Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 3-10-ը 2024 թ․

04.11.2024

Աստղերն աշխատում են շաբաթը յոթ օր։ Կենդանակերպի բոլոր նշանների համար նրանք արդեն անակնկալներ են պատրաստել՝ ոմանց համար անսպասելի շահույթ, ոմանց համար՝ կատարյալ ժամադրություն, իսկ մյուսների համար՝ վեճ ու խանդի տեսարան։ Բոլոր մանրամասները՝ շաբաթական աստղագուշակում։

Խոյ

Այս նշանի ներկայացուցիչների համար շաբաթը կսկսվի մեծ կասկածներով, թե արդյոք ամեն ինչ ճի՞շտ է արվում։ Շատերը կարող են նույնիսկ շփոթված կամ հիասթափված զգալ իրենց սեփական կարողություններից։ Մի տրվեք բացասակ տրամադրություններին, շուտով ամեն ինչ կկարգավորվի։ Պարզապես պետք է դանդաղեցնել տեմպը և փոքր քայլերով շարժվել դեպի ձեր նպատակը: Երեքշաբթի-չորեքշաբթի օրերին մի՛ եղեք շատ մեծամիտ կամ չմահավան, այլապես ամեն ինչ ձեր դեմ կշրջվի։ Այժմ հատուկ ուշադրություն դարձրեք ձեր ասածներին կամ խոստմանը, կոնֆլիկտներ մի հրահրեք։ Շաբաթվա երկրորդ կեսը ձեզ ամեն կերպ կհեռացնի աշխատանքից։ Եթե հնարավորություն ունեք մի փոքր հանգստանալու, արեք դա։ Քայլեք գետի ափով, կերակրեք թռչուններին, շեղեք ձեր ուշադրությունը և ձեր մտքից հանեք այն ամենն, ինչ ավելորդ է:

Ցուլ

Ցուլերի համար այս շաբաթը փոփոխությունների շրջան է լինելու։ Ճիշտ է, այս անգամ աստղերը չեն նշում՝ ձեզ հաջողությո՞ւն է սպասվում, թե՞ անհաջողություն։ Բայց փոփոխությունները կարող են էական լինել։ Միգուցե տնային տնտեսուհուց դառնաք սրահի սեփականատեր, կամ միգուցե գործարարից՝ էլեկտրիկ։ Մեծ փոփոխություններ են սպասվում. պատրաստ եղեք։ Նույնիսկ եթե ամեն ինչ վատանա, մի տխրեք: Սա ժամանակավոր երեւույթ է։ Ձեր անցյալի բոլոր ձեռքբերումները նույնպես շուտով իրենց զգացնել կտան: Շաբաթվա առաջին կեսին ոչ մեկին մի վստահեք։ Չորեքշաբթին լավ օր է միայնակ Ցուլերի համար՝ ձեզ ճակատագրական հանդիպում է սպասվում, որը կարող է պայծառ ու երկար հարաբերություններ պարգեւել։ Շաբաթվա երկրորդ կեսը հատկապես հարմար է ճամփորդությունների համար։

Երկվորյակ

Շաբաթվա սկիզբը Երկվորյակների համար վարդագույն չի լինի։ Երկուշաբթի օրը կփորձեն ձեզ խաբել կամ մեծ խոչընդոտներ ստեղծել ձեզ համար: Զգույշ եղեք և մի բացահայտեք ինքներդ ձեզ, զգուշացեք նենգ հարվածներից: Չորեքշաբթի օրվանից շատ նոր գաղափարներ և անելիքներ կլինեն, աշխատեք չընկնել բոլորի հետևից: Դրանց իրականացումը մեծապես կխոչընդոտվի, շատ բան պետք է վերափոխվի և վերարժեորվի, այնպես որ ամեն ինչով մի՛ զբաղվեք, այլ՝ միայն ամենակարևոր և հրատապ հարցերով: Հինգշաբթի օրը որոշ ժամանակ հատկացրեք ձեզ՝ երեկոյան գնացեք կինոթատրոն կամ այգում զբոսնեքի: Չի խանգարի նաև ճանապարհորդությունը: Ամեն դեպքում, հիմա խնդիրներին կողքից նայելը ձեզ չի խանգարի։ Եթե դա ժամանակին չարվի, ապա հանգստյան օրերին սեզոնային դեպրեսիայի առաջացման հավանականություն կա։ Շարունակեք գնալ դեպի ձեր նպատակը, և ոգևորությունը դարձյալ ձեզ կայցելի:

Խեցգետին

Այս շաբաթ կենդանակերպի այս նշանի տղամարդիկ կարող են իրենց կյանքը փոխել անսպասելի ծանոթության շնորհիվ։ Ինչ-որ մեկը կարող է ձեզ տալ նոր նպատակներ և ուղեցույցներ, կամ նույնիսկ փոխել ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Մի վախեցեք ռիսկի դիմել և նոր բաներ փորձել՝ աստղերը ձեր կողքին են: Ավելի լավ է Խեցգետին կանայք այս շրջանում պահպանողական լինեն և զսպեն ցանկացած արկածախնդիր գաղափար: Ձեր ժամանակը կգա դեկտեմբերին, բայց մինչ այդ, հանգստացեք։ Շաբաթվա սկզբին ստիպված կլինեք ձեր ժամանակի մեծ մասը տրամադրել սիրելի մարդկանց, ովքեր բառացիորեն կպահանջեն ձեր 100%-անոց ուշադրությունը։ Նրանց հետ հնարավորինս ընկերական շփվեք, աշխատեք ցույց չտալ ձեր գրգռվածությունը, նույնիսկ, եթե ձեր սիրելիները խաթարում են ձեր կարևոր ծրագրերը։ Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք ձեր միջոցներն ավելացնելու վրա։ Այս ժամանակահատվածում արտաժամյա աշխատանքը կարող է լավ եկամուտ բերել:

Առյուծ

Աստղերն Առյուծի նշանի ներկայացուցիչներին զգուշացնում են փոքր անախորժությունների մեծ հեսքի մասին, որը կարող է տեղի ունենալ շաբաթվա սկզբին։ Կոտրված կրունկներ, կորցրած բանալիներ և քարտեր, այլ անհանգստացնող կորուստներ. ահա այս շաբաթվա առաջին չորս օրերի պլանը: Դուք ի վիճակի եք դադարեցնել այդ ամենը, եթե չափազանց լուրջ չվերաբերվեք, այլ հումորով և հեգնանքով նայեք դրան.. Երեքշաբթի օրը զերծ մնացեք մեծ գնման ուժգին ցանկությունից։ Միջավայրը հարմար է առանցքային, կենսական հարցեր լուծելու համար։ Հինգշաբթի օրը փոփոխությունների օր է, որի ուղղությունը կախված է միայն ձեզանից և ձեր ակտիվությունից։ Շաբաթվա վերջում կարող է կարևոր ճամփորդություն լինել, որի ընթացքում տեղի կունենա հետաքրքիր ու հարստացնող ծանոթություն։ Մեքենա վարելիս առանձնակի զգույշ եղեք։

Կույս

Այս շաբաթը խոստանում է այնքան հաջողակ լինել Կույսերի համար, որ հավանաբար կցանկանաք վերանայել ընթացիկ ծրագրերն ու ձեր առջեւ էլ ավելի բարձր նպատակներ դնել: Բայց առաջին երեք օրերին փորձեք չափազանց ակտիվ չլինել, խնայեք ուժերը՝ դրանք ձեզ պետք կգան հանգստյան օրերին ընդառաջ, իսկ աշխատանքային օրերին՝ ավելի շատ մտածեք։ Երեքշաբթի օրը հատկապես զգույշ եղեք ձեր գործերում՝ վրիպումների ու սխալների մեծ հավանականություն կա։ Շաբաթվա կեսին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը՝ միջոցներ ձեռնարկեք իմունային համակարգի ամրապնդման համար։ Դադարեք օգտագործել ծանր ու յուղոտ սնունդ, հատկապես արագ սնունդ, քանի որ հիմա շատ անբարենպաստ շրջան է ձեր գոտկատեղի համար՝ ավելորդ քաշն անխուսափելի է։ Մի անտեսեք սպորտը և պահպանեք ջրային ռեժիմը: Շաբաթվա երկրորդ կեսը կատարյալ է ծանոթությունների համար, իսկ ընդհանուր առմամբ հիմա ամենաբարենպաստ ժամանակն է անձնական կյանքում բեկում մտցնելու համար։

Կշեռք

Կշեռքների համար այս շաբաթը կլինի հետաքրքիր և բուռն՝ աստղերի դասավորվածության պատճառով: Պայծառ իրադարձություններն ու տպավորությունների հորձանուտները կհաջորդեն միմյանց, ինչպես գեղադիտակի մեջ։ Այնքան ուրախություն, զվարճանք և հաճելի անակնկալներ կլինի ձեզ համար, որ նույնիսկ մի փոքր կհոգնեք դրանից և կցանկանաք հանգստանալ լռության և մենության մեջ: Շաբաթվա առաջին կեսին նոր հետաքրքիր գործնական ծանոթություններ կամ կրթական հնարավորություններ կհայտնվեն, նաև՝ բոլոր առկախ գործերն առաջ կգնան, բայց միայն այն պայմանով, որ հանգիստ չնստեք։ Չորեքշաբթի օրը կարող են անախորժություններ լինել, բայց դրանք արագ կլուծվեն ընդհանուր դրական տրամադրության մեջ։ Շաբաթվա երկրորդ կեսին հաջողություններ կգան կյանքի միանգամից մի քանի ոլորտներում։ Եթե ստեղծագործ անձնավորություն եք, կարող եք արժանանալ ձեր տաղանդների անսպասելի ճանաչմանը։

Կարիճ

Կարիճների համար շաբաթը բավականին հարթ կանցնի, իսկ մինչև կիրակի դուք դրական, թե բացասական տրամադրությամբ կլինեք՝ կախված կլինի միայն ձեզնից։ Հիմա գլխավորը մի ծայրահեղությունից մյուսը չշտապելն է։ Եղեք դրական: Երեքշաբթի օրն աստղերը հաջողություն են խոստանում ճանապարհորդության և տրանսպորտային միջոցների հետ կապված ցանկացած հարցում։ Հինգշաբթի օրը հաջող կլինի տեխնիկական նախագծերի ու գիտական աշխատանքի խթանումը։ Հանգստյան օրերի մոտենալուն զուգընթաց կարող եք սկսել արմատական գաղափարներ ունենալ, որոնք հանկարծակի, բայց հաճելի փոփոխություններ կբերեն: Շաբաթ օրը մի կտրվեք թիմից, հիմա ձեզ համար ավելի ձեռնտու է ժամանակ անցկացնել ընկերների և դրական տրամադրված գործընկերների շրջանում։ Մասնակցեք ինչ-որ համատեղ հավաքի: Այս օրերին ավելի շատ շփվեք և լիցքավորեք ձեր մարտկոցները:

Աղեղնավոր

Աստղերը զգուշացնում են, որ Աղեղնավորներին շատ հակասական շաբաթ է սպասվում։ Առաջին կեսում վերանայեք ձեր շրջապատը և հեռացրեք նախանձող մարդկանց ու նրանց, ովքեր ձեզ հետ են քաշում ձեր ուղուց։ Երեքշաբթի օրը ձեր աշխատանքային որոշ պարտականություններ ազատորեն փոխանցեք այլոց և սովորեք վստահել ձեր գործընկերներին: Բնականաբար հիշելով, որ իրավիճակը հեռվից հարկավոր է վերահսկել․ դուք չեք կարող որևէ բան առանց ուշադրության թողնել: Հինգշաբթի օրը, ամենայն հավանականությամբ, կփոթվեք ստացված տեղեկատվությունից, և ձեզ համար դժվար կլինի ճիշտ եզրակացություններ անել ապագա լավ արդյունքների համար: Մտածեք տրամաբանորեն և մի շփոթվեք կամ վախեցեք: Հանգստյան օրերին Աղեղնավորների համար շատ օգտակար է լինել ջրի մոտ՝ լինի դա գետի ափի երկայնքով զբոսանք, թե լողավազան: Անգամ բուրավետ փրփուրով լոգանք ընդունելը նույնպես օգտակար կլինի․ հիմա ձեզ պարզապես ջրի էներգիա է պետք, թեև դա ձեր տարերքը չէ։

Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին այս շաբաթ բարեհաջող կլինի փողի առումով։ Պարգևավճար, անսպասելի եկամուտ, շահավետ ներդրումներ՝ իսկական փողի անձրեւ կարող է ընկնել ձեզ վրա։ Իհարկե, պայմանով, որ ձեռքերը ծալած չնստեք, այլ քայլեր ձեռնարկեք։ Չորեքշաբթի օրն առաջին պլան կգա անձնական կյանքը՝ մի կողմ մղելով մնացած բոլոր հոգսերը։ Այստեղ դուք կարող եք առանց լուրջ պատճառի անսպասելի բախումներ և թյուրիմացություններ ունենալ: Փորձեք մարել այդ ամենը և համաձայնության գալ, քանի որ այժմ ծայրահեղ անբարենպաստ ժամանակ է բաժանման համար։ Շաբաթվա երկրորդ կեսը նվիրեք նոր օգտակար շփումներին և ձեր գաղափարներն իրականացնելու համար վստահելի ձեռներեց գործընկերների ներգրավմանը։

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսները բոլոր հնարավորություններն ունեն հաղթահարելու աշնանային թախիծը, որն արդեն երկար է ձգձգվում։ Ճիշտ է, սկզբում ամեն ինչ մի փոքր կվատանա՝ շաբաթվա առաջին օրերը մի փոքր տենդային կլինեն, և դուք նույնիսկ ստիպված կլինեք հանգամանքների ազդեցության տակ վերանայել ձեր որոշ արժեքներ։ Սակայն հինգշաբթի օրվանից ավելի հեշտ կլինի, հատկապես, եթե լսեք ձեր ներքին ձայնին և արագ որոշումներ կայացնեք։ Շաբաթվա վերջում առողջ ապրելակերպի առումով համախոհներ գտնելու հնարավորություն կա։ Շաբաթավերջին խանդի առիթ մի՛ տվեք. այժմ նույնիսկ աննշան կասկածները ձեր երկրորդ կեսի կողմից կարող են ուռճացնել մինչև համաշխարհային պայթյունի մակարդակ, և արդյունքում ձեր հարաբերությունները կարող են մոխրի վերածվել: Ուստի չափազանց զգույշ եղեք և մի սադրեք։

Ձկներ

Փոփոխություններ են անհրաժեշտ՝ սա է լինելու Ձկների նշանի ներկայացուցիչների առաջիկա 2-3 շաբաթվա կարգախոսը։ Եղեք ակտիվ և ինքնավստահ և թույլ մի տվեք, որ նույնիսկ ամենամոտ մարդիկ ձեր վզին նստեն: Կլինեն հակասական օրեր, լիովին հաղթական իրավիճակները կմտնեն փակուղի, և այնտեղ, որտեղ դուք ոչինչ չէիք սպասում, օրինակ, ձեր անձնական կյանքում, այգիները հանկարծ կսկսեն ծաղկել, իսկ պտուղները կհասունանան: Երեքշաբթի օրը սեփական փորձից կտեսնեք, որ պատահականություններ չեն լինում։ Հինգշաբթի օրը հնարավոր է հնարավորություն ունենաք օգտագործել ձեր ինտելեկտի ողջ ներուժը և փայլել որևէ կարևոր իրադարձության ժամանակ: Շաբաթվա կեսին սպասեք ֆինանսական եկամուտների, բայց դա առանց դժվարությունների չի լինի։ Այժմ ամեն ինչ կախված կլինի ձեզնից, ձեր տեսակետից։ Հանգստյան օրերին, հնարավորության դեպքում, զերծ մնացեք ակտիվ գործունեությունից. այժմ ձեզ հարկավոր է նոր ձեռքբերումներից առաջ հանգստանալ, քնել և ուժ հավաքել:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6448 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1033 անգամ
19.06.2026
Դիտվել է 358 անգամ
17.06.2026
Դիտվել է 357 անգամ
18.06.2026
Դիտվել է 348 անգամ
23.06.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster