Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Լեգինսները լինելուն են 2025 թվականի գարնան հիթը. ինչպես կրել դրանք

14.01.2025

Հաջորդ սեզոնին մենք լեգինսներ ենք կրելու ոչ միայն տանը կամ մարզասրահում, այլ նաև առօրյա կյանքում՝ զբոսանքի, ժամադրության գնալիս և նույնիսկ գրասենյակում՝ ոչ խիստ դրես-կոդի պայմաններում։

Ներկայացնում ենք առաջիկա գարնան գլխավոր թրենդներից մեկը։

2025 թվականի գարուն-ամառվա թրենդներին նայելիս անհնար է չնկատել լեգինսները, որոնք հայտնվել են Նորաձևության շաբաթների բազմաթիվ ցուցադրությունների ժամանակ։ Ավելին, դիզայներներն առաջարկում են մոդելների լայն տեսականի՝ դասականից մինչև պրինտներով վառ տարբերակներ, ինչպես նաև ոճավորման հետաքրքիր եղանակներ:

Ինչպիսի լեգինսներ կլինեն նորաձևության մեջ

Դասական կամ կարճ

600x400

Սկսենք երկարությունից․ թե՛ դասական երկար մոդելները, թե՛ կոճին հազիվ հասնող կարճ տարբերակները թրենդային են լինելու։

Ցուցադրություններում հանդիպում էին նաև շատ կարճ տարբերակներ՝ հեծանվային շորտեր՝ ծնկից վեր։

600x400

Պարզ կամ պրինտով

Ինչ վերաբերում է գույնին, ապա այստեղ նույնպես կանոններ չկան. նորաձև են և՛ ցանկացած երանգի միագույն (բազայինից մինչև վառ), և՛ պրինտով մոդելները։ Ընտրությունը ձերն է։

600x400

Ինչպես կրել

Զուգագուլպաների փոխարեն

600x400

Ամենահեշտ տարբերակը, որը հարմար է ցանկացած առիթի, նույնիսկ գրասենյակի համար, ցանկացած երկարության կիսաշրջազգեստով կամ զգեստներով՝ զուգագուլպաների փոխարեն լեգինսներ կրելն է։ Բայց, որպեսզի բոլորը տեսնեն, որ դուք լեգինսներ եք կրում, պետք է ընտրել բաց կամ գոնե կոճն ի ցույց դնող կոշիկներ։

Տաբատի կամ շորտի փոխարեն

600x400

Համարձակների և կատարյալ ոտքեր ու ազդրեր ունեցողների համար տաբատը լեգինսների հետ փոխելու գաղափարն ընդունելի է: Ավելին, ամենևին էլ պարտադիր չէ կրել ծավալուն և երկար տոպ՝ Prada-ի ցուցադրության ժամանակ մոդելները պոդիումով քայլել են լեգինսների մեջ խցկված վերնաշապիկներով, իսկ Miu Miu-ի շոուում՝ կարճ ջեմփերով։

Գուլպաներով

600x400

Մարզասրահում նորաձև աղջիկները գիտեն կանոնը․ լեգինսները մտցրեք երկար գուլպաների մեջ, ինչը հաճախ անում են Հեյլի Բիբերը, Բելլա Հադիդը և այլ մոդելներ ու աստղեր։ Այնուամենայնիվ, 2025-ի գարնանը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Moschino-ի նորաձևության նոր լուծումը՝ կրել կտրված լեգինսներ՝ ստանդարտ երկարության գուլպաներով, որպեսզի նրանց միջև տարածություն լինի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4722 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Թթու ուտելու ցանկություն ունե՞ք. ահա թե ինչ է ձեր օրգանիզմը փորձում ասել ձեզ

18.02.2026
Երբեմն հանկարծակի քաղցրի փոխարեն ցանկանում ես ինչ-որ թթու բան՝ կիտրոն, լոռամրգի կամ թթու վարունգ, և դրան դժվար է դիմակայել։

Սիամական երկվորյակներն իրենց գեղեցկությամբ դարձել են սոցիալական ցանցերի աստղեր, բայց կա մի նրբություն

28.01.2026
Սիամական երկվորյակներ Կամիլան և Վալերիան արդեն ունեն 200,000 բաժանորդների լսարան և ակտիվորեն նվիրատվություններ են հավաքում օգտատերերից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 794 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster