Աղցան «Լոլիկը զամբյուղի մեջ»
17.05.2012
Հաճելի է ուտել մի բան, որը, բացի համեղ լինելուց, նաև գեղեցիկ է մատուցվում: Այս հասարակ, բայց համեղ աղցանը հիանալի է նաև տոնական սեղանին:
Անհրաժեշտ է'
լոլիկ' 5 հատ, ծովախեցգետնի ձողիկներ' 1 տուփ, պահածոյացված եգիպտացորեն' 1 տուփ, ձու' 4 հատ, մայոնեզ, աղ' ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Լոլիկներից զամբյուղներ սարքել հասարակ դանակի օգնությամբ: Զգուշությամբ հեռացրեք միջուկը, բայց բռնակ թողեք, որպեսզի զամբյուղի ձև ստանա:

Ձուն խաշեք, մաքրեք և մանր կտրատեք:

Ավելացրեք պահածոյացված եգիպտացորենը: Մանր կտրատեք ծովախեցգետնի ձողիկները և ավելացրեք մնացած զանգվածին:

Համեմեք մայոնեզով, պղպեղով և աղով:

Զգույշ տեղափոխեք աղցանը լոլիկների' զամբյուղների մեջ: Զարդարեք կանաչիով:
Բարի ախորժակ Դիտվել է 6086 անգամ
|