Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ոչ մի կախարդանք. 5 գաղտնիք, որոնք հաջողակ տղամարդուն կգրավեն դեպի ձեզ

19.09.2024

Հոգեբանները միաբերան հիշում են մի պարզ ասացվածք. «Ասա ինձ, թե ով է քո ընկերը, և ես կասեմ, թե ով ես դու»։ Քչերն են դա հաշվի առնում, երբ խոսքը ռոմանտիկ հարաբերությունների մասին է, և՝ իզուր։

Անշուշտ չենք սխալվի, եթե ասենք, որ յուրաքանչյուր կին երազում է հաջողակ և հարուստ տղամարդու մասին, ով կլինի նաև հետաքրքիր զրուցակից ու բարի մարդ։ Բալորը միասին ունենալը հեշտ չէ, բայց միանգամայն հնարավոր է: Շատ փորձագետներ նշում են, որ այստեղ կարևորը պարզապես հավասարվելն է այն մարդուն, ում ցանկանում եք տեսնել ձեր կողքին։ Ներկայացնում ենք հինգ կանոն, որոնք ձեզ թույլ կտան գտնել իրական սեր և ընդմիշտ մոռանալ «Սիրելիի հետ խրճիթն էլ դրախտ է» արտահայտությունը:

Արտաքին տեսք

Ինչ էլ ասեն, առաջին բանը, որին մենք ուշադրություն ենք դարձնում ինչ-որ մեկին հանդիպելիս, արտաքին տեսքն է: Մարդուն ավելի լավ ճանաչելու ցանկությունն առաջանում է միայն այն բանից հետո, երբ նա տեսողականորեն գրավել է մեր ուշադրությունը։ Տղամարդկանց դեպքում դա գործում է հարյուր տոկոսով, ուստի առաջին բանը, որին պետք է ուշադրություն դարձնել կատարյալ ջենթլմենին հանդիպելու մասին երազելիս, արտաքին տեսքն է։ Ներկայացրե՛ք ձեզ հնարավորինս տպավորիչ, բայց միևնույն ժամանակ հիշեք չափի զգացողության մասին։

600x400

Խնամված տեսքը գեղեցիկ կնոջ հիմնական հաղթաթուղթն է: Հիշեք, որ կատարյալ կաղապարները կարող են միայն սկզբում գրավիչ լինել: Ուժեղ սեռի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը միշտ հենվում է պոտենցիալ զուգընկերուհու անհատականության վրա, ով չի ձգտում նմանվել բոլորին։

Մշտական զարգացում

Գրավիչ արտաքինը և ամենահամեղ ընթրիքները պատրաստելու ունակությունը միայն մի փոքր մասն են նրա, թե ինչ կգնահատի հարուստ և հաջողակ տղամարդն իր ուղեկցուհու մեջ: Մարդը, ով իր կյանքում շատ բանի է հասել, ցանկանում է իր կողքին տեսնել մեկին, ում հետ հետաքրքիր կլինի նոր բարձունքներ նվաճել և խոսել ամենաարտասովոր թեմաների շուրջ։

Գլխավորը՝ չփորձել գիտելիքով մրցակցել նրա հետ։ Մի կասկածեք՝ նման տղամարդիկ բավականաչափ մրցակցություն արդեն ունեն աշխատավայրում (և նույնիսկ ավելին, եթե ունեն սեփական բիզնեսը): Այդ իսկ պատճառով, պարզապես ցույց տվեք, որ դուք հետաքրքրված եք նրանով և ի ցույց դրեք ձեր մտահորիզոնը՝ խրախուսելով նրան սովորել մի բան, որի մասին գուցե նույնիսկ չի էլ մտածել:

Արժեքների գիտակցում

Իհարկե, տղամարդիկ գնահատում են քնքշությունը և որոշակի երկչոտությունը, բայց կարևոր է իմանալ, թե որտեղ է սահմանը: Հիշեք, որ չափազանց կարևոր է պահպանել ձեր անձնական սահմանները և երբեք չլռել, եթե հանկարծ ինչ-որ բանի հետ համաձայն չեք։ Ձեր տեսակետը պաշտպանելը և հստակ դիրքորոշում ունենալը զուգընկերոջը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել ձեզ, ինչպես նաև կփրկի ձեզ ապագայում տարաձայնություններից։ Բայց նախ և առաջ արժեքների ցուցադրումը ձեզ կներկայացնի որպես հասուն անհատ, ով պատրաստ չէ դավաճանել իր դիրքորոշմանը, բայց միևնույն ժամանակ բաց է երկխոսության համար:

Ինչ վերաբերում է հետաքրքրություններին կամ հմտություններին, այստեղ ամեն ինչ նույնպես պետք է լինի բարձր մակարդակի վրա։ Պետք չէ ձգտել դառնալ փորձագետ կամ մասնագետ յուրաքանչյուր հարցում: Պարզապես պետք է կողմնորոշվեք, թե ինչն է իսկապես կարևոր և հետաքրքիր ձեզ համար: Եթե ձեր գործունեության մեջ ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում, ապա դա լիովին բավական կլինի: Վերջ ի վերջո, հաջողակ տղամարդը ցանկանում է իր կողքին տեսնել ինքնուրույն անհատի, այլ ոչ թե իր հետաքրքրություններով ու հայացքներով ապրող «անդեմ կցորդի»:

Վարքագիծը

Չնայած այն հանգամանքին, որ դուք չեք պատրաստվում ամուսնանալ թագաժառանգի հետ (չնայած, գուցե, դա կախված է նրանից, թե ինչպես եք դրան նայում), հաջողակ տղամարդը, լինի դա ձեռնարեց, թե գործարար, անշուշտ աննկատ չի թողնի ձեր վարքագիծը: Եթե դուք չեք կարող պարծենալ հարուստ ընտանեկան պատմությամբ, ապա կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչպես եք ինքներդ ստեղծում ձեր երազանքների կյանքը:

Ունևոր տղամարդու ուղեկցուհին պետք է լինի շփվող, կարեկցող և խորաթափանց, ինչպես նաև կարողանա միանալ ցանկացած խոսակցության և, անհրաժեշտության դեպքում, հարթել անհարմար իրավիճակը: Եթե դուք լռեք ու արժեզրկեք ձեր ունակությունները, ապա դրանից ոչ մի լավ բան հաստատ չի ստացվի։

Ընդհանուր հետաքրքրություններ

Հակառակ բևեռները ձգում են միմյանց՝ սա փաստ է, բայց ոչ ոք չի չեղարկել ընդհանուր շփման կետերը։ Հիշեք, որ տեղի սուպերմարկետի մոտ հարուստ և հետաքրքիր տղամարդու հետ հանդիպելն ակնհայտորեն չի ստացվի (եթե իհարկե ֆիլմում չենք): Հաճախե՛ք մարզասրահ, այցելե՛ք ռեստորաններ և դարձե՛ք սոցիալական միջոցառումների մշտական հյուր: Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ այնտեղ, կարող եք հանդիպել նույն այդ փնտրված փեսացուի հետ:

Եվ, իհարկե, մի մոռացեք հանդերձանքի մասին։ Հիշեցնենք, որ արտաքինը ձեր այցեքարտն է, որը կարող է բազմաթիվ ճանապարհներ բացել ձեզ համար։ Եվ մի մոռացեք ժպտալ, քանի որ ո՞վ, եթե ոչ երջանկությունից շողշողացող կինը, փարոս կդառնա տղամարդու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3048 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մեծանուն մարդիկ՝ երջանկության մասին. լավագույն մտքերի ընտրանի

08.03.2025
Սիրելի Լեդիներ, շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով և միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք այսօր կլսեք ձեր սիրելիներից, մտերիմներից։ Դրանցում, անխոս, ամենաշատ հնչող մաղթանքներից է երջանկությունը, ինչը ևս ցանկանում ենք ձեզ։

6 անսպասելի բոնուս, որոնք ստանում եք, եթե ձեր սիրտը կոտրված է

08.01.2025
Սիրելիի հետ բաժանումը կարող է դժվար և տխուր լինել, նույնիսկ, եթե այն նախաձեռնվել է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, վերականգնողական շրջանը կարող է բուժիչ և օգտակար լինել:

Ճանապարհ դեպի երջանկություն

31.12.2024
Հինգ հոգի իմաստունից վերցրեցին երջանկության քարտեզը և ճանապարհ ընկան երջանկություն փնտրելու։

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Ապագա ամուսնալուծության 4 նախանշան

18.12.2024
Ինչպե՞ս հասկանալ՝ ամուսնությունը կարելի՞ է փրկվել, թե՞ այն դատապարտված է փլուզման:

Ինչու են հաջողակ մարդիկ միայնակ․ հոգեբաների բացատրությունը

06.12.2024
Հասնելով կարիերայի բարձունքներին՝ մարդը հաճախ դատարկություն և մենակություն է զգում, երբ ծանոթների, մտերիմների և ընկերների հետ շփումն ավելի ու ավելի պակաս հաճելի է դառնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-03-2025 10:39
Համաշխարհային աթլետիկայի ասոցիացիայի նախագահ Սեբաստիան Քոուն հայտարարել է գենդերային ստուգումների ներդրման մասին բոլոր կանանց համար, ովքեր պատրաստվում են մրցել կազմակերպության հովանու ներքո: Նրա խոսքով՝ թեստավորումը կարիերայի ընթացքում անհրաժեշտ կլինի անցկացնել մեկ անգամ։
26-03-2025 10:26
Նոր հետազոտության համաձայն, որը ներկայացվել է Սրտաբանների ամերիկյան քոլեջի ամենամյա գիտական նստաշրջանում (ACC.25), միկրոպլաստիկ նյութերի ազդեցությունը, որոնք կարող են պատահաբար կլանվել, կապված է քրոնիկական ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աճի հետ, տեղեկացրել է News Medical Live Sciences-ը։
26-03-2025 10:04
Դուբայում սարսափելի վնասվածքներով հայտնաբերված ուկրաինացի մոդելի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Մոդելը բուժման համար 10 միլիոն պարտք ունի, բայց նա ստիպված չի լինի վճարել։ Ապահովագրությունը, նույնիսկ եթե աղջիկն ունենար, ամենայն հավանականությամբ, չէր գործի: Ըստ ոստիկանության՝ նա փորձել է ինքնասպան լինել, ինչն անմիջապես զրոյացնում է բոլոր վճարումները։
26-03-2025 09:53
Շեյլին Վուդլին հանդիպում է Էմիլիի հետ Փարիզում աստղ, 36-ամյա ֆրանսիացի դերասան Լուկաս Բրավոյի հետ: Զույգին նկատել են Ֆրանսիայի մայրաքաղաքում ժամադրության ժամանակ:
26-03-2025 00:56
Իտալացի սուպերմոդել և Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերուհին՝ Վիտորիա Սերետին դարձել է ֆրանսիական Vogue-ի ապրիլյան համարի հերոսուհին։ 26-ամյա պոդիումի աստղը հայտնվել է շապիկին ու ֆոտոշարքում, ինչպես նաև առաջին անգամ մեկնաբանել իր հարաբերությունները հոլիվուդյան դերասանի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.03.2025
Դիտվել է 960 անգամ
20.03.2025
Դիտվել է 609 անգամ
24.03.2025
Դիտվել է 582 անգամ
23.03.2025
Դիտվել է 432 անգամ
25.03.2025
Դիտվել է 309 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster