Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Աղի սենյակների բուժիչ հատկությունները

07.02.2023

Մարդու օրգանիզմի համար աղի օգտակարության մասին մարդիկ սկսել են կռահել շատ վաղուց, երբ հայտնաբերվեցին տարօրինակ քարանձավներ, որոնց պատերը ծածկված էին աղից և որոշ նստվածքներից (սիլվինիտից) կազմված սպիտակ հաստ շերտով։

Նման քարանձավների օդը նման չէր այլ վայրերում եղածին, կարծես ավելի թանձր էր ու հագեցած և օգնում էր բարելավել ընդհանուր ինքնազգացողությունն առաջին այցելությունից իսկ հետո:

Սակայն աղի բուժիչ հատկությունները զգալու համար ամենևին էլ հարկ չկա հատուկ ուղեւրությունների գնալ։ Բավական է այցելել աղի սենյակ։

 600x400

Աղի սենյակները տարածքներ են, որտեղ արհեստականորեն ապահովվում է աղի քարանձավի յուրահատուկ միկրոկլիման, որն այդքան գնահատվում է իրենց առողջության մասին հոգացող մարդկանց կողմից: Հալոթերապիան հատուկ միկրոկլիմայի օգտագործման եզակի գործընթաց է՝ հնարավորինս մոտ բնական աղի քարանձավների միջավայրին, ինչն էապես նպաստում է մեծ թվով հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը։

 600x400

Աղը, իր յուրահատուկ հատկությունների շնորհիվ, կարգավորում է նյութափոխանակությունը, կայունացնում մարսողության գործընթացը, օգնում է հաղթահարել վահանաձև գեղձի խանգարումները, անքնությունը, ֆոբիաների դրսևորումները, դեպրեսիան, ազատվել այնպիսի մաշկային հիվանդություններից, ինչպիսիք են՝ փսորիազը, քարաքոսը, էկզեման։

 600x400

Հարկ է նշել, որ հալոթերապիան չի փոխարինում դեղամիջոցներին և հիվանդանոցային բուժումներին, սակայն այն զգալիորեն ուժեղացնում է դրանց արդյունավետությունը։ Աղի սենյակներ այցելելուց ոչ մի վնաս չի հայտնաբերվել, այդուհանդերձ, կան մի շարք հակացուցումներ, որոնց դեպքում անհնար է դիմել հալոթերապիայի։ Այդ պարագայում նախապես բժշկին այցը կօգնի ամեն ինչ պարզել և հասկանալ տվյալ դեպքը:

Բժիշկները կարող են ձեզ հալոթերապիա նշանակել, եթե ունեք.

-Քրոնիկ բրոնխիտ։ Հարկ է նկատի ունենալ, որ հիվանդությունը պետք է լինի թուլացման փուլում, իսկ շնչառական անբավարարությունը չպետք է գերազանցի երկրորդ աստիճանը։

-Քրոնիկ սինուսիտ, ճակատային սինուսիտ, մեծացած նշագեղձեր:

-Թեթև և ծանր ասթմա, ինչպես նաև պաթոլոգիական պրոցեսների, հատկապես սկզբնական փուլերի։

-Ալերգիայի բարդ ձևեր։

-Սրտի հիվանդություն, արյան ընդհանուր շրջանառության հետ կապված խնդիրներ։

-Ավելորդ քաշ։ Մարսողության պրոցեսները բարելավվում են, նյութափոխանակությունն արագանում է, ինչը նշանակում է, որ ճարպերն օրգանիզմում սկսում են ավելի արագ այրվել։

Դիտվել է 1024 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային արագ փոփոխվող իրավիճակում մեր օրգանիզմն աջակցության կարիք ունի

12.09.2023
Միշտ չէ, որ հնարավոր է հետևել առողջ ապրելակերպին, սպորտով զբաղվել և ճիշտ սնվել, հատկապես քաղաքային ռիթմով։ Հենց այստեղ են օգնության գալիս վիտամիններն ու հավելումները:

Երակների վարիկոզի կանխարգելման 8 եղանակ. ֆրանսիական մեթոդ

30.08.2023
Ոտքերի երակների վարիկոզը խնդիր է ամենատարբեր տարիքի շատ կանանց համար: Պարզվում է՝ ֆրանսուհիներն այս հարցում առաջ են մնացածներից․ Ֆրանսիայում ոտքերի խնամքի և այս տհաճ հիվանդության կանխարգելման ամենազարգացած մշակույթն է։

Երբ է անհրաժեշտ արեոլապլաստիկա

09.08.2023
Պլաստիկ վիրաբույժները բացատրում են, թե ինչու է այս վիրահատությունն ազդում ոչ միայն կրծքի էսթետիկ տեսքի, այլև կնոջ հոգեբանական վիճակի վրա։

Էնդոկրինոլոգները նշել են այն բանջարեղենը, որը կարող է փրկել քաղցկեղից

14.07.2023
Էնդոկրինոլոգները պատմել են, թե որ բանջարեղենն է որոշ քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոց։

5 հիվանդություն, որոնցով պայմանավորված է մշտական հոգնածությունը

27.06.2023
Մեզանից շատերն այս ախտանիշը վերագրում են սովորական ծանրաբեռնվածությանը, որը կանցնի մեկշաբաթյա որակյալ հանգստից հետո։ Այդուհանդերձ, բժշկի դիմելն ավելորդ չի լինի։

Ինչպես նվազեցնել կնճիռների քանակությունը և կանխել դրանց առաջացումը

02.06.2023
Ավաղ' բնական գեղեցկությունը հավերժ չէ, և վաղ, թե ուշ բոլոր կանանց մոտ առաջանում են տարիքային նշաններ: Կնճիռները, թերևս, դրանցից ամենաանցանկալին են, որոնք հիշեցնում են տարիքի մասին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 588 անգամ
26.09.2023
Դիտվել է 189 անգամ
27.09.2023
Դիտվել է 130 անգամ
28.09.2023
Դիտվել է 122 անգամ
29.09.2023
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster