Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026

2026 թվականի ամառը կարող է լինել ձեր սիրային կյանքի համար վերջին տարիների ամենանշանակալի շրջաններից մեկը։

Մի քանի հետադարձ մոլորակներ մարդկանց կվերադարձնեն անցյալի պատմություններին, խավարումները կօգնեն տեսնել ձեր իրական զգացմունքները, իսկ Առյուծի մեջ գտնվող Յուպիտերն ու Վեներան կուժեղացնեն կիրքը, ռոմանտիկան և իսկական սիրո ցանկությունը։

2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Խոյ♈️

Խոյերի համար ամառը կբացահայտի իրենց զգացմունքների մասին ճշմարտությունը: Հետադարձ Նեպտունն ու Սատուրնը ձեր նշանում կփշրեն պատրանքները և կստիպեն անկեղծորեն նայել ձեր հարաբերություններին: Որոշ Խոյեր կհասկանան, որ կառչած են եղել մեկին, ով չի ապահովել հուզական կայունություն: Սակայն օգոստոսը կարող է բերել կենսունակ և կրքոտ սիրային պատմություն:

Ցուլ♉️

Ամառը Ցուլերի համար կարող է անսպասելիորեն անցյալի հիշողություններ բերել: Մերկուրիի հետադարձ շարժումը կարող է վերադարձնել նախկին զուգընկերներին, անավարտ զրույցները և հին զգացմունքները: Միևնույն ժամանակ, ամառը կլինի այն ժամանակը, երբ շատ Ցուլեր կկարոտեն իրական հուզական մտերմությունը և կայունությունը: Օգոստոսը ձեզ համար տարվա ամենառոմանտիկ ժամանակահատվածներից մեկը կլինի, վայելեք:

Երկվորյակ♊️

Երկվորյակների համար այս ամառը լի կլինի հանդիպումներով և սիրախաղերով: Այս նշանում գտնվող Մարսը կբարձրացնի ձեր խարիզման և զգացմունքների նկատմամբ ցանկությունը: Այնուամենայնիվ, հուլիսին հետադարձ շարժումով Մերկուրին զգուշացնում է. ոչ բոլոր խոսքերն են անկեղծ լինելու: Հնարավոր են սիրային եռանկյունիներ, շփոթմունք և մարդու վերադարձ անցյալից:

Խեցգետին♋️

Խեցգետիննե՛ր, այս ամռանը դուք ունակ եք խորը սիրահարվելու։ Կլինեք հատկապես զգացմունքային, զգայուն և սիրո համար բաց ։ Այնուամենայնիվ, կարևոր է լիովին չկորցնել ձեզ ձեր զուգընկերոջ մեջ։ Հին սիրային հիշողությունների վերստեղծումը կարող է արթնացնել զգացմունքներ և ձեզ ստիպել դժվար որոշումներ կայացնել։

Առյուծ♌️

Առյուծները կլինեն ամռան սիրելիները: Այս նշանի մեջ գտնվող Յուպիտերը կբարձրացնի ձեր գրավչությունը, վստահությունը և հակառակ սեռի ուշադրությունը: Օգոստոսը կարող է ճակատագրական լինել. արևի խավարումն Առյուծներին կբերի նոր սեր, մեծ խոստովանություն կամ հարաբերությունների սկիզբ, որը ամբողջությամբ կփոխի ձեր կյանքը:

Կույս♍️

Կույսերի համար ամառը կլինի հարաբերությունների վերագնահատման ժամանակ: Հուլիսին այս նշանում գտնվող Վեներան ձեզ կդարձնի հատկապես գրավիչ և կօգնի կենտրոնանալ իրական ցանկությունների վրա: Շատ Կույսեր կդադարեն «հարմարավետությունից դրդված» հարաբերություններով բավարարվելուց և կփնտրեն հուզական խորություն: Օգոստոսի վերջին կարող է ավարտվել այն հարաբերությունը, որը վաղուց դադարել է երջանկություն բերել:

Կշեռք♎️

Այս ամռանը Կշեռքները մեծ հավանականությամբ անսպասելի ծանոթություն կունենան, որն արագ կվերածվի ուժեղ հուզական կապի: Որոշ Կշեռքների համար այս ամառը կնշանավորի լուրջ սիրավեպի սկիզբ: Օգոստոսին այս նշանում գտնվող Վեներան կուժեղացնի ձեր ռոմանտիզմը, սիրո ցանկությունը և գեղեցիկ հարաբերությունները:

Կարիճ♏️

Կարիճներն այս ամռանը լուրջ հուզական փորձություն կանցնեն: Հետադարձ Պլուտոնը կստիպի ձեզ վերանայել այն հարաբերությունները, որտեղ կուտակվել է չափազանց շատ լարվածություն, խանդ կամ անվստահություն: Որոշ հարաբերություններ կարող են կտրուկ ավարտվել օգոստոսին, բայց դա տեղ կազատի ավելի հասուն սիրո համար:

Աղեղնավոր♐️

Աղեղնավորների համար ամառը կլինի վառ զգացմունքների և անսպասելի սերերի ժամանակաշրջան: Առյուծի մեջ գտնվող Յուպիտերը կբարձրացնի արկածների, սիրավեպի և գեղեցիկ պատմությունների ցանկությունը: Շատ Աղեղնավորներ ինչ-որ մեկի հետ կարող են հանդիպել ճանապարհորդելիս, ուսման ժամանակ կամ առցանց: Այնուամենայնիվ, հետադարձ Նեպտունը զգուշացնում է. կարևոր է չիդեալականացնել ձեր զուգընկերոջը կամ չշփոթել կիրքն իրական մտերմության հետ:

Այծեղջյուր♑️

Այս ամռանն Այծեղջյուրները կարող են զգալ հուզական սառեցում կամ ընտանեկան արժեքների լուրջ վերագնահատում: Դուք կարող եք գործընթացների դանդաղելու զգացողություն զգալ, բայց դա ձեզ կօգնի խուսափել սխալներից: Հուլիսին խուսափեք կարևոր որոշումներ կայացնելուց: Սակայն օգոստոսը կլինի հուզականորեն լիցքավորված ժամանակահատված, երբ շատ բաներ իրենց տեղը կընկնեն:

Ջրհոս♒️

Ջրհոսի համար ամառը սիրո մեջ դրամատիկ փոփոխությունների ժամանակաշրջան կլինի: Այս նշանի մեջ գտնվող Պլուտոնը կշարունակի ամբողջությամբ վերաձևավորել ձեր վերաբերմունքը հարաբերությունների և մտերմության նկատմամբ: Շատ Ջրհոսներ անսպասելիորեն կցանկանան ազատություն, ազնվություն և հուզական խորություն: Օգոստոսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ, ուժեղ ձգողություն և ձեր անձնական կյանքը փոխող շրջադարձեր, ինչը կարող է նշանավորել բոլորովին նոր պատմության սկիզբ:

Ձկներ♓️

Մեծ է հավանականությունը, որ Ձկներն այս ամռանը գլխովին կսիրահարվեն, հատկապես օգոստոսին: Սակայն ամռան վերջում ձեր նշանում լուսնի խավարումը կբացահայտի, թե որ հարաբերություններն են իսկական, և որոնք՝ պարզապես գեղեցիկ պատրանք: Շատ Ձկների համար սա կլինի հուզական մաքրագործման և անցյալից ազատագրման ժամանակաշրջան:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2689 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոլիվուդը բացահայտել է իր աստղերի աշխատավարձերը. ով է ստանում մեկ միլիոն դոլար մեկ սերիայի համար

17.11.2026
Variety ամսագիրը ներկայացրել է, թե որքան են վաստակում դերասանները հայտնի հեռուստասերիալներում իրենց գլխավոր դերերից։

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026
Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1262 անգամ
13.11.2026
Դիտվել է 435 անգամ
15.11.2026
Դիտվել է 417 անգամ
17.11.2026
Դիտվել է 242 անգամ
18.11.2026
Դիտվել է 198 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster