| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 29-08-2024 09:55 Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանն է արժանացել Գոհար Հարությունյանը։ Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում 6:2, եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
|  |
|
|
29-08-2024 09:47 Ցյուրիխի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտը նոր շոկոլադ է մշակել, որն օգտագործում է կակաոյի ամբողջ պտուղը՝ միջուկ, հյութ և կեղև: Շաքարավազը նույնպես պարտադիր չէ։ Իսկ օրգանական սննդի ընկերությունները հետաքրքրված են, հայտնում է BBC-ն։
|  |
|
|
29-08-2024 05:35 Վենետիկում, որտեղ վերջին օրերին հավաքվել են հոլիվուդյան աստղերը, բացվել է միջազգային կինոփառատոնը։ Կարմիր գորգի վրա շատ աստղեր են հայտնվել, բայց երեկոյի գլխավոր հերոսներն էին Վայնոնա Ռայդերը, Մոնիկա Բելուչին, Ջեննա Օրտեգան (կարմիր Dior զգեստով), Ջասթին Թերուն և «Beetlejuice Beetlejuice» ֆիլմի այլ աստղեր. հենց այս ֆիլմին էր վիճակված բացել փառատոնը։
|  |
|
|
29-08-2024 02:18 Սուպերմոդել Բելլա Հադիդն ապրել է թրեյլերում իր սիրելիի՝ պրոֆեսիոնալ ձիավարորդ Ադան Բանուելոսի հետ։ Այս մասին մարզիկը խոսել է Along For the Ride փոդքաստում։ Ադան Բանուելոսը Բելլա Հադիդին անվանել է «պարզ մարդ» և ասել, որ իրենց սիրավեպի սկզբում մոդելը տեղափոխվել է իր շարժական տուն: Հեծանվորդը հավել է, որ «նյութականն իր համար կարևոր չէ, կամ գոնե ոչ առաջին տեղում է»:
|  |
|
|
28-08-2024 09:22 Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը մեծ հաջողություն է գրանցել՝ ընդգրկվելով Վենիտիկի 81-րդ միջազգային կինոպառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում:
|  |
|
|
28-08-2024 09:05 Նիկոլ Քիդմանը ակնարկել է, որ իր մասնակցությամբ «Փոքրիկը» առաջիկա էրոտիկ դրաման մինչ այժմ ամենառիսկային ֆիլմն է իր կարիերայում: Ֆիլմում դերասանուհին խաղում է նյույորքյան բիզնեսի հզոր մենեջերի դերը, ով սկսում է վտանգավոր սիրավեպ իր շատ ավելի երիտասարդ պրակտիկանտի հետ, որին մարմնավորում է Հարիս Դիկինսոնը:
|  |
|
|
28-08-2024 08:58 Գիտնականները մագնիսառեզոնանսային շերտագրության հետազոտության արդյունքում ուղեղում հայտնաբերել են սիրո աղբյուրը. պարզվել է, որ այդ զգացողությունը հիմնականում կենտրոնացած է ուղեղի սոցիալական ազդանշանների մշակմանն առնչվող հատվածներում, հայտնում են գիտնականները: Նրանք պարզել են, որ ռոմանտիկ սերը նաև ուղեղի ակտիվության բարձրացում է հարուցում, սակայն այդ գործունեությունը սահմանափակվում է ուղեղի սոցիալական տարածքներով։
|  |
|
|
28-08-2024 02:56 Ալսուն և Յան Աբրամովը պաշտոնապես ամուսնալուծվեցին։ «Ալսուի և Յանի ամուսնալուծությունը հանգեցրեց մեծ ողբերգության (երեխաներ, ունեցվածք, մամուլ): Ցավոք, վերջերս ի հայտ եկավ մի հանգամանք, որն անհնարին է դարձնում ամուսնական հարաբերությունների շարունակությունը», - ասել է Աբրամովների ընտանիքը փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին։
|  |
|
|
28-08-2024 01:11 70-ամյա մոդել Քրիստի Բրինկլին և 80-ամյա դերասան Շևի Չեյզը («Արձակուրդ» կուլտային ֆիլմից) 37 տարի անց վերամիավորվել են։ Երկուշաբթի օրը 70-ամյա սուպերմոդելին և Saturday Night Live-ի 80-ամյա վետերանին միասին նկատել են ավտոմեքենայում։
|  |
|
|
27-08-2024 11:23 Լիլի Քոլինզը նոր պաստառ է թողարկել, որը ներկայացնում է «Էմիլին Փարիզում»-ի չորրորդ եթերաշրջանի երկրորդ մասը: Նախկինում Լիլին Փարիզում Էմիլիի երկրպագուներին առաջարկել էր դիտել չորրորդ սեզոնի երկրորդ մասը: 35-ամյա դերասանուհին մի քանի նոր լուսանկարներ է հրապարակել՝ հետևորդներին տալով պատկերացում այն մասին, թե ինչ է սպասվում Netflix-ի հիթային շոուում: «Տեսնենք, թե ինչ կլինի, երբ Էմիլին մի փոքր հռոմեական արձակուրդի գնա...»,- գրել է «Էմմի»-ի հավակնորդը:
|  |
|
|
27-08-2024 10:47 Մրայա Քերիի մայրն ու քույրը մահացել են նույն օրը։ «Իմ սիրտը կոտրված է, որ անցյալ շաբաթավերջին կորցրի մորս: Ցավոք սրտի, իրադարձությունների ողբերգական շրջադարձի արդյունքում քույրս նույն օրը հրաժեշտ տվեց կյանքին»,- ասել է երգչուհին։ Փոփ աստղը մանրամասներ չի հայտնել Պատրիսիա Քերիի և Էլիսոն Քերիի մահվան պատճառների մասին։ Պատրիսիա Քերին 87 տարեկան էր, իսկ Էլիսոն Քերին՝ 63 տարեկան։
|  |
|
|
27-08-2024 10:33 54-ամյա Նաոմի Քեմփբելն արձակուրդի ընթացքում նոր սիրավեպ է սկսել՝ նրա ընտրյալը գերմանացի դիջեյ Ռամպան է (Գրեգոր Սյուտերլին)։
|  |
|
|
27-08-2024 02:44 Մոդել և ռեալիթի հեռուստաաստղ Քայլի Ջենները հրաժարվել է շփվել իր ընկերների մեծ մասի հետ՝ դերասան Թիմոտի Շալամեի դավաճանության մասին լուրերի ֆոնին։ Աստղին մոտ կանգնած ինսայդերը պատմել է, որ Քայլի Ջենները հեռացել է իր ընկերներից և վերածվել «տան տիկնոջ»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մոդելն իր ազատ ժամանակի մեծ մասը տրամադրում է Թիմոթի Շալամետին և ընտանիքին։
|  |
|
|
26-08-2024 12:39 Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը դարձել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի երեք օրերի առաջատարը: Այդպիսով, Անահիտը հաղթել է մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին: Մրցույթի պաշտոնական պարգեւատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
|  |
|
|
26-08-2024 12:37 Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Մադրիդում հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հաղորդում է ակումբի կայքը։ Քիմ Քարդաշյանը որդու հետ ներկա է եղել Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Ռեալ» - «Վալյադոլիդ» հանդիպմանը, որից հետո էլ տեղի է ունեցել նրա հանդիպումը Ֆլորենտինո Պերեսի հետ։
|  |
|
|
24-08-2024 10:33 Անջելինա Ջոլին Tom Ford Beauty-ի նոր դեմքն է։ Հոլիվուդյան դերասանուհին դարձել է Tom Ford Beauty-ի առաջին դեսպանը՝ համաձայնելով նկարահանվել Runway Lip Color շարքի նոր արշավում, որը կթողարկվի սեպտեմբերին։
|  |
|
|
24-08-2024 08:01 Ջենիֆեր Լոպեսը խնդրել է վերադարձնել իր հին ազգանունը՝ որպես նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծվելու միջնորդագրի մաս։ 55-ամյա աստղը ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել առանց փաստաբանի օգնության՝ դերասանի հետ ամուսնության երկրորդ տարեդարձի օրը։ Դատելով լրատվամիջոցների կողմից ձեռք բերված նյութերից՝ Լոպեսը ցանկանում է վերադառնալ իր նախկին անվանը՝ «Ջենիֆեր Լին Լոպես»՝ ամբողջությամբ հրաժարվելով Աֆլեքի ազգանունից։
|  |
|
|
24-08-2024 06:42 Գերմանիայում արգելվել է նիկաբով ավտոմեքենա վարել: Կոբլենցի բարձրագույն վարչական դատարանը վճռել է, որ ավտոմեքենա վարելիս նիկաբ (ավանդական մահմեդական կանանց գլխաշոր, որը ծածկում է դեմքը՝ աչքերի հատվածում նեղ բացվածքով, որպես կանոն, պատրաստվում է սև գույնի կտորից) կրելը վտանգում է ճանապարհային բոլոր մասնակիցների անվտանգությունը:
|  |
|
|
24-08-2024 01:05 Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսը դարձել է Dolce & Gabbana շքեղ ապրանքանիշի նոր գովազդային արշավի հերոսուհին։ Լուսանկարներով նա կիսվել է սոցիալական ցանցերի իր անձնական էջերում։ Երգչուհին նկարահանվել է ապրանքանիշի դիզայներների կողմից ստեղծված մի քանի բաց կերպարներում:
|  |
|
|
22-08-2024 08:34 117-ամյա ամերկյան իսպանուհի Մարիա Բրանյասի մահից հետո «Աշխարհի ամենատարեց մարդու» կոչումը կփոխանցվի նախկինում լեռնագնացությամբ զբաղված 116-ամյա ճապոնուհուն։ Ճապոնիայի արևմտյան Աշիա քաղաքում ապրող Տոմիկո Իտոոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին։
|  |
|
|
|
|
|