Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

5 նշան, որ դուք հանգստի կարիք ունեք

27.04.2022

Ժամանակակից աշխարհում գնահատվում են ուժն ու ճկունությունը, սեփական անձի նկատմամբ հոգածությունը հետին պլան է մղվում։ Արդյունքում ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց ուժասպառության հասցնում։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է գիտենաք, թե երբ պետք է դադար առնել:

Մենք պետք է բազմաթիվ պարտականություններ կատարենք՝ ներկա լինենք միջոցառումների, ընթրիք պատրաստենք: Մենք սովոր ենք զգալ հսկայական պատասխանատվություն, որի խիստ ժամկետները սթրեսների են հանգեցնում։ Մեզ համար սա չափանիշ է, ի վերջո, մենք չափահաս ենք և կարող ենք ամեն ինչից գլուխ հանել։ Բայց հոգնածությունը պարզապես պատրվակ համարելով, երկար ժամանակ չի պահանջվի մեզ ուժասպառության հասցնելու համար։

Իհարկե, պարտավորություններից խույս տալ չարժե, բայց դուք պետք է ժամանակ հատկացնեք նաև հանգստի և ուժերի վերականգնման համար, դա օգնում է պահպանել կենսունակությունը: Բայց մենք ապրում ենք կարծրատիպերի գերության մեջ. նրանք, ովքեր աշխատում են ներդնելով վերջին ուժերը, հարգանք են վայելում, իսկ դադար վերցնելու միտքը, կարծես, թուլության և կամքի պակասի նշան է դիտվում: Բայց դա այդպես չէ: Համարձակություն է պետք խոստովանելու համար, որ դուք մարդ եք, և ի տարբերություն ռոբոտների, պետք է հանգստանալ։

ՆՇԱՆՆԵՐ, ՈՐ ՁԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՆԳՍՏԱՆԱԼ

1. Պարբերաբար հիվանդանում եք

Վերջին ամիսը հեշտ չէր. շաբաթվա ընթացքում աշխատանքային ծանրաբեռնվածությանն ավելացավ նաև հազը, որը չի անցնում: Իհարկե, դուք հատուկ չէ, որ թուլացրել եք ձեր իմունային համակարգը։

Կարևոր իրադարձությունները սթրես են առաջացնում, ինչը հյուծում է օրգանիզմը։ Ժամանակն է հանգստացնել ձեր ուղեղը: Հագեցած շաբաթվա ակնկալիքով աշխատեք բավականաչափ քնել և ճիշտ սնվել: Սա թույլ կտա ձեզ ավելի լավ զգալ և հասնել առավելագույն արդյունքի։

2. Անհանգստանում եք անցյալի համար

Օրվա ընթացքում հիշում եք ձախողումները ու անհաջողությունները. սխալվել եք ձեր հաշվարկներում, արդեն մեկ ամիս է, ինչ մարզասրահ չեք գնացել…

Ուղեղը հակված է կենտրոնանալ բացասականի վրա, երբ դուք զգում եք առավելագույն լարվածություն: Կարծես, թե ձեզ հանգստանալու հնարավորություն և ժամանակ է պետք՝ ձեր մտքերն ու զգացմունքները կարգավորելու համար:

3. Ձեր մասին հոգ չեք տանում

Եթե չեք ճաշում՝ աշխատանքն ավարտելու համար կամ չեղարկում եք բժշկին այցելությունը՝ ժամանակ խնայելու նպատակով, ճիշտ պահն է արգելակելու: Իհարկե, պարտականությունները կարևոր են, բայց առողջությունը գլխավորն է։

Եթե դուք չեք հոգում ձեր մասին, դա մեծացնում է սթրեսը․ մարմինին և ուղեղին հանգստանալու հնարավորություն տվեք։ Ժամանակացույց կազմեք, որպեսզի չանտեսեք ձեր առողջությունը։

4. Դուք քնելու դժվարություններ ունեք

600x400

Գիշերային լիարժեք քունը թուլությունից և հոգնածությունից ազատվելու լավագույն միջոցն է։ Եթե երկար ժամանակ չեք կարողանում քնել, սա տագնապի ազդանշան է։ Ամենայն հավանականությամբ, ձեր գլխով շատ մտքեր են հոսում, որոնք թույլ չեն տալիս հանգստանալ։

Եթե ձեր ուղեղին հանգստանալու հնարավորություն տաք և անջատվեք խնդիրներից, դա կօգնի վերականգնել քունը։

5. Դուք անտարբեր եք դարձել

Երբեմն զգացմունքներն այնքան շատ են լինում, որ հնարավոր չի լինում զսպել։ Գլխավորը զգացմունքներին հետևելն ու դրանք ընդունելն է։ Բայց եթե նկատում եք, որ անընդհատ տխուր եք, անտարբեր եք և չեք ցանկանում որևէ բան անել, դա զգուշանալու պատճառ է։

Եթե մարզվելու միտքը ճնշող է, ճաշ պատրաստելը դառնում է անտանելի խնդիր, մտածեք հանգստի մասին: Այն անհրաժեշտ է, որպեսզի վերականգնվեք։

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 6307 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Թթու ուտելու ցանկություն ունե՞ք. ահա թե ինչ է ձեր օրգանիզմը փորձում ասել ձեզ

18.02.2026
Երբեմն հանկարծակի քաղցրի փոխարեն ցանկանում ես ինչ-որ թթու բան՝ կիտրոն, լոռամրգի կամ թթու վարունգ, և դրան դժվար է դիմակայել։

Սիամական երկվորյակներն իրենց գեղեցկությամբ դարձել են սոցիալական ցանցերի աստղեր, բայց կա մի նրբություն

28.01.2026
Սիամական երկվորյակներ Կամիլան և Վալերիան արդեն ունեն 200,000 բաժանորդների լսարան և ակտիվորեն նվիրատվություններ են հավաքում օգտատերերից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7269 անգամ
27.04.2026
Դիտվել է 662 անգամ
24.04.2026
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster