Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-09-2024 01:53
39-ամյա երգչուհի Լանա Դել Ռեյն ու նրա զուգընկերը՝ ալիգատորների որսորդ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենն ամուսնացել են։ Զույգն ամուսնացել է ծովափնյա Դե Ալլեմանս քաղաքում (Լուիզիանա), որտեղ աստղի սիրելին աշխատում է որպես զբոսավար։
26-09-2024 10:17
Հայ նկարչուհի Joann-ը, որը մասնագիտանում է ԱԲ դիզայնում, մասնակցել է Կառլ Լագերֆելդի 2025թ. գարնան հավաքածուի ստեղծմանը: Գիտենալով նոր տեխնոլոգիաների հանդեպ հանգուցյալ Կառլ Լագերֆելդի հակման մասին՝ բրենդի կրեատիվ տնօրեն Հուն Քիմը առանց տատանվելու կապվել է հայ նկարչուհի Joann-ի հետ։
26-09-2024 10:10
Բժիշկների եւ գիտնականնեւի խոսքով՝ հազարավոր կանայք աշխարհում մահանում են սրտի հիվանդություններից այն կարծրատիպի պատճառով, որ դա «տղամարդկային հիվանդություն» է, գրել է The Guardian-ը։ Սիրտ-անոթային հիվանդությունները «թիվ մեկ մարդասպանն» են կանանց շրջանում, բայց, չնայած դրանց բուժման զգալի առաջընթացին, շատերը մահացել են «իզուր տեղը», որովհետեւ նրանց բավականաչափ լավ չեն ախտորոշել, նրանք պատշաճ բուժում չեն ստացել եւ կլինիկական փորձերի չեն ենթարկվել, հայտնել են փորձագետները։
26-09-2024 09:29
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, ով վերջերս է բաժանվել Բեն Աֆլեքից, հույս ունի, որ դերասանը կպայքարի իրեն վերադարձնելու համար։ Այս մասին գրում է HeatWorld-ը՝ աղբյուրին հղումով։ Նշվում է, որ երգչուհին ծրագիր է մշակում՝ նախկին սիրեցյալին վերադարձնելու համար։
26-09-2024 07:14
Իսպանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը։ Երկամարտում նա 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած մեքսիկացի Էրնանդեսին։
26-09-2024 02:32
Փարիզի նորաձևության շաբաթը շարունակվեց բազմաթիվ քննադատների և երկրպագուների համար երկար սպասված Saint Laurent-ի  ցուցադրությամբ: Հավաքածուից ավելի շատ, ԶԼՄ-ները քննարկեցին Բելլա Հադիդի երկար սպասված վերադարձը պոդիում՝ երկամյա ընդմիջումից հետո։ 27-ամյա մոդելը քայլել է մեծ չափսերի գործնական կոստյումով և խիստ ակնոցով՝ նորից նորաձեւության մեջ բերելով գրասենյակային հագուստը։
25-09-2024 11:33
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին Նորաձևության շաբաթվա ընթացքում մասնակցել է Saint Laurent-ի գարուն/ամառ 2025 ցուցադրությանը։ Միջոցառման համար 56-ամյա Բրունին ընտրել է մարմնագույն բոդի և թափանցիկ մոխրագույն կիսաշրջազգեստ՝ տեսքը լրացնելով մուշտակով։
25-09-2024 08:59
Փարիզի Օլիմպիական խաղերի աստղ, հարավկորեացի մարզուհի Կիմ Յո Ջիին, ով հիշվել է հրաձգության մրցույթի ժամանակ իր ոճային կերպարով, ստացել է իր առաջին կինո դերը։ Նա հարավկորեական Crush մինի սերիալում կմարմնավորի մարդասպանի: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
25-09-2024 07:39
Հոլլի Բերին պատմել է, թե ինչպես է մերժել Փրինսի ժամադրության առաջարկը: 58-ամյա դերասանուհին ներկա է եղել Փրինսի համերգներից մեկին Sunset Boulevard-ում գտնվող հայտնի Key Club-ում, և նա պնդել է, որ հանգուցյալ երգիչը փորձել է իրեն ժամադրության հրավիրել:
25-09-2024 02:02
Համացանցում կրկին տարածվել են Ֆյոդոր Բոնդարչուկի և Պաուլինա Անդրեևայի հնարավոր ամուսնալուծության մասին լուրեր։ 57-ամյա Բոնդարչուկի և 35-ամյա Անդրեևայի ընտանիքում հնարավոր դժվարությունների մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է. վերջերս կայացած կինոփառատոնի ժամանակ Բոնդարչուկի մատից բացակայում էր ամուսնական մատանին, իսկ կարմիր գորգի վրա նա դուրս եկավ միայնակ:
25-09-2024 01:55
