22-ամյա ամերիկուհի Ռայլի Լադներն իրեն ճանաչել է Զինաիդա Սերեբրյակովայի «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար» կտավում։
Տիկտոկեր և նկարչուհի Ռայլի Մեդիսոն Լադները հանկարծակի ճանաչել է իրեն Զինաիդա Սերեբրյակովայի նկարում, որը նկարվել է ավելի քան 115 տարի առաջ։ Աղջիկը ռուս նկարչուհու գոյության մասին պատկերացում չուներ, մինչ այն պահը, երբ իր բաժանորդներից մեկը հայտնեց ապշեցուցիչ նմանության մասին։
Սկզբում Լադներն անտեսել է մեկնաբանությունը, սակայն շուտով մի քանի հոգի ևս գրել են նույնը։ Աղջիկը համացանցում գտել է «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար»–ի 1909 թվականի վերարտադրությունը և ապշել նմանությունից։
«Սարսափելի էր և նույնիսկ անհանգստացնող. այնքան նման էր: Ես մտածեցի, որ դա շատ հետաքրքիր է, քանի որ ինքս էլ նկարչուհի եմ։ Նկարն այնքան ժամանակակից տեսք ունի, ես շատ զարմացա, երբ իմացա, որ այն ավելի քան 100 տարեկան է»,–պատմել է Ռայլին։
Լանդերի ամուսինը նկատել է, որ նա ունի ճիշտ նույն գիշերանոցից, ինչ Սերեբրյակովան։ Դրանից հետո նկարիչուհին որոշել է վերստեղծել ինքնանկարը և լուսանկարել այդ նույն կերպարով։ Մեկնաբանները կատակում են, որ նա կարող է լինել Սերեբրյակովայի վերամարմնավորումը, իսկ ինքը՝ Լադները, մտածում է ԴՆԹ թեստ հանձնել՝ պարզելու, թե արդյոք նա ազգակցական կապ ունի՞ նկարչուհու հետ։ Ի՞նչ իմանաս՝ մեկ էլ տեսար։
15-11-2025 12:29 Կանոնավոր և զգալի քանակությամբ ալկոհոլի օգտագործումը «երիտասարդացնում» է ինսուլտը ավելի քան 10 տարով, ասվում է Neurology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։ Հետազոտության տվյալներով՝ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով օգտագործել են օրական երեք կամ ավելի ալկոհոլային խմիչք, գլխուղեղի արյունազեղում են ունեցել՝ ավելի հաճախ, ավելի երիտասարդ տարիքում և միջինում ավելի ծանր ձևով, քան նրանք, ովքեր քիչ էին խմում կամ ընդհանրապես չէին խմում։
15-11-2025 12:02 Ռուդաքի հիմնադրամը Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ներկայացրել է «Սիմուրղի երկիրը» երկուօրյա լայնամասշտաբ համերգաշարը, որը համախմբել էր միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների ու ժամանակակից իրանական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այն առաջին անգամ ղեկավարել է կին-դիրիժոր Փանիզ Ֆերյուսեֆին։ Երեկոյի գագաթնակետն է դարձել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ «Գայանե» բալետից։ Փանիզ Ֆարյուսեֆին իր ելույթում համերգը նվիրել է Իրանի կանանց և մայրերին։
15-11-2025 11:54 Ռուս երգչուհի Վալերիան հանգիստ է ընդունել այն փաստը, որ ինքը չի ընդգրկվել «Գրեմմիի» անվանակարգերի ցուցակում: Այս մասին հայտնել է նրա ամուսինը և պրոդյուսերը՝ Իոսիֆ Պրիգոժինը: Վերջինիս խոսքով՝ կազմակերպիչները որոշել են, որ ներկայացված երգը «չի համապատասխանում միջազգային չափանիշներին և թեկնածուների համար սահմանված պահանջների մեծ մասին»: Նա հավելել է, որ մրցանակաբաշխությանը մասնակցելն իրենց համար ավելի շատ զբաղմունք է, քան կյանքի նպատակ։
15-11-2025 07:58 Սելենա Գոմեսը պատմել է, թե ինչպես է ամուսնական կյանքն անդրադարձել իր վրա: Նոյեմբերի 13-ին Apple Music-ին տված հարցազրույցում 33-ամյա երգչուհի-դերասանուհին ասել է, որ պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ ամուսնության առաջին շաբաթները «պարզապես երազանք են եղել»՝ հավելելով, որ չնայած յուրաքանչյուր հարաբերություն ունի վերելքներ և վայրէջքներ, Բլանկոն «ամենագեղեցիկ մարդն» է, որի հետ ինքը կարող է ապրել: Զույգն ամուսնացել է սեպտեմբերի 27-ին՝ Սանտա Բարբարայում:
14-11-2025 11:16 Վիրջինիայի համալսարանի ուսումնասիրությունից, պարզել է, որ դեռահասության շրջանում հայրերի և ընկերների հետ կոնֆլիկտները կապված են 30 տարեկանում կենսաբանական ծերացման արագացման հետ: Հատկապես ուժեղ կապ է ի հայտ եկել ուշ պատանեկության շրջանում հայրերի հետ մշտական վեճերի և թյուրըմբռնումների ու քսան տարեկանում ընկերների նկատմամբ թշնամական վարքագծի միջև: Պարզվել է, որ վարքագծի այս ձևերը կանխատեսել են տարբեր մարկերների վատթարացում՝ խոլեստերինից և արյան մեջ շաքարի մակարդակից մինչև բորբոքում և զարկերակային ճնշում: Կապը միանման է գործել և՛ տղաների, և՛ աղջիկների համար, նշում են հեղինակներ:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: