Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2022-ի աշուն-ձմեռ զուգագուլպաների թրենդային ուղեցույց

19.11.2022

Ինչպիսի՞ն են զուգագուլպաների հիմնական և նորաձև մոդելները։ Քանի՞ Den ընտրել և ի՞նչ հագնել այս աշնանն ու ձմռանը: Խորհուրդներ և մեծ ընտրություն ոճաբաններից։

Զուգագուլպաների մասին շատ անգամ ենք խոսել։ Բայց․․․ Նախ, միշտ լավ է կրկնել տեսությունը սեզոնի մեկնարկից առաջ կամ ներկա պահին։ Երկրորդ, զգեստապահարանի նույնիսկ ամենապարզ և տարրական իրերը պետք է մի փոքր հարմարեցվեն ընթացիկ միտումներին: Զուգագուլպաները դրա հիանալի օրինակն են:

Ընդհանրապես, զուգագուլպաները զգեստապահարանի այն պարագաներից են, որոնք յուրաքանչյուր կին պետք է առատորեն ունենա։ Ծանոթ իրավիճակ․ վերջին պահին, երբ դու քեզ համար հիանալի տեսք ես ընտրել՝ դուրս գալու համար, հանկարծ հասկանում ես, որ ... դրա համար համապատասխան զուգագուլպա չկա։

Ներկայացնում ենք, թե ի՞նչ զուգագուլպաներ պետք է ունենաք պահարանում:

ԴԱՍԱԿԱՆ՝ ՍԵՎ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱ, ՄԻՆՉԵՎ 20 DEN

Կանացի զգեստապահարանի կայուն հիմքը նույնն է՝ սև զուգագուլպա, թափանցիկ, 8-20 Den, ոչ ավելին։ Այո, այս դասականը դեռ մեզ հետ է: Սա ամենաբազմակողմանի մոդելն է՝ զերծ դրես-կոդի վերաբերյալ կարծրատիպերից։ Մի՛ կասկածեք։ Հագեք դրանք ոչ միայն սեւ ու մուգ հագուստի հետ, այլեւ վառ գույների համադրությամբ՝ սպիտակի կամ ջինսի տակից։ Դրանք գրեթե բոլորի հետ համատեղելի են։

600x400

600x400

Կարևոր կետ. ինչպես ասացինք, նույնիսկ դասականները պետք է մի փոքր հարմարեցվեն ընթացիկ միտումներին: Ենթադրենք, որ ցածր իրանն այժմ նորաձևության մեջ է, համապատասխանաբար, արժե վերցնել ցածր զուգագուլպաներ: Կամ կիպ տրիկոտաժի համար հարկավոր են անտեսանելի, անկար մոդելներ:

600x400

Եթե պատրաստվում եք միջոցառման, որտեղ նախատեսում եք կրել բակոտիներ, բայց միևնույն ժամանակ ցանկանում եք ոճավորել դրանք զուգագուլպաներով, ընտրեք առանց մատի, ամբողջովին թափանցիկ թաթով տարբերակը։

600x400

600x400

ԴԱՍԱԿԱՆ՝ ՍԵՎ ԿԻՊ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱ՝ 20 DEN-ԻՑ ԱՎԵԼԻ

Բարի վերադարձ! Վերջերս ևս մեկ հիմնական մոդել է վերադարձել պոդիումներ և մեր զգեստապահարան. դա սև կիպ զուգագուլպան է՝ ավելի քան 20 Den:

600x400

600x400

Բացարձակ հարգանքի տուրք զրոյականներին, որոնք արդեն երրորդ սեզոնին է, որ փայլատակում են պոդիումներում ու կարծես ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ։

600x400

Այսպիսով, դուք կարող եք գնել միանգամից մի քանի զույգ նման զուգագուլպա, որոնք ձմռան համար առավել քան տեղին ու խելամիտ կլինեն։

600x400

600x400

ԹՐԵՆԴ՝ ՆԱԽՇԵՐՈՎ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱ

Հիմա անդրադառնանք նորաձև զուգագուլպաներին, այն, ինչ կոչվում է fashion։ Առաջին տարբերակը, որը հատուկ է այս սեզոնին, սև մոդելներն են՝ նախշով։

600x400

600x400

Լավագույնը, եթե դա ժանյակավոր է: Սև ժանյակավոր զուգագուլպաները գեղեցիկ ընդգծում են ձեր տեսքը, հատկապես, եթե կրում եք զգեստի կամ կիսաշրջազգեստի շատ հանգիստ մոդել։ Դրանք գերժամանակակից մթնոլորտ կհաղորդեն ամբողջ տեսքին:

600x400

Կոշիկն այս դեպքում, դարձյալ, կարող է լինել ամեն ինչ՝ ներառյալ բաց ծայրերով բոկոտիները կամ բարձրաճիտ ծանր կոշիկներ:

600x400

ԹՐԵՆԴ՝ ԳՈՒՆԱՎՈՐ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱ

Երկրորդ թրենդային տարբերակը գունավոր զուգագուլպաներն են։ Այս սեզոնին դիզայներների և ոճաբանների բացարձակ ֆավորիտները սպիտակն ու կարմիրն են։

600x400

Այո, սպիտակը շատ պահանջկոտ գույն է և տեսողականորեն միշտ չէ, որ կոմպլեմենտար է ոտքերին:

600x400

Բայց եթե որոշեք և ընտրեք ճիշտ մոդելը, ապա կունենաք գեղեցիկ ու նորաձև տեսք։

600x400

600x400

Ինչ վերաբերում է կարմիր գույնին, ապա սա մի փոքր պակաս քմահաճ մոդել է։

600x400

Զուգագուլպաների թափանցիկությունն ու խտությունն այս դեպքում կարող են լինել բացարձակապես ցանկացած։

600x400

600x400

Կարմիր զուգագուլպաները հատկապես գեղեցիկ են թվում միաերանգ կարմիր հագուստի պարագայում. սա նաև ոճավորման առումով ամենահեշտ տարբերակն է:

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1553 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1067 անգամ
06.05.2024
Դիտվել է 390 անգամ
03.05.2024
Դիտվել է 206 անգամ
04.05.2024
Դիտվել է 154 անգամ
07.05.2024
Դիտվել է 91 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster