Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

«Արի կիսվենք». ինչպես է առանձին բյուջեն ազդում հարաբերությունների վրա

19.05.2023

Փողը հարաբերությունների կարևոր կողմն է, և երբեմն ընտանիքի ոչ միայն նյութական, այլև հոգեբանական բարեկեցությունը կախված է համատեղ տնտեսելու և առանց վեճերի ծախսելու կարողությունից:

Հոգեբանները երկու տարի շարունակ հետևել են համատեղ ծախսերին տարբեր մոտեցումներ ունեցող զույգերին և հանգել հետաքրքիր եզրակացությունների։

Զույգերը փողի նկատմամբ տարբեր վերաբերմունք են ունենում։ Ոմանք, նույնիսկ ամուսնությունից հետո, չեն համարձակվում իրենց զուգընկերոջը հայտնել քարտի PIN կոդը և թաքցնում են էլեկտրոնային «դրամապանակները», ոմանք էլ հեշտությամբ ընդհանուր քարտ են ձևակերպում՝ միավորելով ընտանեկան բյուջեն և ազատորեն քննարկում բոլոր եկամուտներն ու ծախսերը:

Համաձայն Journal of Consumer Research-ում հրապարակված հետազոտության արդյունքների՝ զույգերը, որոնք ունեն համատեղ բանկային հաշիվ, քիչ հավանական է, որ կվիճեն փողի համար և ավելի ամուր հարաբերություններ են ունենում:

Սա ստուգելու համար հոգեբանները հավաքագրել են 230 զույգերի. ոմանք նոր էին պատրաստվում ամուսնանալ, ոմանք` արդեն ամուսնացած էին: Հետազոտվողները բաժանվել են երեք խմբի։ Առաջինին առաջարկվել է առանձին հաշիվներ բացել, երկրորդին՝ համատեղ, իսկ երրորդին թույլատրվել է անել այնպես, ինչպես կամենում են։ Դիտարկումը տևել է երկու տարի։

Ժամկետի ավարտին հետազոտողները հարցազրույց են վերցրել փորձի մասնակիցներից. պարզվել է, որ համատեղ հաշիվ ունեցող զույգերն ավելի երջանիկ են, քան մնացածը:

600x400

Գիտնականներն այս երեւույթը բացատրում են այսպես․ հաշիվները համադրելով՝ մարդիկ ավելի ազնիվ են դառնում միմյանց հետ, հստակ ֆինանսական նպատակներ են դնում ու ավելի լավ են հասկանում միմյանց կարիքները։ Նման զուգընկերները խոստովանել են, որ իրենց «զգում են որպես մեկ ամբողջություն»։

Իսկ առանձին հաշիվներ ունեցող զույգերի համար, որոնց մոտեցումն ընտանեկան ֆինանսների նկատմամբ ավելի շուտ փոխանակման է նման, այդ անկախությունը շատ ավելի հեշտ է դարձրել հարաբերությունների դադարեցնելը: Նշվում է, որ հետազոտությանը մասնակցած զույգերի մոտավորապես 20%-ը դուրս է մնացել փորձարկումից, այդ թվում՝ բաժանման պատճառով։ Պատահականություն է, թե ոչ, բայց բաժանվել են հենց այն զույգերը, որնք հաշիվները չեն միավորել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 476 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս բառը երջանիկ հարաբերությունների ամենահավաստի ցուցիչն է

22.09.2023
Մասնագետները նշում են, թե ինչպես ձեր խոսքում ձևակերպեք նախադասությունները, որպեսզի զուգընկերոջ հետ «երջանիկ» ապրենք:

Ինչու են երիտասարդ կանայք հանդիպում տարեց տղամարդկանց հետ. դրական և բացասական կողմերը

05.09.2023
Ինչն է դրդում տղամարդկանց, ովքեր հերթական անգամ հայտնվել են ճգնաժամի մեջ և ցանկանում են, փոխել «մեկ 40-ամյա կնոջը երկու 20-ամյա երիտասարդի հետ»՝ ենթագիտակցորեն պարզ է: Բայց ինչո՞ւ են երիտասարդ կանայք ընդունում նման առաջարկները:

Ի՞նչն է զայրացնում տղամարդկանց կանանց մեջ

11.08.2023
«Երբ սիրում ես, նույնիսկ կնոջ թերություններն են ուրախացնում»,- ասում են տղամարդիկ։ Բայց հետո, երբ հորմոնալ փոթորիկը հանդարտվում է, և նախկին ոգևորությունն ինչ-որ տեղ գոլորշիանում, հայտնվում են դժգոհությունները:

Վնասակա՞ր է արդյոք ամեն օր սեքսով զբաղվելը

12.07.2023
Իրականում, այս ցուցանիշի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ տարիքը, առողջական վիճակը, սթրեսը, տրամադրությունը և սեռական ցանկությունը:

6 նշան, որ տղամարդուն գրավում է մեկ այլ կին

20.06.2023
Ինչպե՞ս է պատահում, որ հարաբերությունների մեջ գտնվող տղամարդը հետաքրքրվում է այլ կանանցով:

Ինչ են ցանկանում տարբեր տարիքի տղամարդիկ հարաբերություններից

14.06.2023
Փորձագետները վերլուծել են, թե ինչ են ակնկալում տղամարդիկ հարաբերություններից 16-ից սկսած և բարձր տարիքներում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 621 անգամ
26.09.2023
Դիտվել է 196 անգամ
27.09.2023
Դիտվել է 140 անգամ
28.09.2023
Դիտվել է 129 անգամ
29.09.2023
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster