Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 25-31-ը 2025 թ․

25.08.2025

Ամռան վերջին շաբաթը դրական կլինի, բայց սիրային ոլորտներում շատերը ստիպված կլինեն խնդիրներ լուծել: Աստղերը զգուշացնում են, որ այս շրջանում չպետք է հետևեք ձեր զգացմունքներին, հակառակ դեպքում կարող եք խրվել հակամարտությունների մեջ, որոնք կհանգեցնեն հարաբերությունների խզման: Ավելի շատ զգայունություն և նրբանկատություն ցուցաբերեք և դուք կկարողանաք դժվար շրջանը հաղթահարել առանց կորուստների:

Խոյ

Այս շաբաթը Խոյերի համար հանգիստ և նույնիսկ թուլացնող կլինի, ինչը բավականին հարմար է ինչպես հանգստի, այնպես էլ ինքնավերլուծության համար: Ժամանակ հատկացրեք ձեր ֆիզիկական և մտավոր առողջությանը: Հատկապես ուշադիր եղեք երկուշաբթի օրը ձեզ մոտ հղացող գաղափարներին: Չորեքշաբթի արեք այնպիսի բաներ, որոնք կարող եք անել միայն ինքներդ: Հինգշաբթի կարող է կոնֆլիկտ առաջանալ. մի պնդեք, որ ճիշտ եք, եթե 100% վստահ չեք: Հանգստյան օրերին ավելի լավ է խուսափել աղմկոտ ընկերակցություններից և չգնալ ռոմանտիկ հանդիպումների: Արեք այնպիսի բաներ, որոնց համար սովորաբար ժամանակ չեք գտնում. այս օրերին շատ կարևոր է հաճույք ստանալ նրանից, ինչ տաղի է ունենում:

Ցուլ

Ցուլերն այս շաբաթ պետք է հատկապես զգոն լինեք։ Հնարավոր են ֆինանսական խաբեություններ, խորամանկ մանիպուլյացիաներ և պարզապես շողոքորթություններ, որոնք անպատեհ կահին կթափվեն ձեր գլին։ Բաժանեք ամեն ինչ հարյուրի և շտապ որոշումներ մի՛ կայացրեք։ Շաբաթվա առաջին կեսին, եթե հնարավոր է, սահմանափակեք ձեր առօրյա գործունեությունը և ժամանակ հատկացրեք ստեղծագործությանը։ Չորեքշաբթի ձեր անձնական հմայքը կլինի իր գագաթնակետին. ժամադրության գնալու ժամանակն է։ Եթե իսկապես վիրավորել եք ինչ-որ մեկին, ապա հինգշաբթին լավագույն օրն է ներողություն խնդրելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է անալիզներ հանձնելու, ատամնաբույժի այցելելու, սննդակարգը և ընդհանուր առմամբ կենսակերպը վերանայելու համար։ Շաբաթ օրն ավելի շատ ժամանակ անցկացրեք հարազատների և երեխաների հետ։

Երկվորյակ

Աստղերը Երկվորյակներին խորհուրդ են տալիս այս շաբաթ իրանց վրա լրացուցիչ պարտավորություններ և ավելորդ աշխատանքային ծանրաբեռնվածություն չվերցնել: Բայց եթե վերջերս ինչ-որ բան բաց եք թողել, հանգիստը, հավանաբար, միայն երազ կլինի: Երեքշաբթի կարող է ի հայտ գալ մոռացված խնդիրներից մեկը: Նայեք դրան սթափ և լուծեք այն անմիջապես՝ առանց կրկին հետաձգելու: Շաբաթվա կեսին մի շտապեք «այո» ասել ձեր անձնական կյանքին վերաբերող բոլոր հարցերին. հանգամանալի մտածեք, նախքան որևէ բան որոշելը: Ուրբաթ օրն ավելի լավ է նվիրել առօրյա գործերին և շրջակայքի բարելավմանը: Հանգստյան օրերին ուշադիր եղեք հղացած գաղափարներին, հնարավոր է, որ դրանք կարող են օգնել բարելավել ձեր ֆինանսական վիճակը: Կիրակի, եթե հնարավոր է, հանգստացեք. դուք պետք է լիցքավորվեք դրական էներգիայով:

Խեցգետին

Խեցգետիններն ամբողջ շաբաթ չպետք է իրենց ծանրաբեռնեն աշխատանքով, հարկ չկա նաև ռեկորդներ սահմանել մարզասրահում: Երկուշաբթի ուղադիր եղեք. դուք կկարողանաք օգուտ քաղել այն իրավիճակից, երբ մյուսները կտեսնեն միայն խնդիրներ և անհարմարություններ: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ավելի լավ է վերանայել բոլոր կարճաժամկետ գործերը, ակնթարթային արդյունքները մեծապես կոգեշնչեն ձեզ: Ուրբաթ օրը զրույցներից մեկի ժամանակ կարող են հանկարծակի ի հայտ գալ անլուծելի հարցերի պատասխաններ: Շաբաթվա վերջում անձնական հարաբերությունները կարող են մեծ ուշադրություն գրավել: Անհրաժեշտության դեպքում փորձեք լուրջ զրույց ունենալ, բայց կարևոր է նախապես մտածել հիմնական կետերի մասին:

Առյուծ

Առյուծների համար շաբաթը հիմնականում վառ գույներով կլինի։ Սակայն մի՛ փորձեք հաջողության հասնել կյանքի բոլոր ոլորտներում միաժամանակ։ Երկուշաբթի նախընտրելի է լավ մտածված ծրագիր կազմել՝ ուշադիր սահմանելով առաջնահերթությունները։ Երեքշաբթի սխալ հասկացվելու հավանականություն կա, այնպես որ խոսեք և գործեք ուղղակիորեն, այլ ոչ թե ակնարկներով։ Շաբաթվա կեսը բարենպաստ է ինքներդ ձեզնով, արտաքին տեսքով և անձնական կյանքով զբաղվելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին կարող է լուծվել վաղուց ի վեր արգելակված խնդիր, բայց ուրախությունից հիմարություններ մի՛ արեք և բոլորի հետ մի՛ անկեղծացեք։ Շաբաթավերջը բարենպաստ է փոքր, բայց կարևոր գնումների համար։

Կույս

Լավագույնս կլինի, եթե Կույսերը օգոստոսի վերջը անցկացնեն բնության մեջ: Ձեզ պարզապես անհրաժեշտ է հուզական լիղքաթափում: Երեքշաբթի զգույշ եղեք. ձեր շրջապատում կարող է հայտնվել բացասական մտածողությամբ մարդ: Շաբաթվա կեսին կարող եք կտրուկ փոփոխություններ կատարել: Եթե դրանք մտածված են, և դրանց հետևանքները անվտանգ են՝ գործեք համարձակորեն: Ուրբաթ օրը հնարավոր է էներգիայի նվազում և բարեկեցության վատթարացում: Հանգստյան օրերին պատրաստ եղեք անձնական կյանքում զիջումների ու փոխզիջումների գնալ, որպեսզի լիովին չհիասթափվեք դրանից: Կիրակին հատկապես բարենպաստ է հանգիստ սպորտով զբաղվելու համար:

Կշեռք

Աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս այս շաբաթ իմաստուն կերպով կառավարել ժամանակը. սպորտը և անձնական կյանքը մի հետաձգեք վերջին րոպեին: Երկուշաբթի զերծ մնացեք օգնելուց, եթե ձեզ չեն խնդրել: Հակառակ դեպքում, երախտագիտության փոխարեն, մի փունջ բողոք կստանաք: Երեքշաբթին բարենպաստ է փաստաթղթերի, ֆինանսների և այս ոլորտներին վերաբերող ցանկացած խորհրդակցության համար: Շաբաթվա կեսին հարազատների մասին հոգ տանելը կարող է զբաղեցնել ձեր ամբողջ ուշադրությունը: Համբերատար եղեք և փող տրամադրեք: Ուրբաթ օրը կարող եք հետաքրքիր առաջարկ ստանալ կամ նոր հնարավորություն կբացվի. մի բաց թողեք ձեր հնարավորությունը:

Կարիճ

Կարիճները ստիպված կլինեն մաքրել կուտակվածը՝ անկախ նրանից, թե որքան եք փորձեք բեռնաթափել աշխատանքը, այդուհանդերձմ դրա մեծ մասը բաժին կընկնի օգոստոսի վերջին: Կարող է նույնիսկ թվալ, թե սկսվել է ինչ-որ «ուժի փորձություն»: Բայց դուք կհաղթահարեք այն: Շաբաթվա սկզբին մի վախեցեք փոխել ծրագրերը և գործել հանգամանքներին համապատասխան: Մի հրաժարվեք օգնությունից և մի հապաղեք այն ինքներդ խնդրել, եթե անհրաժեշտ լինի: Չորեքշաբթի կարող է ի հայտ գալ անսովոր ցանկություն, բայց անմիջապես մի սկսեք այն իրականացնել, գնահատեք հետևանքները: Շաբաթվա երկրորդ կեսին ձեռքը պահեք զարկերակի վրա և զգուշ եղեք ակտիվ գործողությունների կամ լուրջ զրույցների պահերին:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ հաճախ ստիպված կլինեն պաշտպանել իրենց կարծիքը՝ փորձեք ամեն ինչ լուծել առանց կոնֆլիկտների։ Երկուշաբթի ուշադիր ականջ դրեք ձեր ցանկություններին։ Լավագույնն այն է, որ կարողանաք ավելի շատ հոգ տանել ձեր մասին և գործել առանց շտապելու։ Երեքշաբթի պատրաստ եղեք դժվար ընտրության։ Շաբաթվա կեսը հարմար է գործնական հարցերի, վերանորոգման, այգեգործության համար։ Բայց ուրբաթ օրվանից արժե զբաղվել անձնական կյանքով։ Տեսեք, թե ինչպես կարող եք ձեր շուրջը ինչ-որ բան բարելավել։ Ձեր կյանքին վառ գույներ ավելացրեք, վերանայեք ձեր զգեստապահարանը և նոր աքսեսուարներ գնեք։ Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար շաբաթը հատկապես բարենպաստ կլինի։ Բայց միայն այն դեպքում, եթե բավարար ժամանակ հատկացնեք մշակութային միջոցառումներին և ձեզ շրջապատող տարածությունը մաքրելուն։ Երեքշաբթի զգույշ եղեք երկխոսություններում, հատկապես՝ ֆինանսների հետ կապված հարցերի շուրջ։ Չորեքշաբթի հնարավոր է կենսական էներգիայի հոսք՝ պլանավորեք այս օրվա ամենակարևոր բաները։ Շաբաթվա երկրորդ կեսին մի անտեսեք սպորտը և վերահսկեք ձեր սննդակարգը։ Այս ժամանակահատվածում չափից շատ ուտելը վտանգավոր է առողջության համար։ Ուրբաթը բարենպաստ է նոր նախագծեր սկսելու և կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար։ Շաբաթ օրը հարազատները կարող են կասկածելի առաջարկներ անել։ Մի հետևեք ձեր զգացմունքներին։

Ջրհոս

Ջրհոսների համար այս շաբաթը կարող է լի լինել սովորականից ավելի շատ անհանգստություններով: Մտերիմ մարդիկ կպահանջեն, որ որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնեք իրենց: Որպեսզի չափազանց էմոցիոնալ չլինեք, ավելի շատ ուշադրություն դարձրեք առօրյա կյանքի մանրուքներին: Չորեքշաբթին բարենպաստ է վատ սովորություններից ազատվելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին զերծ մնացեք ազարտային խաղերից, բիզնեսում ռիսկային ներդրումներից և նոր առաջարկներից: Ձեր խաղադրույքները կատարեք պարզ գործերի և փոքր նախագծերի վրա: Չափազանց ակտիվ մի՛ եղեք, մի շտապեք և ապագայի համար ծրագրեր կազմեք:

Ձկներ

Աստղերը Ձկներին ասում են. ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Ինչպես միշտ։ Այս շաբաթը լցրեք ներդաշնակությամբ և ուրախությամբ։ Փորձեք հավատալ բախտին և առավելագույնս օգտվել այս ժամանակահատվածից։ Շաբաթվա առաջին կեսին կկարողանաք լուծել հրատապ հարցեր, եթե հաղթահարեք չափազանց հույզերը։ Բոլոր կարևոր ոլորտներում ազատորեն հարձակման անցեք՝ թե՛ աշխատանքում, թե՛ հարաբերություններում։ Անգործությունը հղի կլինի ամեն ինչի կորստով։ Երեքշաբթի ինչ-որ մեկը հատուկ ջանքեր կգործադրի ձեր դիրքերը խաթարելու համար։ Ցուցաբերեք առավելագույն կայունություն և մնացեք ինքներդ ձեզ հավատարիմ։ Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք հատկապես սուր զգալ, որ անհնար է ապրել առանց փոփոխության։ Հավատարիմ եղեք ինքներդ ձեզ և ձեր շահերին։ Հանգստյան օրերին հատուկ հոգ տարեք ձեր առողջության մասին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4678 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1170 անգամ
19.06.2026
Դիտվել է 380 անգամ
18.06.2026
Դիտվել է 360 անգամ
23.06.2026
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster