Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025

Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է, հարաբերություններում արդեն իսկ կարող է առաջանալ վստահության խնդիր։

Հոգեբանները բացատրել են, թե ինչ անել, երբ իմացել եք ձեր զուգընկերոջ սիրախաղի մասին և ինչպես հաղթահարել վիրավորված զգացմունքները։

Ի՞նչն է համարվում դավաճանություն

Յուրաքանչյուր մարդ ունի դավաճանության իր ուրույն պատկերացումը. ոմանց համար միայն ֆիզիկական շփումն է կարևոր, մինչդեռ մյուսների համար SMS-ում սրտիկով ժպիտն անգամ տագնապի ազդանշան է:

Կարևոր է հաշվի առնել, որ նման արձագանքները հիմնված են անձնական սահմանների և հարաբերություններից ակնկալիքների վրա: Ֆլիրտը, որը մեկ զուգընկերը կարող է անվնաս համարել, մյուսի կողմից կարող է ընկալվել որպես դավաճանություն:

Եթե պարզեք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում այլ կանանց հետ, առաջին բանը, որ պետք է անեք, պարզելն է, թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ միանվագ դեպք, կանոնավոր շփում, թե՞ հուզական կապվածություն։ Համատեքստը կարևոր է. հաճախ նման վարքագիծն ամուսնությունը քանդելու մտադրություն չէ, այլ՝ նշանակալիության զգացումը վերականգնելու, ինքնագնահատականը բարձրացնելու կամ առօրյայից փախչելու փորձ։

Ինչու է զուգընկերոջ սիրախաղը վիրավորում զգացմունքները

300x400

Նույնիսկ առանց սեքսի, ֆլիրտը կարող է առաջացնել սուր հուզական ցավ. կորչում է անվտանգության զգացումը, առաջանում է անհանգստություն, նվազում է վստահությունը: Զուգընկերը, որը իմանում է կողքից ֆլիրտի մասին, հաճախ իրեն զգում է մերժված, թերագնահատված, խանդի և զայրույթի ագացում է ապրում:

Նման իրավիճակում զգացմունքները բնական ռեակցիա են։ Սակայն կարևոր է թույլ չտալ, որ դրանք ամբողջությամբ իշխեն իրավիճակի վրա։ Նախևառաջ, դուք պետք է հոգ տանեք ձեր մասին. ժամանակ տվեք ինքներդ ձեզ մտածելու, նվազեցրեք սթրեսի մակարդակը, եթե հնարավոր է, խոսեք մեկի հետ, ով չեզոք կմնա այս իրավիճակում՝ հոգեբանի կամ մտերիմ ընկերոջ հետ, ով չի սրի իրավիճակն արժեքային դատողություններով։

Ինչպես խոսել զուգընկերոջ հետ

300x400

Զուգընկերոջ հետ երկխոսությունը կարևոր, բայց դժվար քայլ է։ Այն չպետք է տեղի ունենա աֆեկտի վիճակում։ Ավելի լավ է ընտրել այն պահը, երբ զգացմունքները մի փոքր հանդարտվել են՝ տեղի ունեցածը հնարավորինս կառուցողական քննարկելու համար։

Զրույցի ժամանակ փորձեք խոսել ինքներդ ձեզնից. «Ես զգում եմ...», «Ինձ ցավ է պատճառում, որ...», և ոչ թե մեղադրել. «Դու դավաճանեցիր», «Դու փչացրեցիր մեր հարաբերությունները»։ Այս ձևը օգնում է խուսափել կոնֆլիկտից և զրույցն ավելի բաց է դարձնում։

Կարող եք ուղիղ հարցեր տալ.

• Ի՞նչն է կոնկրետ դրդել սիրախաղին։
• Ինչպե՞ս է զուգընկերը ընկալում դա, կա՞ արդյոք որևէ զղջում։

Պատասխանները կարող են շատ բան պարզաբանել և հիմք տալ ապագայի մասին մտորումների համար։

Ի՞նչ անել հետո

300x400

Զրույցից հետո հաջորդ տրամաբանական հարցն է՝ ի՞նչ անել հաջորդիվ։ Կան մի քանի տարբերակներ, և դրանցից ոչ մեկը համընդհանուր չէ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան լուրջ է իրավիճակը, ինչպես է արձագանքում ձեր զուգընկերը և երկուսդ ինչ նպատակներ ունեք։

Եթե ձեր սիրելին ընդունում է իր սխալը, պատրաստ է աշխատել հարաբերությունների վրա, և դուք ցանկանում եք փրկել միությունը, մտածեք հոգեբանի հետ համագործակցելու մասին: Սա կօգնի վերականգնել վստահությունը, քննարկել սահմանները և հասկանալ արմատական պատճառները:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3321 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2026
Դիտվել է 1016 անգամ
04.06.2026
Դիտվել է 334 անգամ
05.06.2026
Դիտվել է 276 անգամ
06.06.2026
Դիտվել է 200 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster