Փորձագետը ոչ մի խոսք չի ասել մարզումների մասին, բայց տվել է մի ամբողջ շարք առաջարկություններ սնվելու վերաբերյալ:
Աստղային սննդաբան Գաբրիելա Փիքոքը, որը հայտնի է արքայազն Հարիի հետ աշխատելով, The Sun-ին տված հարցազրույցում ներկայացրել է արագ նիհարելու խորհուրդներ: «Թեև ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում լողափնյա կազմվածք ձեռք բերելը կարող է անիրատեսական կամ անառողջ թվալ, կան կենսակերպի պարզ փոփոխություններ, որոնք յուրաքանչյուր ոք կարող է անել՝ կարճ ժամանակում ավելի ինքնավստահ և եռանդուն զգալու համար», - ասել է Գաբրիելա Փիքոքը հրատարակությանը:
Սննդաբանը խորհուրդ է տալիս առավոտյան խմել բուսական թեյեր՝ դրանք արագացնում են նյութափոխանակությունը։ Երկրորդ առաջարկը վարունգով և կիտրոնով թրմված ջուր խմելն է՝ փքվածությունը (և հետևաբար ծավալը) նվազեցնելու համար: Բացի այդ, Փիքոքը նշել է, որ այտուցների պատճառով մարմինը կարող է «փքված» թվալ։ Իսկ դրա դեմ պայքարելու համար մասնագետը խորհուրդ է տալիս աղը փոխարինել համեմունքներով։
Բարդ ածխաջրերը ձեզ կօգնեն ավելի երկար կուշտ զգալ. դրա համար կատարյալ են սագախոտը (քինոա) և շագանակագույն բրինձը: Առաջարկությունների ցանկն այստեղ չի ավարտվում։ Սննդաբանը պնդում է, որ կարևոր է չմոռանալ մանրաթելերի մասին, որոնք այդքան անհրաժեշտ են առողջ մարսողության համար և խստորեն վերահսկել չափաբաժինները։
Եվ վերջապես, ամռանը պատրաստվելու վերջին անհրաժեշտ բաղադրիչը, ըստ Փիքոքի, առողջ քունն է։
19-05-2025 21:05 Ծաղկաձորում անցկացված ITF վարկանիշային առաջին մրցաշարի մենախաղի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Անի Ամիրաղյանը երկու սեթում 0։6, 5։7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ռադա Զոլոտարևային (աշխարհի 722-րդ ռակետ) ու զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հայ թենիսիստուհին երկրորդ տեղն է գրավել նաև զուգախաղում։
19-05-2025 08:53 Ամերիկացի և իտալացի գիտնականների խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինու, հատապտուղների և շոկոլադի մեջ պարունակվող ռեսվերտրոլ հակաօքսիդանտը չի ազդում մարդու կյանքի տևողության վրա և չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների և ուռուցքների առաջացման ռիսկը: Համաձայն Հարվարդի համալսարանի և ԱՄՆ-ի Ազգային առողջապահության ինստիտուտի գիտնականների կողմից կատարված հետազոտության՝ ռեսվերատրոլը դանդաղեցնում է ծերացումը մկների մոտ: Սակայն նոր հետազոտությունը չի հայտնաբերել նման կապ ռեսվերտրոլ պարունակող սննդամթերքի օգտագործման և մարդու առողջության միջև:
19-05-2025 08:41 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողների ծագումը և կենսակերպը կարող են ազդել նրանց երեխաների մոտ առաջացող նոր գենետիկական փոփոխությունների հաճախականության և տեսակի վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նախնիների տարբեր խմբեր ունեն փոքր տարբերություններ երեխաներին փոխանցվող նոր գենետիկական մուտացիաների քանակում. օրինակ, միջինում եվրոպական, ամերիկյան և հարավասիական խմբերում մեկ սերնդին բաժին էր ընկնում մոտ 64 նոր մուտացիա, համեմատած աֆրիկյան խմբերի մոտավորապես 67-ի հետ։
19-05-2025 08:34 ԱՄՆ-ում բժիշկներն առաջինն են եղել, որոնք երեխայի նկատմամբ կիրառել են գեների խմբագրման անհատականացված թերապիա այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է ծանր գենետիկական հիվանդություն, որը վաղ մանկական հասակում սպանում է հիվանդների մոտ կեսին։ Միջազգային հետազոտողները ողջունել են այս ձեռքբերումը որպես կարևոր բժշկական հանգրվան՝ հայտարարելով, որ այն ցուցադրում է մի շարք կործանարար գենետիկական հիվանդությունների բուժման ներուժը՝ տուժած երեխաների ծնվելուց անմիջապես հետո թերի ԴՆԹ-ն վերագրելու միջոցով։
19-05-2025 07:55 Ծաղկաձորում ընթացող ITF-ի կանանց վարկանիշային մրցաշարում Անի Ամիրաղյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում, հայ թենիսիստուհին դիտարժան պայքարում, 3 սեթում՝ 2։1 (7-5, 5-7, 7-6) հաշվով առավելության է հասել ռուս Քրիստինա Կրոյտորի նկատմամբ։ Եզրափակիչում Ամիրաղյանի մրցակիցը ռուս Ռադա Զոլոտարևան է։