| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 22-08-2024 02:40 63-ամյա Ջուլիանա Մուրը դարձել է իսպանական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Դերասանուհին կեցվածք է ընդունել նրբագեղ զգեստներով, որոնցից մի քանիսը բավականին բացահայտ էին։ Այսպես, Մուրը մերկ մարմնի վրա փորձել է Saint Laurent վերարկու՝ մերկացնելով կուրծքը։
|  |
|
|
21-08-2024 15:27 Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվում են՝ համաձայն Լոս Անջելեսի գերագույն դատարանի ռեեստրի գրանցման, տեղեկացրել է CNN-ը։ Նախօրեին Լոպեսը ապահարզանի հայց է ներկայացրել Լոս Անջելեսում, ինչը համընկել է 2022թ. Ռայսբորոյում նրանց հարսանեկան արարողության տարեդարձին։
|  |
|
|
21-08-2024 15:24 Ալ Պաչինոյի ընկերուհին՝ Նուր Ալֆալլահը, որն անցյալ տարի դերասանին որդի է պարգեւել, նրան «ցնցող» հայր է անվանել։ Լեգենդար դերասանը 84 տարեկանում դարձել է աշխարհի ամենահայտնի հայրերից մեկը, երբ Նուրը լույս աշխարհ է բերել նրա որդուն՝ Ռոմանին 2023թ. հունիսին։
|  |
|
|
20-08-2024 16:11 Գերմանիայի դաշնային դատարանը երեքշաբթի վճիռ կկայացնի 99-ամյա կնոջ՝ Իրմգարդ Ֆուրշների հանդեպ, որը մեղավոր է ճանաչվել ավելի քան 10 000 սպանությունների մասնակցության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա եղել է ԷսԷս-ի հրամանատարի քարտուղարը Շտուտգոֆ նացիստական համակենտրոնացման ճամբարում:
|  |
|
|
20-08-2024 15:52 Քլոե Քարդաշյանը դեռեւս խելահեղորեն սիրահարված է Տրիստան Թոմփսոնին, թեեւ նա նրան պահում է «ընկերական գոտում», հայտնում է In Touch-ը՝ վկայակոչելով ինսայդերին։ «Քլոեն մերժել է շատ տղամարդկանց։ Նա փորձել է ժամադրության գնալ, բայց պարզապես չի կարողանում որեւէ մեկի հետ շփվել այնպես, ինչպես անում է Տրիստանի հետ»,-ասել է աղբյուրը:
|  |
|
|
19-08-2024 14:35 Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փողով կարելի է երջանկություն գնել, իսկ աղքատության մեջ ապրելը եռապատկում է դեպրեսիայի և տագնապի զարգացման հավանականությունը: Մյուս կողմից, հանկարծակի հաջողությունը մեծապես կբարելավի մեր կարճաժամկետ երջանկությունը: Ըստ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցի ավագ գիտաշխատող Քիլինգսվորթի, հոգեբանությն լեզվով ասած, կանոնավոր աշխատավարձը ջեքփոթ է, իսկ ավելի բարձր տարեկան եկամուտը փոխկապակցված է մարդու ընդհանուր երջանկության և բարեկեցության հետ:
|  |
|
|
19-08-2024 14:29 Երգչուհի Kesha-ն ձանձրացել է հագուստ կրելուց։ 37-ամյա երգչուհին ինսթագրամում հրապարակել է իր մերկ լուսանկարները, այդ թվում մեկը, որտեղ նա աղցան է ուտում՝ նստած բազկաթոռին, մյուսում նստած է մահճակալին սպիտակ սավանով, որը նետված է նրա կրծքին։ «...Ձանձրացել եմ շոր հագնելուց»,- հանդուգն մակագրել է նա։
|  |
|
|
17-08-2024 08:55 Ամերիկյան Vogue-ը հոդված է նվիրել հայ շեֆ-խոհարարուհիներին, որոնք վերաիմաստավորում են ազգային խոհանոցը՝ դրա մեջ ժամանակակից շեշտադրումներ մտցնելով։ «Հայաստանը հայտնի է իր հոյակապ հյուրընկալությամբ»,- գրում է Vogue-ը։ «Մտեք ցանկացած հացի փուռ, և նրանք հաճույքով ձեր պայուսակի մեջ երեք լրացուցիչ հաց կդնեն որպես նվեր: Եվ եթե արշավի եք գնացել, մի զարմացեք, եթե ձեզ հրավիրեն խորովածի:
|  |
|
|
17-08-2024 08:45 Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտվեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երրորդ շրջանում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:0, 6:3 հաշվով։
|  |
|
|
16-08-2024 09:21 Pirelli-ի նոր օրացույցի հետեւում կանգնած լուսանկարիչը խոստացել է այն կրկին սեքսուալ դարձնել այն բանից հետո, երբ #MeToo շարժումը «բոլորին ստիպեց դադար վերցնել», գրում է The Guardian-ը։
|  |
|
|
16-08-2024 05:28 Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն, օրինակ՝ մրգային յոգուրտները կամ մրգային հյութերը:
|  |
|
|
16-08-2024 03:38 «Մեծ պայթյունի տեսության» աստղ Քեյլի Կուոկոն ամուսնանում է երրորդ անգամ։ 38-ամյա Քեյլին հայտարարել է 42-ամյա դերասան Թոմ Փելֆրիի հետ նշանադրության մասին։
|  |
|
|
16-08-2024 01:32 Այժմ Մեծ Բրիտանիայում 12-55 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր պետք է ռենտգեն հետազոտություն անցնեն, նախքան պրոցեդուրան կհարցնեն՝ արդյո՞ք նրանք հղի են: Պատճառը վերջերս տեղի ունեցած միջադեպն է կապված տրանսգենդերի հետ, ով համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն է անցնելիս եղել։ Սկսելով հետազոտությունը՝ ռենտգենաբանները էկրանին տեսել են արգանդում գտնվող պտուղը, իսկ հետո պարզվել է, որ պացիենտը նույնիսկ չի էլ կասկածել, որ հղի է։
|  |
|
|
16-08-2024 01:24 ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ։ Հայաստանի ներկայացուցիչն առավելության հասավ երեք սեթում՝ 2:6, 6:2, 6:2 հաշվով։
|  |
|
|
14-08-2024 13:20 Մարկ Ցուկերբերգը պատվիրել է իր կնոջ արձանը, որը քանդակված է հին հռոմեացիների ոճով։ Facebook-ի հիմնադիրը Instagram-ում կիսվել է կնոջ՝ Պրիսցիլա Չանի արձանի լուսանկարով։ «Վերադարձնում են կնոջը քանդակելու հռոմեական ավանդույթը»,-հրապարակումը մակագրել է Ցուկերբերգը:
|  |
|
|
14-08-2024 10:25 Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 166-րդ ռակետ, կանադացի Բիանկա Անդրեեսկուի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։
|  |
|
|
12-08-2024 07:48 Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարում։ Հայաստանի քաղաքացիությունը ստանալուց հետո առաջին մրցախաղում նախկին ռուսաստանցի թենիսիստուհին որակավորման փուլում մրցեց աշխարհի 410-րդ ռակետ, ամերիկացի Լորեն Դեւիսի հետ եւ հաղթեց 6:3, 6:1 հաշվով։
|  |
|
|
12-08-2024 06:18 Ադելը հաստատել է, որ շուտով ամուսնանալու է իր սիրելիի՝ 42-ամյա սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։ 36-ամյա երգչուհին անսպասելի խոստովանությունն արել է Մյունխենում՝ համերգի ժամանակ։
|  |
|
|
12-08-2024 02:51 Քրիստինե Պեպելյանը հուզել է ինստագրամյան իր հետեւորդներին ու գործընկերներին։ Երգչուհին իր էջում գեղեցիկ հոլովակ է տեղադրել իր եւ որդու՝ Արեգի մասնակցությամբ, որում նրանք միասին կատարում են Արամ mp3-ի «Կուզես» երգը։
|  |
|
|
12-08-2024 01:01 Սելենա Գոմեսը լուսանկար է հրապարակել, որը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում։ Աստղն ակնարկել է իր սիրելիի՝ Բենի Բլանկոյի հետ նշանադրության մասին։ Երկրպագուները նման եզրահանգումներ են արել այն բանից հետո, երբ տեսել են, որ Գոմեսը ձախ ձեռքի մատնեմատին սրտի էմոջի է ավելացրել, կարծես փորձել է թաքցնել նշանադրության մատանին։
|  |
|
|
|
|
|