Շակիրա N2՝ Ուկրաինայում (լուսանկարներ)
18.05.2012
Կոլումբացի երգչուհի Շակիրան շատերին ուղղակի հանգիստ չի տալիս: Նրա բեմական շքեղ հագուստները, անկրկնելի կերպարը, հիասքանչ ձայն ու պարը վաղուց արդեն իրենց մնայուն տեղն ունեն համաշխարհային շոու բիզնեսում: Նա անտարբեր չի թողել նաեւ ուկրաինական երգարվեստի աստղերին:
Վերջերս Ուկրանիայում կայացած համերգներից մեկի ժամանակ երգչուհի Նատալյա Վալյեւսկայայի կատարումը, զգեստները, պարը հանդիսկաններից շատերին ստիպել են բացականչել. «Շակիրա N2» :
Չնայած պլագիատի գրեթե անհերքելիությանը՝ Նատալյան ժխտում է մեղադրանքը' ասելով, որ ինքը որևէ մեկին չի փորձել կրկնել, իսկ ստացված նմանությունը պատահական է: Դիտվել է 3242 անգամ
|