Փարիզի նորաձեւության շաբաթը բացվել է ֆրանսիական L'Oreal կոսմետիկայի ապրանքանիշի ցուցադրությամբ, որը տեղի է ունեցել հենց Grand Opera-ի մոտ։ Երեկոյի գլխավոր աստղերից էր Քենդալ Ջեները, ով փոխել էր իր կերպարը։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը փայլել է Mugler-ի կիսաթափանցիկ կոմբինեզոնով՝ ձեռնոցներով։
24-09-2024 10:53
«Personality and Individual Differences» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի հավանական է վտանգավոր վարքագիծ դրսեւորեն բարձր ձայնով կանանց շրջապատում, բայց միայն այն դեպքում, եթե նրանք հետաքրքրված են: Եթե կանայք հետաքրքրված չեն ռիսկային վարքագծով, տղամարդիկ հակված են ավելի ապահով գործել:
24-09-2024 10:51
Քաշի ավելացումը, կորյակները, նիհարելու դժվարությունը, անքնությունը, տրամադրության անկումը և շաքարավազի ցանկությունը կարող են լինել պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի (PCOS) նշաններ: Այս մասին The Sun-ին ասել է բրիտանացի սննդաբան Ջոդի Ռելֆը։  PCOS-ին բնորոշ է ձվարանների տարածքում չհասունացած ձվաբջիջների կուտակումը, մինչդեռ օրգաններն իրենք մի քանի անգամ մեծանում են ծավալով։ Սա վերարտադրողական տարիքի կանանց վրա ազդող ամենատարածված հորմոնալ պաթոլոգիաներից մեկն է: 
24-09-2024 01:05
60-ամյա Բրեդ Փիթը և 34-ամյա Ինես դե Ռամոնը Վենետիկում իրենց բարձրաշխարհիկ դեբյուտից հետո սկսել են պարբերաբար միասին հայտնվել հանրության առաջ։ Այս անգամ սիրահարներին նկատել են Rock4EB բարեգործական միջոցառմանը՝ Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում։
23-09-2024 10:04
Եթե օճառը պահվում է խոնավ միջավայրում, այդ թվում՝ օճառամանի մեջ, որտեղ անընդհատ հեղուկ է կուտակվում, ապա դա կարող է հանգեցնել բակտերիաների աճի: Ուստի օճառը պետք է պահել չոր տեղում։ Բացի այդ, օճառը պետք է մանրակրկիտ լվանալ, քանի որ դրա մասնիկները կարող են մնալ մաշկի վրա և դառնալ իդեալական միջավայր մանրէների համար, բացատրում են մասնագետները։
23-09-2024 09:50
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտեց 45-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադան։ Կանանց Հայաստանի հավաքականը դարձյալ 17 միավորով 5-րդ տեղում է։ Չեմպիոն դարձավ Հնդկաստանի թիմը՝ 19 միավոր։ Երկրորդ տեղում է Ղազախստանը՝ 18 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց ԱՄՆ-ի թիմը՝ 17 միավոր։
23-09-2024 09:48
Անգլիա Ռասկինի համալսարանի Հոգեբանության և սպորտային գիտությունների դպրոցի գիտնականների նոր հետազոտությունը պարզել է, որ ստեղծագործական գործունեությանը մասնակցությունը, ինչպես նաև աշխատանքը, կարող է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը՝ ինքնարտահայտման և ձեռքբերումների համար զգալի հնարավորություններ տրամադրելով:
23-09-2024 09:44
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ բարձրացել է 47-րդ տեղ։ Անցած շաբաթ նա 49-րդն էր: Առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։
23-09-2024 05:55
39-ամյա Սքարլեթ Յոհանսոնը դարձել է Լոնդոնում «Տրանսֆորմերներ. սկիզբը» ֆիլմի պրեմիերայի գլխավոր աստղը։ Դերասանուհին իր կատարյալ կազմվածքն ընդգծել է Saint Laurent-ի` մինչև հատակը հասնող կարմիր զգեստով՝ 1450 դոլար արժողությամբ նույն ապրանքանիշի բոկոտիների հետ միասին։
20-09-2024 10:11
Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Prada նորաձեւության տան հավաքածուն, որն ամենասպասվածն էր այս սեզոնում։ Ցուցադրությանը ներկա էին ապրանքանիշի հայտնի ընկերները՝ Քերի Մալիգանը, Սառա Փոլսոնը, «Բրիջերթոնի» աստղ Սիմոն Էշլին, Ելենա Պերմինովան, Օլգա Կարպուտը, Քրիստինա Ռոմանովան և այլք։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1225 անգամ
21.10.2026
Դիտվել է 380 անգամ
20.10.2026
Դիտվել է 357 անգամ
22.10.2026
Դիտվել է 243 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster