Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը 2025 թ․

28.07.2025

Հետադարձ Մերկուրին այս շաբաթ կմոլեգնի կրկնակի ուժով, հատկապես հանգստյան օրերին: Կենդանակերպի նշանների մեծ մասը պետք է համբերատար լինի: Աստղերը զգուշացնում են, որ այս ժամանակահատվածում ավելի լավ է չպլանավորել որևէ կարևոր գործ կամ չսկսել նոր նախագծեր:

Խոյ

Այս շաբաթ Խոյերի համար կարևոր է հավասարակշռություն պահպանել որոշումների կայացման ժամանակ՝ թե՛ աշխատանքային, թե՛ անձնական կյանքի հարցերում: Հաշվի առեք ոչ միայն ձեր շահերը, հակառակ դեպքում լուրջ կոնֆլիկտներից խուսափել հնարավոր չի լինի: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին կարող եք ծանրաբեռնված լինել աշխատանքով: Շաբաթվա կեսին ավելի լավ է հոգ տանել ձեր ֆինանսների մասին և չկատարել ինքնաբուխ գնումներ: Ուրբաթ օրը ձեզ և ձեր նվաճումները մի համեմատեք ուրիշների հետ: Այս օրը կարող է լինել ամենադժվարը հուզական առումով, փորձեք մնալ դրական: Շաբաթ օրը շաբաթվա ընթացքում կուտակված լարվածությունը կարող է վերածվել վեճի, ուստի ավելի լավ է հանգստանալ և ժամանակին շեղվել:

Ցուլ

Ցուլերի համար շաբաթն ընդհանուր առմամբ վատը չէ։ Սակայն աննշան խնդիրները կարող են նույնքան նյարդայնացնող լինել, որքան ամռանը մլակները։ Ամառանոցում մոլախոտերը կհայտնվեն րոպեների ընթացքում, ծախսերը կսկսեն աճել թռիչքաձև, իսկ անձնական կյանքում ավելի շատ անհանգստություններ կլինեն։ Մի՛ հուսահատվեք։ Շաբաթվա առաջին կեսին, չնայած ամեն ինչին, կսկսեք տեսնել անցյալի ջանքերի արդյունքները։ Շաբաթվա կեսին հստակ սահմանեք առաջնահերթությունները և գործեք ըստ ծրագրի։ Հինգշաբթի մի՛ մոռացեք գրառումներ անել. ձեր հիշողությունն ու ուշադրությունը կարող են սեղի տալ։ Ուրբաթ օրը մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներին, հատկապես այն բաներում, որոնք կարող են խանդի պատճառ դառնալ. ինքներդ ստուգեք ամեն ինչ։

Երկվորյակ

Աստղերը Երկվորյակներին խորհուրդ են տալիս այս շաբաթ հատկապես զգայուն և ուշադիր լինել փոփոխությունների նկատմամբ: Ամեն ինչ անկայուն կլինի, այդ թվում՝ հարազատների և սիրելիի հետ հարաբերությունները: Այս ժամանակահատվածում եղեք որքան հնարավոր է անկախ, բայց մի շտապեք կարևոր որոշումներ կայացնել: Շաբաթվա առաջին կեսին մի օր հատկացրեք ձեր շրջապատը վերանայելու համար: Ո՞վ է ձեզ ոգեշնչում: Եվ ո՞վ է ձեզ անընդհատ քննադատում: Դադարեք հանդուրժել դա և գործի անցեք: Հինգշաբթին բարենպաստ օր է սպորտի համար, հատկապես երկար ընդմիջումից հետո: Շաբաթվա վերջում ապրեք միայն ձեր սեփական տեմպով: Եթե ցանկանում եք, խորոված պատրաստեք, կամ պարզապես պառկեք և հիացեք «գեղեցիկ ոչինչով»:

Խեցգետին

Շաբաթվա սկզբին Խեցգետինները դժվարությամբ կկենտրոնանան իրենց աշխատանքի վրա, և նրանց դյուրագրգռությունը կարող է անկառավարելի դառնալ։ Սրանք լավագույն օրերը չեն աշխատանքային բանակցությունների և անծանոթների հետ շփվելու համար։ Երեքշաբթի ստիպված կլինեք ներդնել ձեր ողջ ուժը, բայց հենց դա կօգնի հաղթահարել դժվար իրավիճակը։ Շաբաթվա կեսին իսկապես կցանկանաք մեկ օր հանգստանալ կամ մի քանի օրով փախչել քաղաքից դուրս։ Եթե հնարավոր է, արեք դա. ձեզ համար չափազանց կարևոր է անջատվել և հանգստանալ։ Ավելին, շաբաթվա երկրորդ կեսին ձեր անձնական կյանքը մեծ ուշադրություն կպահանջի, հակառակ դեպքում ամպրոպ կլինի։ Շաբաթ օրը խուսափեք մեծ ծախսերից և մի՛ պարտքով փող մի՛ տվեք։

