Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը
30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:
Սքվո–օվալ (square -oval) անվանումն առաջացել է անգլերեն square (նշանակում է «քառակուսի») և oval (նշանակում է օվալ) բառերի համադրումից: Ստացվում է երկարավուն քառակուսի է՝ կլորացված ծայրերով։
Այս ձևը շատ կանանց է դուր գալիս իր բազմակողմանիության համար. եղունգները ստանում են կանացի և նրբագեղ տեսք՝ անկախ մատների երկարությունից կամ եղունգների չափից։ Շնորհիվ այն բանի, որ եղունգների անկյունների «կլորությունը» հեշտ է ստացվում, դուք կարող եք գեղեցիկ տեսք ստանալ ցանկացած եղունգների ձևավորման համար՝ դասական ֆրանսիական մանիկյուրից մինչև բարդ՝ 3D մատնահարդարում:
Ի տարբերություն այլ մոդայիկ ստիլետո ձևերի, սքվո–օվալն ավելի հարմար է ամենօրյա կրելու համար. այն շատ գործնական է և հեշտ է վերստեղծել նույնիսկ փխրուն և վնասված եղունգների վրա, որոնք դժվար է աճել: Բացի այդ, սքվո–օվալը պարզ և բնական տեսք ունի, ինչը նշանակում է, որ այն դուր կգա «մատնահարդարում առանց մատնահարդարման» (կամ ճապոնական խնամքի) սիրահարներին։
Պետք է զգույշ լինել, որպեսզի եղունգները ժամանակից շուտ չվերածվեն սովորական օվալի։
Դուք կարող եք սքվո–օվալը ստանալ ոչ միայն սրահում, այլև տանը: Դա անելու համար հարկավոր է եղունգները խարտոցել դասական ուղղանկյունու տեսքով, այնուհետև անցնել անկյուններին՝ խարտոցելով աստիճանաբար՝ միլիմետր առ միլիմետր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2277 անգամ
Читать на русском
|