Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025

Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։ Եթե ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արարողությունը տեղի կունենա միլիարդատիրոջ մեգա-զբոսանավի վրա՝ Վենետիկում, և հյուրերի թվում կլինեն հայտնիներ ու համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչներ, ապա այժմ տեղեկություններ են հայտնվել նախապատրաստական աշխատանքների մասշտաբների մասին։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով ներքին աղբյուրներին, չնայած նախկինում ենթադրվում էր, որ տոնակատարությունը տեղի կունենա բացառապես զբոսանավի վրա, այդուհանդերձ, միջոցառումը կներառի մի քանի վայր: Ամեն դեպքում, Բեզոսը վարձակալել է Վենետիկի ամենախորհրդանշական շենքերից մեկը՝ նախկին եղբայրական միաբանություն Scuola Grande della Misericordia-ն: Վերածննդի շենքը կլինի տոնակատարությունների կենտրոնական վայրը հունիսի 26-ից 28-ը:

600x400

500 միլիոն դոլար արժողությամբ Koru մեգազբոսանավն արդեն խարսխված է Սան Ջորջո Մաջորեում, որը վեց օր փակ կլինի այցելուների համար: Աղբյուրների խոսքերով՝ միայն ընտրված հյուրերին է թույլատրվելու նավ բարձրանալ մասնավոր զբոսանավերի միջոցով:

Քաղաքի ենթակառուցվածքները նույնպես կներգրավվեն հարսանեկան լոգիստիկայում. միջոցառման համար ամրագրվել է մոտ 60 ջրային տաքսի և մի քանի վենետիկյան գոնդոլներ: Ներքին աղբյուրը հավելել է, որ Վենետիկը սպասում է 200 հյուրի, որոնք կտեղավորվեն քաղաքի «ամենահարուստ» հյուրանոցներում: Բացի արդեն նշված Aman Venice-ից և Gritti Palace-ից, հնարավոր կացարանների ցանկում է նաև նորաձև Hotel Cipriani-ն, որտեղ մեկ գիշերվա արժեքը կազմում է մոտ 2000 դոլար: Բացի այդ, ըստ լուրերի, տոնակատարության յուրաքանչյուր մասնակցի կտրվեն «շքեղ» նվերներ պարզապես մասնակցության համար:

600x400

աղցրավենիքի սեղանի համար կհոգան վենետիկյան հացաբուլկեղենի արտադրության հանրահայտ Rosa Salva Venetia-ի մասնագետները. հյուրերին կառաջարկվի տիրամիսու, սերուցքով շերտավոր խմորեղեն և ավանդական իտալական ֆրիտելի՝ տապակած նրբահամ ուտեստներ, որոնք սովորաբար մատուցվում են դիմակահանդեսի ժամանակ: Հատկանշական է, որ զույգը որոշել է հարսանեկան տորթը պատվիրել մեկ այլ տեղ:

Հիշեցնենք, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Լորեն Սանչեսին իր զբոսանավի վրա ամուսնության առաջարկ էր արել 2023 թվականի մայիսին՝ հինգ տարվա հարաբերություններից հետո։ Լուրեր էին շրջանառվում, որ զույգը պետք է ամուսնանար անցյալ տարվա դեկտեմբերին՝ Ասպենի լեռնադահուկային հանգստավայրում, սակայն նրանք չեղարկեցին հարսանիքը, քանի որ լրատվամիջոցները իմացել էին դրա մասին։

600x400

Բեզոսի և Սանչեսի սիրավեպը սկսվել է 2018 թվականին, երբ նրանք երկուսն էլ ամուսնացած էին։ Արդյունքում, ձեռնարկատերը բաժանվեց կնոջից՝ Մաքքենզիից, որի հետ ապրել է 25 տարի և մեծացրել չորս երեխա։ Ամուսնուց՝ Պատրիկ Ուայթսելից, բաժանվեց նաև Սանչեսը, որի հետ ունի երկու երեխա։ Նա նաև որդի ունի ֆուտբոլիստ Թոնի Գոնսալեսից։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1030 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դուբայում խեղված ուկրաինացի մոդելն առաջին անգամ պատմել է ողբերգության մասին

22.07.2025
Ուկրաինացի OnlyFans մոդել Մարիա Կովալչուկը, որին մարտին հաշմված գտել էին Դուբայում ճանապարհի եզրին, առաջին անգամ խոսել է իր հետ կատարվածի մասին: 

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-07-2025 11:00
Բերանից եկող մրգային շնչառությունը կարող է լինել շաքարախտի նշան, իսկ «մետաղական» հոտը՝ երիկամների խնդիրների նշան։ Այս մասին Daily Mail-ին ասել է ամերիկացի ատամնաբույժ Ալեն Չժանը։
31-07-2025 10:44
Թուրքիայում անցկացված մարդահամարների արդյունքում երկրի ամենատարեց կինը համարվող կինը մահացել է: Այս մասինը փոխանցում է ermenihaber.am-ը։ Հոդի Գյուրքան անունով կինը ծնվել էր 1894-ի հուլիսի 1-ին և մահացել՝ 131 տարեկան հասակում: Նշվում է, որ կինն ունեցել է 7 երեխա և 110 թոռ:
31-07-2025 10:44
Թուրքիայում անցկացված մարդահամարների արդյունքում երկրի ամենատարեց կինը համարվող կինը մահացել է: Այս մասինը փոխանցում է ermenihaber.am-ը։ Հոդի Գյուրքան անունով կինը ծնվել էր 1894-ի հուլիսի 1-ին և մահացել՝ 131 տարեկան հասակում: Նշվում է, որ կինն ունեցել է 7 երեխա և 110 թոռ:
31-07-2025 10:36
Անկեղծ կլինեմ. ես բավականաչափ էմոցիոնալ առումով անհասանելի տղամարդկանց հետ եմ քնել, որպեսզի իմանամ, որ նույնիսկ տասը սեքսից տասը չի երաշխավորում հարաբերություններ, Daily Mail-ի իր սյունակում գրում է Ջանա Հոքինգը։ Օրինակ, ես մի անգամ հիանալի հանգստյան օրեր անցկացրի Կապույտ լեռներում մի տղամարդու հետ. կիրք, անկեղծ զրույցներ, արվեստ... Եվ գիտե՞ք ինչ։ Մեկ շաբաթ անց՝ լիակատար անտեսում։
31-07-2025 10:13
Ուզբեկստանի Սամարղանդի շրջանում ընտանեկան կոնֆլիկտի հետևանքով սպանվել է 33-ամյա երգչուհի Զեբոյժահոնը (իսկական անունը՝ Զեբինիսո Նոսիրովա): Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին այն տանը, որտեղ կինն առանձին էր ապրում։ Հետաքննության տվյալներով՝ տղամարդը եկել է նրա երեխաներին տեսնելու, սակայն նրանց միջև վեճ է սկսվել։ Ընդհարման ժամանակ ամուսինը ձեռքերով սեղմել է կնոջ պարանոցը, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
31.07.2025
Դիտվել է 26817 անգամ
28.07.2025
Դիտվել է 673 անգամ
29.07.2025
Դիտվել է 249 անգամ
30.07.2025
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster