Ինչ տեսք ունեն Ջիջի և Բելլա Հադիդները՝ ամբողջովին ճաղատ գլուխներով. մեկը մյուսից անսովոր
05.07.2022
Ինչի՞ ասես, որ չեն գնա դիզայներներն՝ իրենց ցուցադրությունը հիշարժան դարձնելու համար: Մարկ Ջեյքոբսն, օրինակ, Հադիդ սուպերմոդել քույրերին ամբողջովին զրկել է մազերից։ Մենք դեռ երկար չենք մոռանա այս կերպարները։
Նորաձևության յուրաքանչյուր սեզոնի սկիզբին 27-ամյա Ջիջի Հադիդը և նրա 25-ամյա քույրը՝ Բելլան, հանրությանը համոզիչ կերպով ապացուցում են սուպերմոդելների կարգավիճակի իրենց իրավունքը։ Հանուն բեմուղի դիտարժան ելքի՝ քույրերը պատրաստ են ամեն ինչի։ Նույնիսկ, եթե շատերը ոչ թե հիացած, այլ վախեցած են իրենց կերպարներից։
Այսպես, վերջերս Մարկ Ջեյքոբսի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրության շրջանակներում Ջիջին և Բելլան համարձակորեն ազատվեցին իրենց մազերից։ Իհարկե, աղջիկներին պետք չէր սափրել գլուխները. ընդամենը մի քանի ժամ, և «ճաղատ» դիմահարդարումը պատրաստ է։
Շոուն նախապատրաստելիս Մարկ Ջեյքոբսը ոգեշնչվել է «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարով։ Միաժամանակ նա մոդելներին զրկել է ոչ միայն մազերից, այլեւ հոնքերից ու վառ կոսմետիկ միջոցներից։ Ջիջին պոդիում է դուրս եկել թափանցիկ դիմահարդարմամբ, իսկ Բելլան միայն խիստ ընդգծել է աչքերը, և ուրիշ ոչինչ:
Կարծես թե կարելի է շնորհավորել Մարկին նոր հավաքածուի հաջող ցուցադրության կապակցությամբ։ Մազերի բացակայությունն արել է իր գործը. համացանցի օգտատերերն ակտիվորեն քննարկում են Ջիջիի և Բելլայի արտաքինները։ Բնականաբար, շատերը քննադատում են ճաղատ սուպերմոդելներին։ Բայց ոմանք վիճում են, թե Հադիդներից ում է ավելի քիչ փչացրել այս կերպարը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3366 անգամ
Читать на русском
|