Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 սխալ, որ թույլ ենք տալիս արձակուրդի ժամանակ

11.07.2023

Արձակուրդից հետո հանգստանալու համար ևս մեկ արձակուրդի անհրաժեշտության մասին արտահայտությունը ծիծաղելի է թվում, բայց երբեմն՝ արդիական։ Պատճառը սխալներն են, որոնք թույլ ենք տալիս երկար սպասված արձակուրդի ընթացքում։

Շատ կարևոր է ուղևորությունից առաջ դրական տրամադրվելը, բայց նաև հարկ է հասկանալ, որ ամեն ինչ չէ, որ կարող է ընթանալ ճիշտ մեր պլանի համաձայն:

Ներկայացնում ենք հինգ սխալ, որոնք կարող են փչացնել ձեր հանգիստը։

Աշխատանքից անջատվելու անկարողություն

Արձակուրդների ժամանակ շատերի համար մեծ և տարածված սխալ է աշխատանքի մասին մտքերից չհրաժարվելը, աշխատանքային առաջադրանքներից անջատվելու անկարողությունը։ Հասկացեք և ընդունեք, որ արձակուրդը հանգստի համար է, իսկ աշխատանքը՝ գրասենյակն է։

Լիովին հանգստանալու, լիցքաթափվելու եւ ուժ ձեռք բերելու համար պետք է իսպառ բացառել աշխատանքի հետ կապված ամեն ինչ։ Օրինակ՝ անջատեք ծանուցումները աշխատանքային չաթում, մի՛ կարդացեք գործընկերների աշխատանքային հաղորդագրությունները, մի՛ ստուգեք աշխատանքային նամակները և մի՛ պատասխանեք գործնական զանգերին։

Անձնական և աշխատանքային չլուծված խնդիրներ

Առաջիկա արձակուրդի պատճառով բուռն էմոցիաների տակ շատերը մոռանում են թե՛ աշխատանքային, թե՛ անձնական բնույթի հարցերը։ Մի գնացեք արձակուրդ, եթե մնացել են խնդիրներ, որոնք պահանջում են ձեր ուշադրությունը։

Ենթադրենք, դուք գնացել եք արձակուրդ՝ չլուծելով միայն ձեզնից կախված աշխատանքային ինչ-որ հարց։ Իհարկե, աշխատավայրից ձեզ անընդհատ կանհանգստացնեն դրա համար, ինչը կխանգարի կտրվել և լիարժեք հանգստանալ, ինչպես նաև կփչացնի ձեր տրամադրությունը։

Խնայողություն կացարանի վրա

600x400

Հաճախ արձակուրդ պլանավորելիս շատերը թույլ են տալիս ամենատարածված սխալներից մեկը՝ փող խնայելու համար ընտրում են էժան կացարան։ Օրինակ՝ քաղաքից դուրս գտնվող փոքրիկ հյուրանոց՝ հանգստի համար անընդունելի պայմաններով։

Հյուրանոց ընտրելիս ուշադրություն դարձրեք այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են անվտանգությունը, հարմարավետ պայմանները, մասնավոր լողափ ունենալը, ժամանցի տարբեր ծրագրերը։ Այս ամենը հանգստի համար ստեղծում են հաճելի և թուլացնող մթնոլորտ։

Չափազանց հագեցած ծրագիր

Մի կողմից, կարող է թվալ, որ լավ գաղափար է մի քանի օրում ժամանակ գտնել ամեն ինչ տեսնելու համար: Մյուս կողմից՝ նման հագեցած ծրագիրը կարող է հանգեցնել հոգնածության ու սթրեսի։ Արձակուրդ պլանավորելիս մտածեք պասիվ հանգստի մասին, որպեսզի օրգանիզմը հանգստանա ու վերականգնվի։

Մեկնելուց առաջ կազմեք արձակուրդի պլան, ավարտեք բոլոր գործերը, կազմեք այն անհրաժեշտ իրերի ցուցակը, որոնք հարկ է վերցնել ձեզ հետ։

Բարձր սպասելիքներ

Հաճախ զբոսաշրջիկները պատկերացնում են իրենց ապագա ճանապարհորդությունը՝ գծագրելով ամեն ինչ հեքիաթային: Իսկ երբ ցանկալին իրականության հետ չի համընկնում, տրամադրությունն ընկնում է ու ոգեւորությունը գոլորշիանում։ Հանգստացեք և փորձեք բոլոր իրավիճակներում գտնել դրականը:

Օրինակ, եթե անձրևը փչացրել է ծովափնյա հանգստի ձեր պլանները, ապա արժե տեսնել քաղաքի տեսարժան վայրերը, եթե հյուրանոցի ճաշացանկը ձեզ դուր չի գալիս, ապա կարող եք շրջել քաղաքում և գտնել ազգայինով խոհանոցով ռեստորաններ ու սրճարաններ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 2836 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

6 անսպասելի բոնուս, որոնք ստանում եք, եթե ձեր սիրտը կոտրված է

08.01.2025
Սիրելիի հետ բաժանումը կարող է դժվար և տխուր լինել, նույնիսկ, եթե այն նախաձեռնվել է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, վերականգնողական շրջանը կարող է բուժիչ և օգտակար լինել:

Ճանապարհ դեպի երջանկություն

31.12.2024
Հինգ հոգի իմաստունից վերցրեցին երջանկության քարտեզը և ճանապարհ ընկան երջանկություն փնտրելու։

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Ապագա ամուսնալուծության 4 նախանշան

18.12.2024
Ինչպե՞ս հասկանալ՝ ամուսնությունը կարելի՞ է փրկվել, թե՞ այն դատապարտված է փլուզման:

Ինչու են հաջողակ մարդիկ միայնակ․ հոգեբաների բացատրությունը

06.12.2024
Հասնելով կարիերայի բարձունքներին՝ մարդը հաճախ դատարկություն և մենակություն է զգում, երբ ծանոթների, մտերիմների և ընկերների հետ շփումն ավելի ու ավելի պակաս հաճելի է դառնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2025 10:22
Վիրջինիայի համալսարանի և ԱՄՆ-ի Ընտանեկան հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ լիբերալ կանայք երեք անգամ ավելի հաճախ են զգում միայնության զգացում, քան պահպանողական կանայք: Այս միտումը նկատվում է նաև տղամարդկանց վարքագծի մեջ, թեև նրանց սոցիալ-տնտեսական դիրքը մնում է համեմատաբար կայուն։
18-02-2025 10:14
Նյու Յորքի և Սթենֆորդի համալսարանների ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ հատուկ ստեղծված երաժշտությունը աշխատանքային գործընթացի համար իսկապես բարելավում է արտադրողականությունը: Հետազոտողներն այս ազդեցությունը կապում են մոդալ գրգռման տեսության հետ, որը ենթադրում է, որ մարդիկ, ովքեր իրենց ավելի լավ են զգում, ավելի արդյունավետ են աշխատում:
18-02-2025 07:41
Սելենա Գոմեսը և նրա զուգընկեր Բենի Բլանկոն միասին գնել են իրենց առաջին տունը։ Դա տեղի է ունեցել նշանադրության լուրից անմիջապես հետո, որի մասին նրանք հայտնել են միայն մի քանի ամիս անց․ այդ ժամանակ Սելենայի նախկին սիրեցյալ Ջասթին Բիբերը երեխա էր ունեցել, և զույգը չէր ցանկացել ուշադրություն գրավել իր վրա։
18-02-2025 02:50
Օրերս Իրինա Շեյքը սոցիալական ցանցերում կիսվել է, թե ինչպես է նշել Սուրբ Վալենտինի օրը։ Մոդելը հրապարակել է ծաղկեփնջի լուսանկար, որը նա նետել է աղբարկղը։ Ըստ երևույթին, Իրինան նվերը ստացել է անցանկալի կամ կպչուն երկրպագուից։ «Քո Վալենտինը չէ»,- մակագրության մեջ նշել է մոդելը։
17-02-2025 10:53
Լոնդոնում կայացել է BAFTA կինոմրցանակաբաշխությունը։ Հաղթող ճանաչվեցին «Բրուտալիստ»-ը և «Կոնկլավ» ֆիլմերը, որոնք ստացան չորսական անվանակարգեր, իսկ գլխավոր դերերի համար մրցանակներ ստացան Մայքի Մեդիսոնը և Էդրիեն Բրոուդին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.02.2025
Դիտվել է 617 անգամ
13.02.2025
Դիտվել է 496 անգամ
14.02.2025
Դիտվել է 443 անգամ
18.02.2025
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster