Աղջիկն իրեն գտել է ռուս նկարչուհու 115 տարի առաջ ստեղծած նկարում․ նմանությունը ցնցող է
11.03.2025
22-ամյա ամերիկուհի Ռայլի Լադներն իրեն ճանաչել է Զինաիդա Սերեբրյակովայի «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար» կտավում։
Տիկտոկեր և նկարչուհի Ռայլի Մեդիսոն Լադները հանկարծակի ճանաչել է իրեն Զինաիդա Սերեբրյակովայի նկարում, որը նկարվել է ավելի քան 115 տարի առաջ։ Աղջիկը ռուս նկարչուհու գոյության մասին պատկերացում չուներ, մինչ այն պահը, երբ իր բաժանորդներից մեկը հայտնեց ապշեցուցիչ նմանության մասին։
Սկզբում Լադներն անտեսել է մեկնաբանությունը, սակայն շուտով մի քանի հոգի ևս գրել են նույնը։ Աղջիկը համացանցում գտել է «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար»–ի 1909 թվականի վերարտադրությունը և ապշել նմանությունից։

«Սարսափելի էր և նույնիսկ անհանգստացնող. այնքան նման էր: Ես մտածեցի, որ դա շատ հետաքրքիր է, քանի որ ինքս էլ նկարչուհի եմ։ Նկարն այնքան ժամանակակից տեսք ունի, ես շատ զարմացա, երբ իմացա, որ այն ավելի քան 100 տարեկան է»,–պատմել է Ռայլին։
Լանդերի ամուսինը նկատել է, որ նա ունի ճիշտ նույն գիշերանոցից, ինչ Սերեբրյակովան։ Դրանից հետո նկարիչուհին որոշել է վերստեղծել ինքնանկարը և լուսանկարել այդ նույն կերպարով։ Մեկնաբանները կատակում են, որ նա կարող է լինել Սերեբրյակովայի վերամարմնավորումը, իսկ ինքը՝ Լադները, մտածում է ԴՆԹ թեստ հանձնել՝ պարզելու, թե արդյոք նա ազգակցական կապ ունի՞ նկարչուհու հետ։ Ի՞նչ իմանաս՝ մեկ էլ տեսար։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 752 անգամ
Читать на русском
|