Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Երիտասարդության գաղտնիքը. 109-ամյա կնոջ երկարակեցության այս պարզ գաղտնիքը ոչ բոլորին է հայտնի

08.06.2023

Ճիշտ սովորությունները կարող են փոխել ձեր կյանքը դեպի լավը: Իսկ եթե, հավատարիմ մնաք դրանց, կկարողանաք ապրել 100 տարուց ավելի:

Գարնանը անգլիական Յորքշիր քաղաքի բնակիչուհի Օլիվ Էդվարդսը նշել է իր 109-ամյակը։ Կինը կիսվել է իր գաղտնիքներով, որոնք օգնել են երկարացնել իր կյանքը և անգամ այդ տարիքում այն դարձնել հագեցած։

Պարզվում է, որ Օլիվը մի քանի առողջ սովորություններ է զարգացրել, որոնց նա հավատարիմ է ողջ կյանքի ընթացքում․ կինը ուտում է օրական երեք անգամ, շատ ջուր է խմում և ակտիվ կենսակերպ է վարում։ Օրինակ, նա մինչև խոր ծերություն զբաղվել է սպորտով և նախընտրել է երկար զբոսնելը՝ հասարակական տրանսպորտից կամ մեքենայից օգտվելուց։ Կինը պատմել է նաեւ, որ մինչեւ 80 տարեկանը թոռների հետ ֆուտբոլ ու կրիկետ է խաղացել։ Իսկ սիրելի ուտեստը ծնեբեկով սաղմոնն է։

600x400

Ի դեպ, անցյալ տարի հենց ծնեբեկով սաղմոնն էր զարդարել նրա 108-ամյակի տոնական սեղանը։ Օլիվին շրջապատել էին ընտանիքի անդամները, ընկերները և նրա կուռքի՝ Եղիսաբեթ II-ի լուսանկարը, որը նույնպես երկարակյաց է համարվում՝ ապրելով 96 տարի։

Նկատենք, որ Էլիզաբեթի երկար կյանքի գաղտնիքները նման էին Օլիվի Էդվարդսի սովորություններին: Նախկին թագուհին նշել է ֆիզիկական ակտիվության կարևորությունը, բայց միայն այն, ինչ ձեր սրտով է. նա ընտրել էր ձիավարությունը և պարբերական զբոսանքները սիրելի կորգիների հետ: Էլիզաբեթը նաև նախընտրում էր թարմ բաղադրիչներից պատրաստված պարզ ուտեստները, քան խոհարարական գլուխգործոցները: Թեև նախկին թագուհին խոստովանել է, որ կարևոր է կարողանալ առանց խղճի խայթի անառողջ սնունդ վայելելը։

Այս տարի իր ծննդյան կապակցությամբ Օլիվին նվիրել են ծննդյան տորթ՝ ծաղիկներով զամբյուղի տեսքով, իսկ կնոջը որոշել էր շնորհավորել թագավոր Չարլզ III-ը՝ նրան տոնական բացիկ ուղարկելով։

600x400

Կյանքի մեծ մասը Օլիվին աշխատել է որպես տարրական դասարանների ուսուցչուհի, իսկ այժմ կինը սիրում է ասեղնագործությունը. նա գործում և կարում է հագուստ ու դեկորներ։ Օլիվն ունի երկու դուստր, նաև՝ թոռներ և ծոռներ։ Իր կյանքի ընթացքում բրիտանուհին վերապրել է երկու համաշխարհային պատերազմ, և խոստովանում է, որ ցանկացած իրավիճակում կարևոր է չհանձնվել ու շարունակել առաջ շարժվել։

Ի դեպ, Օլիվ Էդվարդսը ներկայումս ապրող միակ մարդը չէ, ով գերազանցում է երկարակեցության բոլոր ռեկորդները։ Օրինակ՝ իսպանացի Մարիա Բրանաս Մորերան 115 տարեկան է, իսկ ճապոնացի Ֆուսա Տացումին վերջերս նշել է իր 166-ամյակը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 600 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շերը վերականգնել է հարաբերությունները ընկերոջ հետ, ով իրենից փոքր է 40 տարով

19.09.2023
Շերը նախկինում էլ է հարաբերություններ ունեցել երիտասարդ տղամարդկանց հետ:

Պերմից գործարարուհին ճանաչվել է Ռուսաստանի ամենագեղեցիկ կին

02.09.2023
Մոսկվայում անցկացվել է «Միսիս Ռուսաստան Երկիր - 2023» մրցույթը։ Հաղթող է ճանաչվել 44-ամյա Եկատերինա Վոլոչկովան։

«Բարբի»-ն դարձել է Warner Bros-ի երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցած ֆիլմը

15.08.2023
Ի վերջո, «Բարբին» դարձել է միանձնյա առաջատար կանանց կողմից ստեղծված կինոնկարների ցանկում։

Ինչու է Ամռանը թթվային պիլինգների արգելքն առասպել․ մաշկաբանների բացատրությունը

20.07.2023
Մաշկաբանները բացատրել են, թե որ թթվային պիլինգները կարելի է օգտագործել տարվա ամենաարևոտ եղանակին։

Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը

04.07.2023
Հուլիսի 3-ին Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձեւության շաբաթը, որը սկսվել է Schiaparelli նորաձեւության տան նոր կուտյուրային հավաքածուի ցուցադրությամբ։

Կայացել է օծանելիքի ոլորտում «Օսկարի» մրցանակաբաշխությունը

17.06.2023
Նյու Յորքում կայացել է Fragrance Foundation Awards ամենամյա մրցանակաբաշխությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 616 անգամ
26.09.2023
Դիտվել է 195 անգամ
27.09.2023
Դիտվել է 137 անգամ
28.09.2023
Դիտվել է 128 անգամ
29.09.2023
Դիտվել է 117 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster