Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչու է սեռական հարաբերության բացակայությունը մահացու վտանգավոր

25.03.2025

Գիտությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ սեքսը լավագույն դեղամիջոցն է։

Մասլոուի պահանջմունքների բուրգի համաձայն՝ սեռական ակտիվությունը նույնքան հիմնական կարիք է, ինչպես օդը, սնունդը, ջուրը, առողջությունը և ջերմությունը: Միայն դրանք բավարարելուց հետո կարող եք անցնել հաջորդ մակարդակին: Ով կփորձի բանավիճել սրա հետ, արդյունքը կլինի նույնը` լիակատար պարտություն:

Գիտնականները նշում են, որ սեքսը ոչ միայն հաճույք է, այլև լավ ինքնազգացողություն և նույնիսկ երկարակեցություն։ Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ սեռական ակտիվության բացակայությունը կարող է ավելի վնասակար լինել առողջության համար, քան ծխելը կամ ալկոհոլ օգտագործելը: Բայց ինչո՞ւ է այդպես: Եկեք պարզենք:

Գիտությունն ընդդեմ ժուժկալության

Ճապոնացի հետազոտողները որոշել են վերջնական պատասխան տալ հարցին և ի լուր բոլորի ևս մեկ անգամ հայտարարել՝ զբաղվեք սեքսով (և որքան շատ, այնքան լավ): Գիտնականներն ուսումնասիրել են 40 տարեկանից բարձր ավելի քան 7500 տղամարդկանց տվյալները, այնուհետև յոթ տարվա ընթացքում հետևել են նրանց առողջական միտումներին: Արդյունքները բավականին տագնապալի վիճակագրություն են արձանագրել։

Պարզվել է, որ ցածր լիբիդո ունեցող տղամարդիկ մահանում են միջինը 69%-ով ավելի հաճախ, քան իրենց ավելի կրքոտ հասակակիցները։ Անգամ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են ապրելակերպը, ֆիզիկական ակտիվության մակարդակը և քրոնիկական հիվանդությունների առկայությունը, սեռական հետաքրքրության բացակայությունն ինքնին մի քանի անգամ մեծացնում է մահվան ռիսկը։

Ապացուցվել է, որ ձեռնպահ մնալը հատկապես վտանգավոր է ուռուցքաբանության առումով։ Գիտնականները պարզել են, որ կանոնավոր սեռական հարաբերություն չունեցող տղամարդկանց մոտ քաղցկեղից մահանալու հավանականությունը 72%-ով ավելի մեծ է։ Ընդ որում, բանն ամենևին էլ այն չէ, որ նրանք ավելի բարձր հակվածություն ունեն քաղցկեղի նկատմամբ։ Պարզապես, ամենայն հավանականությամբ, կանոնավոր սեռական ակտիվության բացակայությունը վատացնում է հիվանդության ընթացքը։

Բացի այդ, բրիտանացի գիտնականները պարզել են, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր սեքսով են զբաղվում ամսական մեկ անգամից պակաս, 45%-ով մեծանում է կյանքին սպառնացող սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Բացատրություններից մեկը հոգեբանական վիճակն է։ Սեքսի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած տղամարդիկ ավելի հաճախ են տառապում սթրեսից, անհանգստությունից և դեպրեսիայից: Բացի այդ, նրանց մոտ ավելի ցածր մակարդակի է, այսպես կոչված, «իկիգայը», ճապոնական հասկացություն, որը նշանակում է կյանքի իմաստ և ապրելու մոտիվացիա: Իսկ մոտիվացիայի բացակայությունը, ինչպես հայտնի է, հանգեցնում է առողջության վատթարացման ու ընդհանրապես կյանքի որակի նվազման։

Եվս մեկ կարևոր գործոն է սերմնաժայթքման ազդեցությունը շագանակագեղձի առողջության վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն տղամարդիկ մոտ, ովքեր ամսական առնվազն 21 անգամ օրգազմ են ապրում (սեքսի կամ ձեռնաշարժության միջոցով) 33%-ով ավելի քիչ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Գիտնականները կարծում են, որ կանոնավոր սերմնաժայթքումն օգնում է մաքրել շագանակագեղձը պոտենցիալ վտանգավոր նյութերից՝ կանխելով հիվանդությունների զարգացումը։

Սեռական կյանքն առողջության բանալին է

600x400

Հետազոտությունները հաստատում են, որ կանոնավոր սեռական հարաբերություններն առողջության համար շատ օգուտներ են բերում: Հիմնական «առավելուությունների» շարքում են.

• արյան շրջանառության և սրտի աշխատանքի բարելավումը,
• սթրեսի մակարդակի նվազումը և դեպրեսիայի զարգացման կանխումը,
• իմունային համակարգի ամրապնդումը,
• շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի նվազումը,
• օրգանիզմի համար օգտակար ֆիզիկական ակտիվությունը,
• քննի և ընդհանուր ինքնազգացողության բարելավումը։

Ի՞նչ եզրակացություն կարելի է անել: Սեռական հարաբերությունը պարզապես հաճելի ժամանց չէ, այլ իրական ներդրում առողջության մեջ։ Ակտիվ սեռական կյանքը դրական է ազդում ձեր ինքնազգացողության վրա, տալիս է լավ տրամադրություն և երկարացնում կյանքը։ Եվ թեև որոշ գիտնականներ զգուշացնում են, որ սեռական ակտիվության նվազումը կարող է լինել առկա առողջական խնդիրների հետևանք, այլ ոչ թե դրանց պատճառի, մի բան մնում է անհերքելի. կանոնավոր սեքսով զբաղվողներն ավելի երկար են ապրում և իրենց ավելի լավ են զգում: Այսպիսով, եթե ձեզ հարկավոր է ևս մեկ փաստարկ՝ հօգուտ հագեցած սեռական կյանքի, ահա այն․ սեքսը ոչ միայն հաճույք է, այլև երկարակեցության ու առողջության բանալի։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1738 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մասնագետները նշել են 5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել մինչև ամառ

22.04.2025
Ըստ փորձագետների, կան հսկայական քանակությամբ մթերքներ, որոնք շատ անցանկալի են օգտագործել, եթե ձեր նպատակը նրբագեղ լինելն է: Այնուամենայնիվ, միայն սնունդը չէ, որ առանցքային դեր է խաղում քաշի կորստի գործընթացում։

Ինչու է սեռական հարաբերության բացակայությունը մահացու վտանգավոր

25.03.2025
Գիտությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ սեքսը լավագույն դեղամիջոցն է։

6 սովորություն, որոնք փչացնում են ձեր ոտքերը. անմիջապես հրաժարվեք դրանցից

12.03.2025
Երազու՞մ եք գեղեցիկ, ձիգ ոտքերի մասին: Ներկայացնում ենք, թե ինչպես հասնել ձեր ուզածին: Դա շատ ավելի հեշտ է, քան թվում է:

Ինչ է «ծերունունական ժպիտը» և ով ունի այն ձեռք բերելու հավանականություն

20.02.2025
Ժամանակակից աշխարհում գեղեցիկ ժպիտը հաջողակ մարդու իսկական այցեքարտն է։ Բայց կարո՞ղ է այն այդպիսին մնալ ողջ կյանքի ընթացքում:

Ինչու չի կարելի երեկոյան յուղոտ ուտելիքներ ուտել

28.01.2025
Շատ առասպելներ կան քնելուց առաջ ուտելու մասին, սակայն փաստը մնում է փաստ. ուշ երեկոյան խորտիկները անհամատեղելի են առողջ ապրելակերպի հետ:

Մթերքներ, որոնք նպաստում են ծերացմանը

20.12.2024
Մեզնից ոչ ոք չի ցանկանում իր տարիքից մեծ երևալ: Իհարկե, գենետիկան այս հարցում կարևոր դեր է խաղում, բայց մենք կարող ենք վերահսկել ծերացման շատ գործընթացներ, այդ թվում՝ սննդակարգի միջոցով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2025 13:52
Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49
YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59
52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01
37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04
Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 1058 անգամ
22.04.2025
Դիտվել է 537 անգամ
23.04.2025
Դիտվել է 465 անգամ
25.04.2025
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster