Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-09-2024 10:04
Գլխուղեղի քաղցկեղի դեպքերը չեն աճել 1990-ականների կեսերից ի վեր բջջային հեռախոսների աճին զուգահեռ,հայտնում է Euronews-ը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից պատվիրված լայնածավալ ուսումնասիրության, բջջային հեռախոսների օգտագործումը կարծես թե չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը:
10-09-2024 10:01
Վերջին տասնամյակների ընթացքում Հուանլունբին (HLB) կոչվող հիվանդությունը, որը նաև հայտնի է որպես ցիտրուսային կանաչապատման հիվանդություն, ավերել է Ասիայի, Ամերիկայի և մի շարք երկրների պտղատու այգիները: Մինչ այժմ արտադրողները կարողացել են պահպանել բերքի ծավալները նոր տնկարկների շնորհիվ, բայց նրանք վախենում են, որ բոլորի սիրելի նարնջի հյութը շուտով կարող է ընդմիշտ անհետանալ դարակներից, գրում է Science Alert-ը:
09-09-2024 09:31
Վենետիկում ավարտվեց 81-րդ միջազգային կինոփառատոնը։ Փակման արարողությունը տեղի ունեցավ Կինոյի պալատում, որին ներկա էին բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Սիենա Միլլերը, Քևին Քոսթները, Իզաբել Հուպերտը, Թեյլոր Ռասելը, Ալեքսանդր Սկարսգարդը և այլք։ Նիկոլ Քիդմանը, ով արժանացել է Volpi Cup-ին՝ որպես լավագույն դերասանուհի, չէր կարողացել ներկա գտնվել ողբերգության պատճառով. մրցանակաբաշխությունից մի քանի ժամ առաջ մահացել էր նրա մայրը։
09-09-2024 09:11
Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչ երեք քույրեր, որոնք տասը ցենտ էին ժառանգել, որն ավելի քան 40 տարի պահվում էր բանկային սեյֆում, գիտեին, որ այն որոշակի արժեք ունի: Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ նրանք գաղափար անգամ չունեին, այն կարող է վաճառվել 500․000 դոլարից ավելի գումարով, գրում է Associated Press-ը։ 
09-09-2024 08:25
Ամերիկացի դերասան Շոն Փենին, ով օգոստոսին դարձավ 64 տարեկան, լուսանկարել են երիտասարդ մոլդովացի դերասանուհի Վալերիա Նիկովի հետ համբուրվելիս։ Վալերիան իր կարիերան սկսել է 2018 թվականին և հասցրել է նկարահանվել փոքր թվով ֆիլմերում ու սերիալներում։ Նրա ստույգ տարիքը հայտնի չէ, սակայն, ինչպես գրում են լրատվամիջոցները, նա մոտ 20 տարեկան է։
09-09-2024 07:18
Ստամոքսի քաղցկեղի ախտանշանները նման են խոցի և գաստրիտի ախտանիշներին. ուտելիս ցավ ես զգում որովայնի հատվածում, փորկապություն կարող է առաջանալ։ Հաճախ այդ նշաններն ուղեկցվում են քաշի կորստով։ Բժիշկները նաև նշում են, որ ստամոքսի քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ կարող է ստամոքսի արյունահոսություն առաջանալ:
09-09-2024 02:36
38-ամյա Լեդի Գագան (Ստեֆանի Ջերմանոտա) դարձել է ամերիկյան Vogue-ի հոկտեմբերյան համարի աստղը։ Ֆոռոշարքը ցուցադրում է Գագայի կարիերայի և անձնական կյանքի փոխակերպման շրջանը, որը հազվագյուտ հնարավորություն է տալիս տեսնել այն զգեստների և արտաքինի փոփոխությունները, որոնք կրել են նրա կերպարը մեկ տասնամյակի ընթացքում:
08-09-2024 10:04
Ձմերուկն օգտակար է լյարդի հիվանդությունների, տարբեր թունավորումների դեպքում, այն օգնում է երիկամների քարերի հեռացմանը և ճառագայթային թերապիայից հետո բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Ձմերուկը ցուցված է նաև դանդաղ մարսողության, փորկապության, աղիներում փտման պրոցեսների դեպքում։ Այն օգտակար է աթերոսկլերոզի և գիրության դեպքում, քանի որ օգնում է օրգանիզմից հեռացնել խոլեստերինը։
08-09-2024 09:55
Մեքսիկական քաղաքներից մեկում տեղի է ունեցել Գինեսի ռեկորդի հաջող սահմանման փորձ. պատրաստվել է աշխարհում ամենամեծ պանրի գլուխը պանրի ժապավենից, գրել է UPI-ն։ Պանրագործներն օգտագործել են պտտվող սեղանը, որպեսզի ստեղծեն 636,1 կիլոգրամանոց պանրագունդ, որը հայտնի է նաեւ որպես Օահակայի պանիր։ Պահանջվել է 9 997 լիտր կաթ։
08-09-2024 09:51
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Կանանց մենախաղի եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ եւ հաղթեց 7:5, 7:5 հաշվով։  26-ամյա Սաբալենկան առաջին անգամ հաղթեց այս մրցաշարում։
06-09-2024 09:56
43-ամյա ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դերասանական ոլորտում իր ուերը սկսեց փորձել ՝ նկարահանվելով «American Horror Story» հեռուստասերիալում և արդեն պատրաստվում է մեկ այլ դերի «American Horror Story»-ի ստեղծող Ռայան Մերֆիի նոր նախագծում։ Քիմը նույնիսկ պատրաստ է փոխել իր առոգանությունը գալիք աշխատանքի համար՝ հիմնականում սեփական ճանաչելի ձայնի հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով։
06-09-2024 09:40
Hulu-ի «Սպանություններ նույն շենքում»/Only Murders In The Building սերիալը կունենա հինգերորդ եթերաշրջան: Հանրաճանաչ քրեական շոուն, որում նկարահանվել են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը եւ Մարտին Շորթը, բաղկացած կլինի 10 դրվագից, հայտնում է Variety-ն։
06-09-2024 09:32
Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
06-09-2024 03:00
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաներին՝ Անտոնին, Անուշկան և Ալեն-Ֆաբիենը, տրվել են իրենց հոր կտակը` նրա մահից գրեթե երեք շաբաթ անց: Այս մասին գրում է Le Figaro-ն՝ հղում անելով աղբյուրին։ 2024 թվականի հունվարին դերասանի ավագ որդին՝ Էնթոնին ասել էր, որ իր քրոջը՝ Անուշկային կտրվի հոր ունեցվածքի 50%-ը, իսկ եղբայրներից յուրաքանչյուրը կունենա 25%-ը։
05-09-2024 10:18
Հայտնիները և հարուստ մարդիկ հաճախ գրանցվում են Raya ծանոթությունների բացառիկ ծառայութունում, երբ սեր են փնտրում: Սակայն այժմ Tinder-ը՝ ծանոթությունների աշխարհի ամենահայտնի հավելվածը, նպատակադրվել է ծառայութհուններ մատուցել նաև «A» դասի հայտնի մարդկանց համար:
05-09-2024 09:37
Ցանցը քննարկում է Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկի, ով մինչ այժմ պահպանել է Ռուսաստանի ամենահարուստ կնոջ կարգավիճակը, և Russ Outdoor-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Միրզոյանի հնարավոր սիրավեպի նոր մանրամասները։ Ըստ աղբյուրների՝ այս հարաբերություններն են հանգեցրել ընկերությունների միաձուլմանը և Տատյանա Բակալչուկի ամուսնալուծությանը:
05-09-2024 09:28
Անցյալ ամիս Ճապոնիայում 61-ամյա ավստրիացուն ձերբակալել են 40-ամյա ճապոնուհու հետ տաճարում սեքսով զբաղվելու համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Զույգին բռնել են օգոստոսի 22-ին՝ Տոկիոյից մոտ 500 կիլոմետր դեպի հյուսիս ընկած փոքրիկ ծովափնյա Կեսենումա քաղաքի տաճարի տարածքում սեքսով զբաղվելիս:
05-09-2024 09:17
ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչ Ահարոն Էնդրյուսը իր հոր նվիրած վիճակախաղի տոմսով շաբաթական ցմահ 1000 դոլար է շահել, հայտնում է UPI-ն։ Էնդրյուսը Վիրջինիայի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ ինքն ու իր կինը ապրիլի իրենց հարսանիքից անմիջապես հետո սկսել են ապրել հոր նկուղում:
05-09-2024 03:30
Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցի վրա նախկին ընկերը բենզին է լցրել և այրել. նրա մարմնի 75%-ը վնասվել է։ 33-ամյա վազորդուհի Ռեբեկա Չեպտեգեյը խաղերում մեդալակիր չդարձավ, բայց կարիերան շարունակելու հավակնոտ ծրագրեր էր կազմել։ Բժիշկները վախենում են խոսել այն մասին, թե արդյոք նա երբևէ կկարողանա՞ վերադառնալ մարզումներին։
04-09-2024 09:09
Թաիլանդում մարքետինգային ընկերությունը հոգացել է աշխատակիցների անձնական կյանքի մասին եւ որոշել է վճարել նրանց ժամադրությունները, տեղեկացրել է NYP-ը։ Whiteline Group-ը հայտարարել է, որ աշխատակիցներին վճարվող «Tinder leave» կտրամադրի՝ հավելվածում ծանոթությունների հնարավորությունների ուսումնասիրման համար։ 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1227 անգամ
21.10.2026
Դիտվել է 382 անգամ
20.10.2026
Դիտվել է 357 անգամ
22.10.2026
Դիտվել է 246 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster