«Կանն»-ը վանում է կանանց
16.05.2012
Այսօր բացվում է Կաննի 65-րդ կինոփառատոնը' աշխարհի լավագույն ռեժիսորների ու կինոաստղերի խոշոր մարաթոնը: Այս անգամ մրցույթին նրկայացված են արդեն անուն ձեռք բերած ռեժիսորների աշխատանքներ: Սկսնակներ գրեթե չկան, բացի Սերգեյ Լոզինցայից, ով ներկայացվել է իր երկրորդ ֆիմով:
Գլխավոր մրցույթում որպես առանձին դաս բացակայում են նաև կին ռեժիսորները: Ստացվում է՝ կանայք, չնայած որ ավելի ու ավելի շատ են ներգրավվում կինոինդուստրիայի ոլորտ, նրանց որակները, սակայն, չեն համապատասխանում «Կանն»-ի մասնագետների ճաշակին:
Փառատոնը կմեկնարկի Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմով: Թերևս ամենասպասված ֆիլմը Միխայել Հանեկի «Սեր»-ն է: Մի խոսքով' կան բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր ու ճանաչված անուններ, բայց թե ինչ կորոշի ժյուրին, դժվար է ասել: Նշենք միայն, որ ժյուրիի ղեկավար Նանի Մորետին աչքի է ընկնում սենտիմենտալ պատմությունների նկատմամբ տածած իր սիրով: Իրենց վճռական խոսքը կարող են ասել նաև ժյուրիի մյուս անդամները. նրանց թվում են դերասնաններ Դիանա Կրյուգերը՝ Գերմանիայից, Էվան Մակգրեգերը՝ Անգլիայից, ֆրանսիացի մոդելյոր Ժան-Պոլ Գոտյեն, ուրիշներ: Դիտվել է 2879 անգամ
|