Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025

Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում: Առաջարկում ենք վիտամիններով հարուստ մթերքներով աղցանի բաղադրատոմս․ այն ոչ միայն համեղ է, այլև առողջարար։

Հիմնական բաղադրիչները նուռն ու խնձորն են։ Ո՞րն է օգուտակարությունը:

Խնձորն ամենահայտնի և մատչելի մրգերից է։ Դրանում հայտնաբերված վիտամիններն ու հակաօքսիդանտները բարձրացնում են թթվածնի մակարդակը թոքերում և օգնում պահպանել սրտի առողջությունը: Հետազոտությունների համաձայն՝ այս միրգը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը և կանխում դեմենցիան։

600x400

Օգտակար սննդանյութերի քանակով նուռն ամենաբուժիչ մրգերից է։ Այն պարունակում է վեց ամինաթթուներ՝ կալիում, երկաթ, տանին, մանգան, կալիում, նատրիում և մանրաթել։ Նռան օգտակար հատկությունները նվազեցնում են սրտի կաթվածի վտանգը։

600x400

Այժմ անցնենք օգտակար այս աղցանի պատրաստմանը։

Բաղադրիչները

• 1 բաժակ հում արևածաղկի սերմեր
• 2 ճաշի գդալ բալզամիկ քացախ
• 1 ճաշի գդալ մեղր
• 4 բաժակ հազարի տերևներ (ցանկացած)
• 2 բաժակ բրյուսելյան կաղամբ
• 1 կեղևավորված խնձոր
• ¾ բաժակ նռան հատիկներ։

Համենման համար

• 3 ճաշի գդալ բալզամիկ քացախ
• 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
• 1 թեյի գդալ թխկու օշարակ կամ մեղր
• 1 թեյի գդալ դիժոն մանանեխ
• մի պտղունց աղ և պղպեղ։

Պատրաստման եղանակը

600x400

1. Արևածաղկի սերմերը լցրեք տաքացած, չոր, հաստ հատակով տապակի մեջ և չորացրեք մեկից երկու րոպե՝ անընդհատ խառնելով։ Այնուհետև ավելացրեք բալզամիկ քացախը և ակտիվորեն խառնեք։ Երբ սերմերը քացախի մի մասը կլանեն, իսկ մի մասը գոլորշիանա, ավելացրեք մեղրը և նորից լավ խառնեք։ Թողեք, որ պատրաստի սերմերը սառչեն:

2. Խնձորը, հազարի տերևները և բրյուսելյան կաղամբը կտրատեք բարակ շերտերով, լցրել ամանի մեջ և խառնեք։

3. Առանձին ամանի մեջ խառնեք բոլոր հարդարման բաղադրիչները և լցրեք մանրացված աղցանին։ Խառնեք և վրան լցրեք արևածաղկի սերմերը և նռան հատիկները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 998 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-03-2025 11:00
Հեյլի Բիբերը մտածում է դատական հայց ներկայացնել իրեն քննադատողների դեմ, ովքեր համացանցում իր մասին կեղծ տեղեկություններ են տարածում։ Ըստ TMZ-ի՝ որոշումը կայացվել է բացասական գովազդի նոր ալիքից հետո: Առցանց կրկին քննարկվում է նրա ենթադրյալ շարունակական վեճը Սելենա Գոմեսի հետ, իսկ վերջերս YouTube-ում հայտնվել է մի քանի մասից կազմված հետաքննություն, ըստ որի Հեյլին մանկուց հետապնդել է Ջասթինին և օգտագործել իր կապերը նրա հետ ամուսնանալու համար:
20-03-2025 10:46
50-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն գերազանցում է սեփական ռեկորդները՝ դերասանը գրեթե մեկուկես տարի հանդիպում է մոդել Վիտորիա Սերետիի հետ։ Նրա համար սա պարկեշտ ժամանակաշրջան է, քանի որ վերջին մի քանի տարիներին նա ձեռնոցների պես փոխում է իր զուգընկերուհիներին։ Ավելին, հենց աղջիկների 25 տարեկանը լրանում էր, դերասանը լքում էր նրանց։ Բայց Վիտորիան բացառություն էր։ Այս տարի նա արդեն 27 տարեկան կլինի։ Հայտնի է, որ դերասանը չի շտապում ամուսնանալ:
20-03-2025 10:35
Հետազոտությունները ցույց են տվել, որ «կեսգիշերայինները», որոնք ուշ են քնում, այսպես կոչված «երեկոյան քրոնոտիպերը» կամ «բուերը», ավելի հավանական է, որ տառապեն դեպրեսիայի ախտանիշներից, քան «արտույտները»՝ վաղ արթնացողները կամ «առավոտյան քրոնոտիպերը»:
20-03-2025 10:29
Քանյե Ուեսթը լրիվ խելքը թռցրել է. մի շարք թվիթներում նա թիրախավորել է Ջեյ Զիին և Բեյոնսեին և պնդել, որ կարծում է, որ իր երեխաները ներգրավված են սեռական թրաֆիքինգի մեջ՝ մի շարք ստոր մեղադրանքներ ներկայացնելով իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ընտանիքի դեմ:
20-03-2025 02:58
Հյու Միտչելը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթերը և գաղտնիքների պալատը» ֆիլմում Քոլին Քրիվիի դերով, հեռացել է դերասանությունից և գնացել է իր հերոսի հետքերով՝ զբաղվելով լուսանկարչությամբ: Այսօր 35-ամյա Միտչելը հաջողությամբ աշխատում է այս ուղղությամբ՝ մասնագիտանալով լանդշաֆտային լուսանկարչության մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.03.2025
Դիտվել է 915 անգամ
14.03.2025
Դիտվել է 622 անգամ
15.03.2025
Դիտվել է 568 անգամ
18.03.2025
Դիտվել է 395 անգամ
19.03.2025
Դիտվել է 294 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster