Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026

Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Նույնիսկ նրանք, ովքեր սմբուկ չեն սիրում, համտեսելուց հետո կրկին կցանկանան փորձել: Գաղտնիքը, իհարկե, ավանդական ընկույզի միջուկն է՝ սխտորով և վրացական համեմունքներով:

Ներկայացվող տարբերակի բաղադրատոմսի համար օգտագործվում են համեմ, ուցխո-սունելի և իմերեթական զաֆրան: Այս բոլոր համեմունքները հեշտությամբ կարելի է գտնել շուկայում կամ մասնագիտացված խանութում: Յուրահատուկ համի համար գլանափաթեթների մեջ կարելի է մի փոքր մանր կտրատած համեմ ավելացնել: Այն սմբուկով նախուտեստին իսկական կովկասյան համ է հաղորդում: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ անհանդուրժողականություն ունեն համեմի նկատմամբ, ուսի, եթե ուտեստը պատրաստում եք հյուրերի համար, հրաժարվեք համեմից: Պարզապես դրանով զարդարեք պատրաստի լցոնված գլանափաթեթները: Այս նախուտեստի մեկ այլ ավանդական զարդարանք են նռան հատիկները: Բայց դա ըստ ցանկության է:

Բաղադրիչները

– Սմբուկ՝ 500 գ
– Զտված բուսական յուղ՝ 3 ճաշի գդալ
– Ընկույզ՝ 100 գ
– Սխտոր՝ 4 պճեղ
– Աղացած համեմ՝ 0.5 թեյի գդալ
– Ուցխո-սունելի՝ 0.5 թեյի գդալ
– Իմերեթյան զաֆրան՝ 0.5 թեյի գդալ
– Սպիտակ գինու քացախ՝ 1 թեյի գդալ
– Ջուր՝ 3 ճաշի գդալ
– Աղ՝ ըստ ճաշակի
– Համեմ՝ 10 գ։

Պատրաստման եղանակը

Քայլ 1

600x400

Սմբուկը կտրատեք շերտերի։ Կեղևը մի՛ հեռացրեք։ Կտրատեք երկայնքով՝ մոտ 5 մմ հաստությամբ շերտերով։ Երկու կողմերից առատորեն աղ ցանեք, դրեք ամանի մեջ և թողեք 20-30 րոպե, մինչև որ հյութը դուրս գա։

Քայլ 2

600x400

Այդ ընթացքում պատրաստեք ընկույզի միջուկը։ Կեղևազատված ընկույզը, մանրացրեք բլենդերի մեջ։ Ավելացրեք ճզմված սխտորը և համեմունքները՝ համեմը, ուցխո-սունելին, իմերեթական զաֆրանը և մի պտղունց աղ։

Քայլ 3

600x400

Ամբողջը միասին հարեք մինչև միատարր զանգված ստանալը, բայց ոչ այնքան, որ յուղոտ դառնա։ Այն բավականին խիտ կստացվի։ Ավելացրեք քացախ և բավարար քանակությամբ ջուր, որպեսզի սոուսը ստանա միատարր, կաթնային տեսք։

Քայլ 4

600x400

Սմբուկի ջուրը թափեք, թեթևակի սեղմեք կտորները և չորացրեք թղթե սրբիչներով: Տաքացրեք մեծ տապակ, ավելացրեք բուսական յուղ և միջին ջերմության վրա խմբաքանակներով տապակեք սմբուկի կտորները՝ մոտ 2 րոպե յուրաքանչյուր կողմից:

Քայլ 5

600x400

Տապակած սմբուկը դրեք թղթե սրբիչների վրա՝ ավելորդ յուղը կլանելու համար։ Թողեք սառչի։ Այդ ընթացքում լվացեք համեմը, չորացրեք սրբիչով և մանր կտրատեք։

Քայլ 6

600x400

Սկսեք փաթաթել գլանափաթեթները։ Ամենահեշտը դա կարելի է անել հարթ ափսեի կամ տախտակի վրա։ Վերցրեք սմբուկի կտորը, այն առատորեն պատեք ընկույզի սոուսով, ըստ ճաշակի ցանեք համեմ և փաթաթեք։

Քայլ 7

600x400

Եթե սմբուկով գլանափաթեթները պատրաստվում եք ուտել անմիջապես, դրանք դասավորեք մատուցման սկուտեղի վրա: Զարդարեք համեմունքներով: Եթե գլանափաթեթները պատրաստում եք նախապես, կարող եք դրանք զգուշորեն դնել կափարիչով տարայի մեջ և պահել սառնարանում: Մի քանի ժամ անց նախուտեստը միայն ավելի համեղ կդառնա:

Բարի ախորժակ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 811 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2026 10:18
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը նոր գլուխ սկսեցին իրենց հարաբերություններում՝ այս անգամ որպես ամուսիններ։ 2026 թվականի օգոստոսի 11-ին զույգը պաշտոնապես գրանցեց իրենց հարաբերությունները Պորտուգալիայում՝ երկար սպասված առիթի համար ընտրելով մտերիմ քաղաքացիական արարողություն`իրենց ընտանիքի հետ։
12-08-2026 10:08
Արհեստական բանականությունը մարդկանց սովորեցնում է բարություն: ԱԲ–ն կարող է օգնել մարդկանց զարգացնել էմպատիան․ այսպիսի նախնական եզրակացության են եկել Ֆինիքսի համալսարանի հետազոտողները, որոնք ներկայացրել են պիլոտային հետազոտության արդյունքները Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:
12-08-2026 09:27
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղեր Նատալիա Օրեյրոն և Ֆակունդո Արանան վերամիավորվել են կարմիր գորգի վրա սերիալի թողարկումից 28 տարի անց. 54-ամյա դերասանը Բուենոս Այրեսում աջակցել է 49-ամյա դերասանուհուն՝ նրա «Ես նարցիսիստ եմ» կատակերգական ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
12-08-2026 05:24
45-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնանում է իր 44-ամյա ընկերոջ՝ Բաք Փալմերի հետ՝ երկու տարվա հարաբերություններից հետո: Զարդերի դիզայներն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել լողափում՝ Ինդոնեզիայում հանգստանալիս: Իր Ինստագրամում սուպերմոդելը կիսվել է պահով և գրել. «Ես քեզ կընտրեի այս կյանքում և հաջորդ բոլոր կյանքերում: Մեր հավերժության համար, իմ սեր»:
12-08-2026 01:12
Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 860 անգամ
06.08.2026
Դիտվել է 415 անգամ
07.08.2026
Դիտվել է 383 անգամ
08.08.2026
Դիտվել է 369 անգամ
12.08.2026
Դիտվել է 102 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster