Ջենիֆեր Լոպեսը մերկացել է Dolce & Gabbana-ի նոր նկարահանումների համար
16.03.2022
Երգչուհին մերկացել է ապրանքանիշի գովազդային արշավի համար։
Ջենիֆեր Լոպեսը դարձել է Dolce & Gabbana ապրանքանիշի նոր գովազդային արշավի նկարահանումների հերոսուհին։ 52-ամյա փոփ աստղը գրեթե ամբողջությամբ մերկացել է տպավորիչ կադրերի համար. Ջեյ Լոն կեցվածք է ընդունել բացառապես սև ժանյակավոր ներքնազգեստով, կերպարը հարստացրել են Dolce & Gabbana-ի մեծ չափսի արևային ակնոցները և ոսկե զարդերը:
Կարծես թե իտալական ապրանքանիշի ակնոցների և շրջանակների գովազդային արշավը գրեթե ձախողվել է՝ առաջին կադրում ակնոցին ուշադրություն ես դարձնում վերջինը։ Այնուամենայնիվ, Լոպեսը նոր կադրերում աներևակայելի գեղեցիկ է:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 1760 անգամ
Читать на русском
|