Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը: Այս միրգն ավելի շատ վիտամին C է պարունակում, քան նարինջն ու կիտրոնը:
Կիվիի պարբերաբար օգտագործումը կբարձրացնի օրգանիզմում առկա երջանկության հորմոնների քանակը, որն էլ կնպաստի՝ մշտապես բարձր տրամադրություն ունենաք:
Բացի այդ արեւադարձային այս միրգը կկարգավորի ճնշումը, կնպաստի երիկամների, ստամոքս-աղիքային տրակտի, սիրտ-անոթային եւ շնչառական համակարգերի նորմալ աշխատանքին:
Կատարելով այս եւ մի շարք այլ՝ մարդու առողջությանն օգտակար գործառույթներ՝ պետք է փաստել՝ մեկ կիլոգրամ կիվիի օգտագործումն մեկ ամսով ավելացնում է մարդու կյանքի տեւողությունը: Իսկ ավելորդ կիլոգրամներ ունենալու վտանգ չկա. կիվին իր մեջ չնչին տոկոս կալորիաներ է պարունակում:
18-05-2026 11:14 Սննդաբանները կոչ են անում չանտեսել ձվերը, բայց նաև չչարաշահել դրանց օգտագործումը։ Օրական երկու կամ երեք ձու ուտելը որևէ խնդիր չի առաջացնի և չի մեծացնի սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նշում են մասնագետները։
18-05-2026 10:39 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը օգնել է բուլղարացի երգչուհի DARA-ին 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին նախապատրաստվելու հարցում: Ըստ որոշ տեղեկությունների, բուլղարական հեռուստատեսությունը կապ է հաստատել ռուս երգչի հետ՝ մրցույթի մասնակցին աջակցելու համար: Կիրկորովի թիմը, այդ թվում՝ կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը, ով գրել է Սերգեյ Լազարևի կողմից մրցույթում կատարած երկու երգ, միացել է գործընթացին: Նրանք միացյալ ուժերով DARA-ի համար ստեղծել են «Բանգարանգա» կոմպոզիցիան:
18-05-2026 10:25 Պամելա Անդերսոնը հարաբերություններ է սկսել Թոմ Քրուզի հետ։ Աստղերի հարաբերությունների մասին լուրը վերնագրեր է գրավում արտասահմանյան տաբլոիդներում։ Ինտերնետ օգտատերերը շփոթված են. արդյո՞ք դա իսկապես ճիշտ է։ Անդերսոնն ու Քրուզը հարաբերությունների հարուստ պատմություն ունեն։ Թոմն ամուսնացած է եղել երեք, մինչդեռ Պամելա Անդերսոնը՝ հինգ անգամ։
18-05-2026 10:19 2026 թվականի մայիսի 16-ին Նյու Յորքի սիրտը, լեգենդար Թայմս Սքվերը, վերածվել էր իսկական պոդիումի: Իտալական Gucci նորաձևության տունը՝ իր նոր ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի ղեկավարությամբ, այնտեղ կազմակերպել էր իր կրուիզային հավաքածուի ցուցադրությունը: «Պոդիումը» ձգվում էր Յոթերորդ պողոտայի և Բրոդվեյի միջև:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։