորհուրդ են տալիս ներառել սննդակարգում։ Ֆիտոէստրոգենները էստրոգենների՝ իգական սեռական հորմոնների «նախնիներն են»: Դրանց թիվը նվազում է մոտ 40 տարեկանում, նվազում է նաև ձվարանների ակտիվությունը։
01-08-2024 10:15
Երեկոյան կարելի է ուտել քնելուց առնվազն երեք ժամ առաջ: Ըստ գաստրոէնտերոլոգների՝ երեկոյան ժամը վեցից հետո չընթրելու խորհուրդը վերաբերում է նրանց, ովքեր քնելու են երեկոյան ժամը իննին մոտ։ Եթե մարդը ուշ է քնում, ապա ընթրիքի ժամը կարելի է տեղափոխել։ Ցանկալի է, որ ընդունվող սնունդը լինի թեթև։
01-08-2024 07:07
Քորթնի Քարդաշյան-Բարկերի վիտամինների և հավելումների Lemme ապրանքանիշը հենց նոր թողարկել է իր առաջին սառնաշաքարը՝ անզուգական փայլ հաղորդող և ավելի լավ համ խոստացող սահմանափակ քանակությամբ կոսմետիկ արտադրանքը: Քորթնին նոր արշավում հայտնվել է գերքաղցր կաթնային կոքտեյլի մեջ թաթախված սառնաշաքարով։
01-08-2024 06:11
Կրիշտիանու Ռոնալդուն իր ամուսնության մասին դիտավորյալ խոսակցություններ է հրահրել՝ սիրեցյալ աղջկան՝ Ջորջինա Ռոդրիգեսին իր կինն անվանելով։ Whoop ֆիթնես խումբը վերջերս Instagram-ի իր էջում Կրիշտիանուի մարզումներից գրառում է հրապարակել։ Աստղային խաղացող Al Nassr-ը տարածել է իր տնային մարզադահլիճով շրջայցը, ցույց տալով իր համեստ բնակավայրի համեմատ ֆուտբոլային ակումբում մարզվելու առավելությունները, որի ընթացքում նա բերանից թռցնել է, թե զույգն ամուսնական դաշինք է կնքել:
01-08-2024 03:47
Ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին ցուցադրել է կոշիկներ, որոնք թրենդային են լինելու 2024 թվականի աշնանը։ Նա որոշել փորձարկել է մի կերպար, որում իր առօրյա քեժուալ տեսքին ավելացրել է բայքերական կոշիկներ: Այս կոշիկներով նա կարողացել է հավասարակշռել իր նուրբ և պարզ տեսքը:
31-07-2024 12:19
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում 15-44 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ՄՊՎ-ն է (մարդու պապիլոմավիրուս), իր տարածվածությամբ երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո։
31-07-2024 09:44
Ըստ բժիկշերի՝ քրքումը, պղպեղը, սուսամբարը, մաղադանոսը, կոճապղպեղը, սխտորը և այլ համեմունքներ ոչ միայն ճաշատեսակներին համ են հաղորդում, այլ նաև հակաօքսիդանտ ազդեցություն ունեն։
31-07-2024 05:57
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը բաժանվում է ամուսնուց. նա պաշտոնապես հայց է ներկայացրել դատարան։ Նա լուրը հաստատել է իր Telegram ալիքում։ «Ես հաստատում եմ, որ պաշտոնապես հայց եմ ներկայացրել դատարան՝ Վլադիսլավից ամուսնալուծվելու համար», - գրել է նա:
31-07-2024 02:23
Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչ է անհրաժեշտ իր շքեղ կազմվածքը պահպանելու համար՝ տարածելով տնային մարզադահլիճում երկու ժամ տևողությամբ մարզումների տեսանյութը։ «Երկու ժամը մարզասրահում լավ է հոգեկանի համար»,- մակագրել է նա տեսանյութը։
31-07-2024 01:00
Թվում է, թե 48-ամյա Ռիզ Ուիզերսփունի կյանքում նոր տղամարդ է հայտնվել՝ նրան նկատել են Նյու Յորքում մասնավոր ներդրող Օլիվեր Հարմանի հետ ժամադրությանը։ Դերասանուհին 56-ամյա Հարմանի կողքին շքեղ տեսք է ունեցել՝ սև զգեստով և բարձրակրունկներով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1234 անգամ
21.10.2026
Դիտվել է 386 անգամ
20.10.2026
Դիտվել է 368 անգամ
22.10.2026
Դիտվել է 253 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster