Գաղտնի սիրավեպեր. Կենդանակերպի նշաններ, ովքեր սիրում են թաքցնել իրենց զգացմունքները
26.02.2025
Ոմանց համար դա հատուկ մտերմություն պահպանելու միջոց է, մյուսների համար՝ արգելվածի և անհայտի հաճույք:
Սերը զգացմունք է, որը սովորաբար ուզում ես կիսվել աշխարհի հետ: Բայց կան կենդանակերպի նշաններ, որոնք նախընտրում են իրենց ռոմանտիկ պատմությունները պահել գաղտնիության շղարշի հետևում:
Գաղտնի հարաբերությունների համար շատ պատճառներ կարող են լինել՝ զգացմունքներն այլ մարդկանց ազդեցությունից պաշտպանելու ցանկությունից մինչև պարտավորվածության սովորական վախ:
Կարևոր է հիշել. եթե սիրավեպը երկար ժամանակ գաղտնիք է մնում, արժե մտածել, թե ձեր զուգընկերը որքան լուրջ է վերաբերվում այդ հարաբերություններին: Ի վերջո, սերը, որը վախենում է լույսից, երբեմն պարզապես պատրաստ չէ իրական մտերմության:
Ինչո՞ւ են որոշ Կենդանակերպի նշաններն ընտրում գաղտնի հարաբերությունները, քան բաց սիրավեպը: Եկեք պարզենք, թե ո՞վ և ինչո՞ւ է սիրում գաղտնի սիրավեպեր:
Կարիճ. Ինտրիգը նրանց երկրորդ էությունն է
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հայտնի են գաղտնիքների ու առեղծվածների հանդեպ իրենց հակվածությամբ։ Նրանց գրավում է այն ամենը, ինչը թաքցվում է հետաքրքրասեր աչքերից, և «հույժ գաղտնի» սիրավեպը նրանց համար դառնում է զգացմունքների իսկական փորձություն։
Հոգու խորքում նրանք գնահատում են անձնական տարածքը և վախենում, որ բաց հարաբերություններն իրենց խոցելի կդարձնեն: Կարիճների համար սերը ինտենսիվ, գրեթե միստիկ զգացում է, և եթե նրանք որոշեն թաքցնել այն, նշանակում է դրա համար լուրջ պատճառներ կան։
Ինչու են նրանք թաքցնում իրենց հարաբերությունները
• Իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վախ։ • Իր զգացմունքները ուրիշների հետ կիսելու ցանկության բացակայությոն: • Առեղծվածային խաղի վայելեք, հատկապես, եթե հարաբերություններում որոշ արգելքնոր կան:
Ինչպե՞ս հասկանալ, որ դուք կարևոր եք. եթե Կարիճն իսկապես սկսում է ձեզ ներառել իր կյանքում և ծանոթացնում է ընկերների հետ, ապա դուք առանձնահատուկ տեղ եք գրավել նրա սրտում:
Այծեղջյուր. զգուշություն ամեն ինչում
Այծեղջյուրները պրագմատիկ են և ողջամիտ։ Սիրելիս նրանք չեն շտապում կիսվել իրենց հարաբերությունների մանրամասներով, հատկապես, եթե դեռ վստահ չեն իրենց զուգընկերոջ հարցում։
Նրանց համար կարևոր է, որ ամեն ինչ լուրջ և հուսալի լինի, իսկ շտապելը խոստովանություն անել, նրանց կարծիքով, կարող է փչացնել ամեն ինչ։
Ինչու են նրանք թաքցնում իրենց հարաբերությունները
• Զգացմունքների անկեղծության մեջ վստահ լինելու ցանկություն։ • Ուրիշների կողմից դատապարտվելու վախ: • Լուրջ մարդու համբավը պահպանելու ցանկություն։
Ինչպես հասկանալ, որ դուք կարևոր եք. երբ Այծեղջյուրը ձեզ հրավիրում է ընտանեկան ընթրիքի կամ գործընկերներին պատմում ձեր մասին, ապա դա ազդանշան է, որ հարաբերությունները տեղափոխվել են նոր մակարդակ:
Երկվորյակ. խաղ գաղտնիքների հետ

Երկվորյակները բնածին փորձարարներ են, իսկ գաղտնի սիրավեպերը նրանց համար մի տեսակ արկած են։ Նրանք վայելում են երկակի կյանքով ապրելու զգացումը. մի աշխարհում նրանք անհոգ են և ազատ, մյուսում՝ ինտրիգային հարաբերությունների մեջ:
Բայց կա մի հանգամանք կա. եթե սիրավեպը չափազանց բարդանում է, նրանք հեշտությամբ կորցնում են հետաքրքրությունը:
Ինչու են նրանք թաքցնում իրենց հարաբերությունները
• Նրանց դուր են ստանում ինտրիգները և խաղը: • Ազատությունը կորցնելու վախ։ • Առանց պարտավորության ինչ-որ նոր բան փորձելու ցանկություն:
Ինչպե՞ս հասկանալ, որ դուք կարևոր եք. երբ Երկվորյակները դադարում են թաքցնել ձեզ սոցիալական ցանցերում և սկսում են ձեզ հիշատակել ուրիշների հետ զրույցներում, դա նշանակում է, որ զգացմունքները լուրջ են դարձել։
Ձկներ. ռոմանտիկա՝ օտար աչքերից հեռու
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երազկոտ ու զգայուն բնավորություն ունեն։ Նրանք հարաբերություններն ընկալում են որպես հատուկ տարածք երկուսի համար, որտեղ չեն ցանկանում օտարներին ներս թողնել:
Ձկների համար գաղտնի սիրավեպը միջոց է կախարդանքը պահպանելու և թույլ չտալու, որ ուրիշների կարծիքները փչացնեն սիրո փխրուն աշխարհը:
Ինչու են նրանք թաքցնում իրենց հարաբերությունները
• Դատապարտման կամ նախանձի վախ։ • Առանց օտարների սեփական հարմարավետ աշխարհը ստեղծելու ցանկություն: • Զգացմունքային ապահովության անհրաժեշտությունը։
Ինչպես հասկանալ, որ դուք կարևոր եք. Ձկները կսկսեն ձեզ հրավիրել իրենց համար կարևոր վայրեր՝ սիրելի այգի, սրճարան կամ բնության անկյուն:
Առյուծ․ գաղտնիությունը պարտադրված միջոց է
Առյուծները սիրում են լինել ուշադրության կենտրոնում, իսկ կատարյալ տարբերակում նրանք ցանկանում են ցուցադրել իրենց զգացմունքները։ Բայց եթե նրանք վստահ չեն իրենց զուգընկերոջ հարցում կամ հանգամանքները պահանջում են գաղտնիություն, ապա նրանք կարող են գաղտնի պահել հարաբերությունները:
Սակայն դա երկար շարունակվել չի կարող. վաղ թե ուշ Առյուծը կցանկանա ամբողջ աշխարհին պատմել ձեր մասին։
Ինչու են նրանք թաքցնում իրենց հարաբերությունները
• Զուգընկերոջ հանդեպ վստահության պակասը: • Ավելորդ հարցերից ու քննարկումներից խուսափելու ցանկություն։ • Անձնական տարածքը պահպանելու փորձ:
Ինչպե՞ս հասկանալ, որ դուք կարևոր եք. եթե Առյուծը ձեզ հրավիրել է բարձրակարգ խնջույքի կամ սկսել է համատեղ լուսանկարներ հրապարակել, նշանակում է, որ նա այլևս չի ցանկանում թաքցնել իր զգացմունքները։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 1110 անգամ
Читать на русском
|