Գենետիկա թե հիվանդություն. փոխանցվո՞ւմ է թեփոտումը ժառանգաբար և արդյոք այն վարակիչ է
20.11.2024
Թեփը հիվանդություն չէ, այլ գլխամաշկի հիվանդության ախտանիշ կամ մաշկի բնական շերտազատման հետևանք, դա տեղի է ունենում անկանոն լվացման կամ ոչ պատշաճ խնամքի պատճառով։
Մասնագետները նշում են, որ դրանք արդեն մեռած մաշկի բջիջներ են, որոնք միջուկ չեն պարունակում և, հետևաբար, ոչ մի ակտիվություն չեն դրսևորում, բացառությամբ նրա, որ ունեն տհաճ տեսք։
Քանի որ թեփն ինքնին հիվանդություն չէ, անհնար է դրանով վարակվել այլ մեկից (նրան դիպչելով կամ առարկաների միջոցով, օրինակ՝ նրա սանրի կամ մազերի սեղմակի): Ի տարբերություն մազերի վաղ սպիտակելու կամ ճաղատության հակման, թեփը չի կարող ժառանգական լինել: Բայց մաշկի տեսակը և հիվանդությունները, օրինակ՝ սեբորեային դերմատիտը կամ պսորիազը, որոնք թեփ են առաջացնում, կարող են։
Եթե թեփ է առաջացել, ապա հիմնական խորհուրդը կլինի շամպունի ճիշտ ընտրությունը։ Որպես կանոն, դա յուղոտ մազերի համար կամ թեփի դեմ շամպունն է։ Այն պարունակում է հակասնկային, շերտազատող և հակաբորբոքային բաղադրիչներ՝ օրինակ՝ ցինկ, կետոկոնազոլ, սալիցիլաթթու, պանթենոլ։
Տեսականորեն ծնողների մաշկի տեսակով երեխաները կարող են բախվել նույն խնդիրների հետ, սակայն գործնականում դա ամենևին էլ պարտադիր չէ և կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ խնամքից։
Բացի այդ, անկախ մաշկի տեսակից, կարևոր է լվանալուց հետո օգտագործել կոնդիցիոներ՝ մազերի մեջ խոնավությունը պահպանելու, դրանց փայլ հաղորդելու և սանրելը հեշտացնելու համար:
Կարծիք կա, որ եթե գլխամաշկը յուղոտ է, պետք չէ հաճախ սանրվել, քանի որ դանից այն էլ ավելի է յուղոտվում։ Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս պայքարել կարծրատիպերի, այլ ոչ թե սանրվելու սովորության դեմ։ Բացի այն, որ սա հիգիենիկ պրոցեդուրա է, այն ունի նաև բժշկական ցուցումներ՝ բարելավում է գլխի միկրո շրջանառությունը և բարձրացնում արյան շրջանառությունը։
Սանրվելուց հետո ճարպի արտազատումն իրականում մեծանում է: Բայց մաշկային ճարպի հիմնական գործառույթը հենց մաշկը ծածկելն է, այլ ոչ թե ճարպագեղձերի մեջ լճանալը: Ուստի ոչ մի վատ բան չկա յուղայնության ավելացման մեջ, պարզապես պետք է ավելի հաճախ լվանալ մազերը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1140 անգամ
Читать на русском
|