Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-07-2024 10:07
Սմոքինգը, որը Մարլոն Բրանդոն կրել է 1972 թ-ի «Կնքահայրը» ֆիլմում, հանվել է աճուրդի։ Այն նախկինում երբեք աճուրդի չի հանվել, եւ ակնկալվում է, որ Studio Auctions աճուրդում կվաճառվի ավելի քան 200 000 դոլարով:
17-07-2024 09:17
Վահանաձև գեղձի առողջության համար անհրաժեշտ են յոդ, սպիտակուց, ցինկ և այլ միկրոտարրեր: Բժշկների խոսքով՝ վահանաձեւ գեղձի առողջությանը կարելի է աջակցել ծովամթերքով ու յոդացված աղով։ Անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ սպիտակուցներ ուտել, որպեսզի օրգանիզմը ստանա թիրոզին՝ բջիջների շինանյութը։
17-07-2024 05:21
Էմմա Ռոբերտսը Instagram-ում հայտարարել է, որ ամուսնանում է իր ընկերոջ՝ Քոդի Ջոնի հետ։ Ջուլիա Ռոբերթսի զարմուհին համատեղ լուսանկար է հրապարակել, որում նրա մատին երեւում է մատանի։ Ինչպես նշում է Daily Mail-ը, մատանու վրա հինգ կարատանոց ադամանդ է, իսկ նման զարդերի արժեքը մոտ 100 հազար դոլար է։
17-07-2024 02:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության C լիգայի ընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացրեց՝ Բուխարեստում մրցելով չորրորդ խմբի առաջատար Ռումինիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։ Ռումինիան 6 խաղում վաստակեց 18 միավոր եւ գրավեց առաջին տեղը՝ նվաճելով B լիգայի ուղեգիր։
16-07-2024 09:51
Տղամարդիկ ավելի մեծ սթրես են առաջացնում կանանց մոտ, քան երեխաները։ Մայրերի 46 տոկոսի համար զուգընկերները սթրեսի ավելի լուջ աղբյուր են, քան երեխաները։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մայրերն ամենից շատ տառապում են ժամանակի պակասից. զուգընկեր ունեցող մայրերի երեք քառորդը տեղեկացրել է, որ նրանք կատարում են ծնողական եւ ընտանեկան պարտականությունների մեծ մասը։
16-07-2024 09:49
Ճապոնիայի Յամագատա պրեֆեկտուրայի ժողովը բանաձև է ընդունել, որը «ֆիզիկական և մտավոր առողջությունն ամրապնդելու նպատակով» բնակիչներին խրախուսում է օրական առնվազն մեկ անգամ ծիծաղել:
16-07-2024 07:27
People հրատարակության ինսայդերներից մեկը մանրամասներ է պատմել 61-ամյա դերասան Ջոնի Դեփի և 29-ամյա ռուս մոդել Յուլիա Վլասովայի սիրավեպի մասին, ում ցանցում «Էմբեր Հերդի կրկնօրինակն» են անվանում։ Հանգստյան օրերին նրանց հարաբերությունների մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ «Կարիբյան ծովի ծովահենների» աստղը հանրության մեջ հայտնվել է իր նոր ընկերուհու հետ: Ըստ լուրերի՝ նրանք հանդիպում են մոտ երկու տարի։
16-07-2024 02:46
Reflex խմբի նախկին մենակատար Ժենյա Մալախովան հայտարարել է ուրախալի իրադարձության մասին՝ նա երկրորդ անգամ մայրացել է։ Աստղը փոքրիկի ծննդյան մասին անմիջապես չի հայտնել, այլ միայն մի քանի օր անց։
16-07-2024 02:34
Քննադատության ալիքը հանկարծակի փլվեց երգչուհի Շակիրայի վրա, ով ելույթ ունեցավ Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում՝ Ամերիկայի գավաթի 2024 թվականի եզրափակիչ խաղի ընդմիջման ժամանակ։ Երգչուհու ելույթի պատճառով ընդմիջումը երկարաձգվեց մինչև 25 րոպե՝ ավանդական 15–ի փոխարեն, ինչը շատերին դուր չեկավ։
15-07-2024 11:57
Անվանվել է ամառվա ամենաոճային մատնահարդարման երանգը։ Մուգ լաքերն ավելի արդիական են ձմեռային մատնահարդարման համար։ Սակայն այս ամառ սմբուկի գույնը գերազանցում է ժողովրդականության բոլոր ռեկորդները: Մուգ սմբուկի լաքը կընդգծի արևայրուքը, իսկ վառը կհամապատասխանի բաց մաշկ ունեցողներին: Եթե այն ընտրեք ըստ ձեր եղունգների ձևի, ապա ցանկացած մանուշակագույն լավ տեսք կունենա կարճ եղունգների վրա, իսկ երկար եղունգների վրա այն կարող է դառնալ դիզայնի տարր։
15-07-2024 11:51
Մի շարք մթերքներ չափազանց բացասաբար են ազդում մաշկի վրա՝ հանգեցնելով վաղ ծերացման։ Սա առաջին հերթին վերաբերում է շաքարին։ Քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը հրահրում է այսպես կոչված շաքարային ծերացումը։ Նաև չպետք է չափից շատ սուրճ խմել, խոսքն օրական մեկ-երկու բաժակից ավելիի մասին է։ Այս դեպքում մաշկը կդառնա չոր և ջրազրկված, քանի որ այս ըմպելիքն ունի միզամուղ ազդեցություն:
15-07-2024 10:37
Մահացել է դերասանուհի Շենեն Դոհերթին՝ հայտնի «Բևերլի Հիլզ», «90210» և «Հմայվածները» հեռուստասերիալների աստղը։ Նա 53 տարեկան էր և վերջին 9 տարիների ընթացքում պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ։
15-07-2024 07:39
Հետազոտության համաձայն, որը ներկայացվել է Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի (EAN) 10-րդ կոնգրեսում, միջին տարրքի եւ տարեց մարդկանց տագնապալի երազները կարող են մատնանշել ապագայում կոգնիտիվ ունակությունների եւ բոլոր պատճառներով դեմենցիայի առաջացման ավելի մեծ վտանգի մասին:
15-07-2024 05:15
90-ականներին սիրված պորտի վրայի պիրսինգը վերադառնում է նորաձևության՝ շնորհիվ երիտասարդ արտիստների և բլոգերների: Երիտասարդների շրջանում հռչակ վայելող հայտնիները, ինչպիսիք են Բիլլի Այլիշը, Doja Cat–ը, Ice Spice–ը, Ադիսոն Ռեյը, Tyla–ն, Վանեսա Հաջենսը և Ջուլիա Ֆոքսը, աջակցում են պիրսինգի վերադարձի միտումը:
11-07-2024 08:31
Սուրճի սիրահարների մոտ կարող են մաշկային խնդիրներ առաջանալ այս ըմպելիքը շատ հաճախ օգտագործելու հետևանքով: Սուրճը միզամուղ հատկություն ունի և կարող է հանգեցնել մաշկի չորացման, ջրազրկման: Ուստի այս ըմպելիքի սիրահարներին անհրաժեշտ է անընդհատ լրացնել ջրային հաշվեկշիռը։ Օրինակ՝ յուրաքանչյուր բաժակ սուրճից հետո կարելի է մեկ բաժակ ջուր խմել։
11-07-2024 08:27
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակչուհին, որն աշխարհում գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամով փոխպատվաստված երկրորդ հիվանդն էր, մահացել է օրգանների փոխպատվաստման վիրահատությունից գրեթե երեք ամիս անց, հայտնում է UPI գործակալությունը։
11-07-2024 08:23
Շարլիզ Թերոնը նոր բան է փորձում իր կարիերայում. «Վերջերս ես մի փոքր հեռու էի ռադարից, բայց լավ արդարացում ունեմ: Դա պայմանավորված է նրանով, որ ես պարի ստուդիա եմ բացել»,-օսկարակիր դերասանուհին կիսվել է Instagram-ում: «Լատրինա Բոլջեր-Վաշինգտոնի eu Թայրել Վաշինգտոնի հետ միասին մենք ստեղծեցինք «The Six Compound»-ը»:
11-07-2024 07:53
Բրիթնի Սփիրսն ակնարկել է, որ բաժանվել է Փոլ Սոլիզից՝ իր նախկին տնային աշխատակցից ով, ինչպես պարզվել է, նաև հանցագործ է։ Աստղը նրա հետ ժամանակ էր անցկացնում այն բանից հետո, երբ ձախողվեց իր հոր հետ դատական գործընթացում, ինչը անհանգստություն էր առաջացրել ոչ միայն երկրպագուների, այլև նախկին ամուսնու՝ Սեմ Ասղարիի շրջանում:
11-07-2024 06:41
60-ամյա դերասան Նիկոլաս Քեյջը «Հոգիների կոլեկցիոներ» ֆիլմի պրեմիերային ներկայացել է կնոջ՝ Ռիկո Շիբատայի հետ, ով իրենից փոքր է 31 տարով։
10-07-2024 10:18
Պորտի պիրսինգը, որը նորաձեւ էր 1990-ականների վերջին-2000-ականների սկզբին, նորից թրենդում է։ Z սերնդի հանրահայտ մարդկանց, այդ թվում Բիլի Այլիշի, Doja Cat-ի, Ice Spice-ի, Էդիսոն Ռեյի, Թայլի եւ այլոց մոտ նկատվել է պորտի պիրսինգ։ Միլենիալների ֆավորիտներ Ջուլիա Ֆոքսը եւ Վանեսա Հաջենսը նույնպես նախընտրում են այդ թրենդը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1235 անգամ
21.10.2026
Դիտվել է 388 անգամ
20.10.2026
Դիտվել է 368 անգամ
22.10.2026
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster