«Միսս Տիեզերք» 71-րդ մրցույթը կանցկացվի հունվարի 15-ին Նոր Օռլեանում։
«Միսս Տիեզերքը» տարվա գեղեցկության վերջին և ամենակարևոր մրցույթն է: Ու թեև այն անցկացվում է 2023 թվականի հունվարի կեսին, եզրափակիչի հաղթողը կստանա «Միսս Տիեզերք 2022» տիտղոսը։
Տիտղոսի համար պայքարում են տարբեր երկրների 84 ներկայացուցիչներ։ Թագը հաղթողին կհանձնի նախորդ տարվա հաղթող Հարնաազ Սանդհուն Հնդկաստանից։
Մրցույթի այս տարվա մասնակիցները հիացնում են իրենց բազմազգ գեղեցկությամբ։ Սոցցանցերում հեգնանքով են վերաբերվում այն փաստին, որ Հոլանդիայի ներկայացուցիչը աֆրո-գանգուրներով մուլատուհի է, Իտալիայի մասնակից Վիրջինիա Սթաբլումը՝ թխամորթ գեղեցկուհի, իսկ Լատինական Ամերիկայի աղջիկները՝ ճերմակ մաշկով ու բաց մազերով են։
Թերևս, դա պետք է ընկալել որպես ժողովուրդների փոխազդեցության բնական գործընթաց և կանացի գեղեցկության նոր չափանիշների ընկալում։
Ալիսիա Ֆաուբել, 25 Իսպանիա
Աննա Լիննիկովա, 25 տարեկան, Ռուսաստան
Հաննա Քիմ, 27 տարեկան, Հարավային Կորեա
Վիրջինիա Ստաբլում, 24, Իտալիա
Օնա Մուդի, 24, Նիդեռլանդներ
Ի դեպ, ասում են, որ կազմակերպիչները ցանկանում են առաջ գնալ և ընդլայնել մրցույթի սահմանները՝ հեռանալով նախկին կանոններից։ Օրինակ, նախատեսվում է ամուսնացած, ծննդաբերող և նույնիսկ հղի մասնակիցներ ներառել։ Ինչո՞ւ պետք է կարգավիճակը և ընդհանրապես մայրությունն ինչ-որ կերպ փոխկապակցվեն կնոջ արտաքին տեսքի և սկզբունքների հետ:
Ֆերնանդա Ռոդրիգես, 24, Կոստա Ռիկա
Սոֆյա Դեպասեր, 24, Չիլի
Իվանա Բատչելոր, 22, Գվատեմալա
Նորմա Ուեմբես, 24, Նիկարագուա
Ալեսիա Ռովենո, 24, Պերու
Արդեն ավարտվել են «Միսս Տիեզերք 2022» մրցույթի նախնական ցուցադրությունները, որոնց ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ 25-ամյա Քրիստինա Այանյանը բարձրաձայել է հայերի ապրելու իրավունքի եւ կանացի ուժի մասին։
Մրցույթի ազգային տարազների փուլում Քրիստինան բեմ է դուրս եկել թիկնոցավոր զգեստով, որի վրա եղել են հայկական գորգագործության մեջ կիրառվող զարդանախշեր եւ վահանով, որը նույնպես զարդարված է եղել հայկական նախշերով։ Գեղեցկուհին կրել է պսակ եւ բեմահարթակում պարզել է «Հայաստանը՝ ապրելու իրավունքի համար» գրությամբ ցուցանակ։
08-06-2026 09:00 Շաբաթավերջին Ուելսի արքայադուստրը մասնակցեց արքայադուստր Աննայի որդու՝ Պիտեր Ֆիլիպսի հարսանիքին, որտեղ անսպասելիորեն հանդիպեց մի տղամարդու, որը մի ժամանակ հատուկ տեղ էր զբաղեցնում իր կյանքում: Հյուրերի թվում էր Ռուպերտ Ֆինչը՝ Քեյթի նախկին ընկերը, որի հետ նա հանդիպում էր դեռևս արքայազն Ուիլյամին հանդիպելուց շատ առաջ: Նրանց սիրավեպը սկսվել է 2001 թվականին Սուրբ Անդրեասի համալսարանում: Քեյթը նոր էր ընդունվել առաջին կուրս, իսկ Ռուպերտն արդեն ավարտում էր ուսումը: Երիտասարդները արագ մտերմացան և համարվում էին համալսարանի ամենագեղեցիկ զույգերից մեկը:
08-06-2026 08:56 Երկար ժամանակ հանրության ուշադրությունը կենտրոնացած էր միայն Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի ավագ դստեր վրա։ Մինչ 21-ամյա Դևա Կասելը մոդելային կարիերա էր կառուցում, նկարահանվում նորաձևության ապրանքանիշերի համար և փորձում իր ուժերը դերասանական ասպարեզում, նրա կրտսեր քույրը նախընտրում էր մնալ ստվերում։ Սակայն իրավիճակը արագ փոխվում է։ 16-ամյա Լեոնի Կասելը լուրջ հայտ է ներկայացրել իր սեփական կարիերայի համար՝ որպես գլխավոր հերոսուհի հայտնվելով Madame Figaro-ի վերջին համարում։
08-06-2026 08:49 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան նվաճեց իր առաջին «Մեծ սաղավարտի» տիտղոսը։ Նա հաղթեց Ռոլան Գարոսի (Ֆրանսիայի բաց առաջնություն) կանանց մենախաղի եզրափակչում։ Անդրեևայի մրցակիցը 24-ամյա լեհ թենիսիստուհի Մայա Չվալինսկան էր։ Անդրեևան վստահ առավելություն ստացավ՝ առաջին սեթը հաղթելով 6-3 հաշվով, իսկ երկրորդը՝ 6-2 հաշվով։
08-06-2026 08:47 Բրեդ Փիթը հանրությանը ներկայացել է իր ընկերուհու՝ 33-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Զույգը ներկա է գտնվել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի թենիսի մրցաշարին։
08-06-2026 07:04 Լոնդոնում իրենց ամուսնության պաշտոնական գրանցումից ընդամենը մի քանի օր անց երգչուհի Դուա Լիպան և դերասան Թըրները կրկին ամուսնական երդումներ փոխանակեցին՝ այս անգամ Իտալիայի շքեղ առանձնատանը։ Մինչդեռ առաջին արարողությունը համոստ էր և տեղի ունեցավ նրանց ամենամտերիմների շրջապատում, նորապսակները երկրորդ տոնակատարության համար ընտրեցին բոլորովին այլ՝ շքեղ ձևաչափ։