Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ դուք ձու եք ուտում
21.04.2022
Որո՞նք են ձվի օգուտներն ու վնասները ամենօրյա սննդակարգում:
Ձուն սպիտակուցի հիանալի աղբյուր է, որը, ի տարբերություն մսի, շատ ավելի արագ և հեշտ է մարսվում օրգանիզմի կողմից, և բացի այդ, այն էներգիա է տալիս ամբողջ օրվա ընթացքում։ Ահա թե ինչու մեզանից շատերը նախընտրում են նախաճաշին վարսակի ալյուրի կամ բրդուջների փոխարեն ուտել ձվածեղ, խաշած կամ թերխաշ ձու: Իսկ ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ մենք ձու ենք ուտում, և օրական քանի՞ ձու կարելի է ուտել առանց առողջությանը վնաս պատճառելու։
Ի՞նչով է ձուն օգտակար և ի՞նչ վնասակար ազեցություն ունի
Օգուտները.
+ Ձու ուտելը բարելավում է անոթների աշխատանքը. քանի որ այն պարունակում է արգինին՝ ամինաթթու, որը լայնացնում է արյան անոթները։
+ Ձուն պարունակում է ֆոլաթթու, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը։
+ Ձուն պարունակում է խոլին, որն օգնում է ուղեղին ացետիլխոլինի սինթեզում (պատասխանատու է հիշողության և սովորելու համար)։
+ Հավի ձվի կանոնավոր օգտագործումն առողջ մարդկանց մոտ միկրոանոթային դիսֆունկցիայի և բորբոքման ավելացման վտանգ չի պարունակում:
Վնասները․
- 1-ին և 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների մոտ դեռևս առկա է խոլեստերինի բարձրացման ռիսկ (անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն)։
- Որոշ հազվադեպ դեպքերում, ձվի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա։
- Ձուն պարունակում է ավիդին, մի նյութ, որը չեզոքացնում է վիտամին B7-ը (ի դեպ, դրա համար ավելի լավ է ձեռնպահ մնալ ձուն և ձուկը մեկ ուտեստի մեջ համադրելուց):
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե հաճախակի ձու ուտեք
Օրական 1-2 ձուն մեծ վնաս չի պատճառի, բայց ամենօրյա սննդակարգում ավելի շատ ձվի ներառումը կբերի խոլեստերինի մակարդակի բարձրացման։ Մեծ քանակով ձու ուտելը կարող է այրոց առաջացնել:
Օրական քանի՞ ձու կարելի է ուտել
Օրական կարելի է ուտել 1-2 ձու, ավելի լավ է դա անել առավոտյան (նախաճաշին):
Ո՞րն է ձվի պատրաստման ամենագերադասելի ձևը
Ձուն ավելի լավ է օգտագործել թույլ խաշած վիճակում։ Կամ կարող եք ձվածեղ պատրաստել, իսկ որպեսզի այն քիչ կալորիական լինի, թավայի մեջ տապակելիս յուղ մի օգտագործեք։
Նախքան եփելը, ձվերն անպայման լվացեք, քանի որ հավի ածելուց հետո կեղևի վրա շատ միկրոօրգանիզմներ են մնում (ներառյալ սալմոնելոզը): Ավելին, դուք չգիտեք, թե որտեղ և ինչ պայմաններում են պահվել ձվերը։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3565 անգամ
Читать на русском
|