Առյուծ

Այս շաբաթ Առյուծները ստիպված կլինեն պատասխանատվություն կրել ուրիշների համար։ Ձեր իմաստուն խորհուրդներից մեծապես կախված կլինեն թե՛ սիրելիները, թե՛ աշխատանքային գործընկերները։ Լսեք ձեր ինտուիցիային և կայացրեք հավասարակշռված որոշումներ։ Երկուշաբթի օրը պետք է նուրբ հավասարակշռություն պահպանեք ձեր և ուրիշների հետաքրքրությունների միջև։ Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է այգում աշխատելու և ձեր սեփական ձեռքերով ինչ-որ բան ստեղծելու համար։ Հինգշաբթի խուսափեք մեծ ծախսերից և զգույշացեք անհայտ համարներից հեռախոսազանգերց։ Շաբաթ օրը կուտակված լարվածությունը կարող է հանգեցնել խոշոր վեճի, բայց, ընդհակառակը, կարող է հանգեցնել լիակատար անտարբերության. փնտրեք ձեր ներքին հենարաններն ու աղբյուրները՝ էներգետիկ ռեսուրսները համալրելու համար։

Կույս

Այս շաբաթը Կույսերին շատ շփում և մեծ աշխատանքային ծանրաբեռնվածություն կբերի։ Եթե արձակուրդում եք, ամեն ինչ արեք դրանից խուսափոլու համար։ Ազատվեք ավելորդ պարտականություններից և խուսափեք վեճերից։ Երեքշաբթի առավելագույնս միացրեք դիվանագիտական ռեժիմը, սա շատ կոնֆլիկտային օր է։ Հինգշաբթին լավ է անսովոր վայրեր այցելելու և նոր բան սովորելու համար։ Հետաքրքրասեր եղեք։ Շաբաթվա վերջում կարող են փորձել ձեզ մեղադրել ուրիշների անհաջողությունների համար։ Դա այդքան էլ հաճելի չի լինի, քանի որ «հարձակումը» կկազմակերպի այն մարդը, ումից դուք ամենաքիչն եք սպասում։ Փոխարենը կհամոզվեք, որ պետք չէ չափազանց շատ ուշադրություն դարձնեք ուրիշների շահերին. դուք պետք է մտածեք ձեր մասին։ Շաբաթավերջը հիանալի ժամանակ է ձեր սննդակարգը վերանայելու, դիետա պահելու կամ մարզվելու համար։

Կշեռք

Շաբաթվա սկզբին Կշեռքները կունենան ոչ այնքան բարենպաստ շրջան. զանգերն ու ստացվող տեղեկությունները կարող են ձեզ շեղել ճիշտ ուղուց: Եթե արձակուրդում եք, սահմանեք ողջամիտ սահմանագծեր և մի թողեք, որ ուրիշներն ամեն ինչ փչացնեն: Կազմեք գործողությունների ծրագիր, նույնիսկ, եթե պարզապես պլանավորում եք պառկել լողափում, և խստորեն հետևեք դրան: Երեքշաբթի ուշադրություն դարձրեք ֆինանսներին կամ փաստաթղթերին վերաբերող հարցերին: Շաբաթվա կեսին հատկապես կարևոր է ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ և ձեր առողջությանն ու ավելի հաճախակի աշխատանքից հանգստանալ: Ուրբաթ օրը հատկապես ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ. մեծ է ինչ-որ բան բաց թողնելու կամ մանրուքների պատճառով սայթաքելու ռիսկը: Շաբաթ օրը հիանալի է երկար ճանապարհորդությունների համար:

Կարիճ

Աստղերը զգուշացնում են, որ շաբաթվա առաջին օրերին ձեր զգայունությունը և ընթացիկ իրադարձությունների նկատմամբ արձագանքը կարող են զգալիորեն սրվել: Փորձեք չմտնել խնդիրների մեջ բոլորի հետ, մի՛ բարկացեք ձեր ընտանիքի և ընկերների վրա: Երեքշաբթի գործերում ձեր վճռականությունը կզարմացնի բոլորին: Շաբաթվա կեսը բարենպաստ է բժիշկներին այցելելու, դիետաներ սկսելու և ընդհանուր առմամբ ձեր կենսակերպը վերանայելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են տեղի ունենալ դեժա վյուի կատեգորիայի իրադարձություններ: Անցյալից մի մարդ կարող է վերադառնալ նոր առաջարկներով: Պատրաստ եղեք շփվել ուղղակիորեն և առանց ակնարկների, հակառակ դեպքում ձեզ սխալ կհասկանան:

Աղեղնավոր

Աղեղնավորները, հավանաբար, շաբաթվա սկզբին ստիպված կլինեն ցուցադրել դիվանագիտության հրաշքներ և վարել նուրբ բանակցություններ: Հակառակ դեպքում ամեն ինչ կփլուզվի, և այն էլ՝ բարձր պայթյունով: Երեքշաբթին հիանալի է կարճատև ուղևորությունների և բնության հետ շփման համար: Շաբաթվա կեսին ձեր բնատուր ունակություններն ու խարիզման կօգնեն հասնել ձեր ուզածին ավելի հեշտ, քան կարծում էիք: Բայց չափազանց զգացմունքային մի՛ եղեք: Շաբաթվա երկրորդ կեսին բարենպաստ է հոգ տանել ձեր առողջության մասին և որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնել հանգստին: Բայց զգույշ եղեք արևից և ճառագայթների հետ չափազանց շփումից: Ուրբաթ օրը հատկապես զգույշ եղեք ձեր խոսքերի նկատմամբ և դատարկ խոստումներ մի՛ տվեք:

Այծեղջյուր

Այծեղջյուրները լավ շաբաթ կունենան, բայց դրա համար ստիպված կլինեք քրտնաջան աշխատել: Երկուշաբթի և երեքշաբթի օրերը նվիրեք իրերը կարգի բերելուն և տեղի ունեցողը վերլուծելուն: Հին պարտավորությունները կարող են հիշեցնել իրենց մասին. սկսեք կատարել վաղեմի խոստումները: Չորեքշաբթի մի՛ խառնվեք կասկածելի նախագծերի: Հինգշաբթի չափազանց լավատեսությունը կարող է դաժան կատակ խաղալ ձեզ հետ: Ավելի լավ է ամեն ինչում զգույշ լինել: Շաբաթվա երկրորդ կեսին ռիսկ կա, որ առողջությունը կխաթարի ձեր ծրագրերը: Մի փոքր կրճատեք ձեր ակտիվությունը և կենտրոնացեք կյանքի տարբեր ոլորտներում բանակցությունների վրա:

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսների համար ամենակարևորը ճիշտ վերաբերմունքն է: Նայեք կատարվողին լավատեսությամբ և ժամանակին հիշեք ձեր հումորի զգացման մասին: Երեքշաբթի օրը ուշադիր եղեք. գուցե ձեզ այցելի անսպասելի մի միտք, որը կօգնի կայացնել ոչ ավանդական որոշում: Չորեքշաբթի ձեր բնական զգուշությունը կարող է պաշտպանել ձեզ վնասվածքից և վտանգից: Ուրբաթ օրը մի՛ փոխեք ծրագրերը և պարտք մի՛ վերցրեք: Շաբաթվա վերջում ցանկացած տեսակի բանակցություններն այնքան էլ հաջող չեն լինի, եթե հնարավոր է, հետաձգեք դրանք ավելի ուշ: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և ժամանակին հանգստացեք:

Ձկներ

Ավելի լավ է շաբաթվա սկիզբը նվիրել ձեր գործերն ու շուրջը կարգի բերելուն: Հին չլուծված խնդիրները կարող են հիշեցնել իրենց մասին: Երկուշաբթի խուսափեք մեծ ծախսերից և խոստում մի՛ տվեք, եթե ինչ-որ բանի վերաբերյալ անվստահ եք: Երեքշաբթի առանց մի քանի անգամ ստուգելու ոչինչ մի՛ ստորագրեք: Շաբաթվա կեսը խոստանում է հանգիստ լինել, հատկապես, եթե հաջողվի հեռանալ առօրյա կյանքից և անհանգստություններից: Բայց հատկապես զգոն եղեք ջրավազանների մոտ և կենդանիների հետ շփվելիս: Շաբաթվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել ընդհանուր ակտիվությունը: Մի՛ անհանգստացեք՝ աշխարհը չի փլուզվի, մինչ դուք հանգստանում եք և էներգիա եք կուտակում:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2925 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 2-8-ը 2026 թ․

02.02.2026
Փետրվարի 4-ին ավարտվում է Ուրանի հետադարձ շարժման երկար ժամանակահատվածը։ Կենդանակերպի բոլոր նշանները կզգան իրենց ավելի լավ, բայց ոչ անմիջապես. այս հզոր մոլորակի ձայնը մինչև վերջին պահը լսելի կլինի։ Այնպես որ, մի շտապեք հանգստանալ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 26-ից փոտրվարի 1-ը 2026 թ․

26.01.2026
Հունվարի վերջը խոստանում է լինել բավականին կայուն և ներդաշնակ, բայց մոտեցող լիալուսինը թեժություն կբերի շատ նշանների համար։ Ամեն դեպքում այն հաղթահարելի կլինի։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 19-25-ը 2026 թ․

19.01.2026
Կարիերա, ֆինանսներ, առողջություն, սեր և հարաբերություններ. աստղերը մեզ կhուշեն, թե այս շաբաթ կյանքի որ ոլորտում և ում բախտը կբերի։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 12-18-ը 2026 թ․

12.01.2026
Շնորհավորում ենք, դուք հաջողությամբ հաղթահարեցիք սառնարանի, մարաթոնյան ընտանեկան հավաքույթների և ուշ գիշերային հրավառությունների դեմ պայքարը: Հիմա ժամանակն է նոր պայքարի՝ զարթուցիչի, տոնածառի կարոտի և գործնական նամակին ժպտով պատասխանելու ցանկության հետ:

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 5-11-ը 2026 թ․

05.01.2026
Նոր տարվա տոների երկրորդ շաբաթը շատ ավելի լարված կլինի, քան առաջինը, հատկապես անձնական կյանքի առումով։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ նշանների մեծ մասը կհաղթահարի բոլոր դժվարությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ 2025 թ․դեկտեմբերի 29-ից 2026 թ․ հունվարի 4-ը

29.12.2025
Նոր տարվա նախատոնական եռուզեռը, որը կազդի բառացիորեն բոլոր կենդանակերպի նշանների վրա, կարելի է կանխատեսել նաև առանց աստղագուշակի։ Բայց մենք ունենք կանխատեսումներ սիրո, փողի և հակամարտությունների վերաբերյալ, և թե՝ ում դա բախտն ինչպես կբերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-02-2026 10:19
Թեյը նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը, կարծում են սրտաբանները։ Թեյի, մասնավորապես սև կամ կանաչ թեյի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածի և սրտանոթային մահացության ռիսկը։ Սա պայմանավորված է ըմպելիքում պոլիֆենոլների պարունակությամբ, որը հզոր հակաօքսիդանտային ազդեցություն ունեցող նյութ է։ Թեյի այլ օգտակար հատկությունների շարքում բժիշկները նշում են արյան ճնշման և, այսպես կոչված, վատ խոլեստերինի մակարդակի նվազումը:
09-02-2026 10:16
Սիրելի հեռուստաշոուի անընդմեջ դիտումը կարող է թվալ լարվածությունը թուլացնելու անվնաս միջոց, սակայն, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, այն մարդիկ, որոնք դիտումը հասցնում են կախվածության, ավելի հաճախ են միայնություն զգում։ PLOS One ամսագրում հրապարակված հետազոտությունը բացահայտել է կապ միայնության և անընդմեջ դիտման կախվածության միջև։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ որոշ մարդիկ օգտագործում են հեռուստասերիալները սոցիալական մեկուսացումը հաղթահարելու համար:
09-02-2026 10:10
Լավ լուրով է կիսվել Խորեն Լևոնյանի կինը՝ Էմմա Ազիզյանը։ Դերասանուհին Instagram-ում գեղեցիկ լուսանկարով ցուցադրել է իր նոր կարգավիճակն ու ուրախացրել հետևորդներին՝ առաջնեկի սպասումով։ Հավելենք, որ այդպիսով Խորենը երրորդ անգամ հայր կդառնա։ Դերասանը երկու որդի ունի իր նախորդ երկու ամուսնություններից։
09-02-2026 07:34
Բնակարանի հետ կապված սկանդալից հետո 70-ամյա Լարիսա Դոլինան պատրաստվում է իր կյանքում արմատական փոփոխությունների։ Դրանք նույնիսկ կանդրադառնան նրա արտաքին տեսքի վրա։ Երգչուհու ներկայացուցիչ Սերգեյ Պուդովկինը StarHit-ին ասել է. «Կարող եմ վստահաբար ասել. կլինի այլ կերպար, այլ ոճ, այլ ձևաչափ։ Այս իրավիճակը, անկասկած, արմատապես փոխել է ոչ միայն Լարիսա Դոլինայի արտաքին տեսքը, այլև նրա ամբողջ կյանքը», - ասել է աստղի մենեջերը։
09-02-2026 06:27
Ալիյա Գալիցկայան՝ «Ալֆա բանկի» նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Գալիցկու նախկին քաղաքացիական կինը, ինքնասպան է եղել նախնական կալանքի կենտրոնում՝ 150 միլիոն դոլար շորթելու մեղադրանքով ձերբակալվելուց հետո: Life.ru-ի տվյալներով՝ 46-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է փետրվարի 7-ին: Baza Telegram ալիքի տվյալներով՝ Գալիցկայան ինքնասպանության մասին նամակ է թողել՝ միջադեպի համար մեղադրելով 70-ամյա միլիարդատիրոջը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.02.2026
Դիտվել է 485 անգամ
03.02.2026
Դիտվել է 409 անգամ
04.02.2026
Դիտվել է 373 անգամ
05.02.2026
Դիտվել է 343 անգամ
06.02.2026
Դիտվել է 298 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster