Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձև զարդերի հիմնական թրենդները 2022 թվականի գարնանը

11.02.2022

Մաքսիմալիզմ, բազմաշերտություն և մի քիչ միամտություն. այսպես հակիրճ կարելի է նկարագրել նոր սեզոնի հիմնական միտումները։

JerusalemBazar ապրանքանիշի հիմնադիր փորձագետ Տանյա Լիբերմանը ներկայացրել է գալիք գարնան ամենացանկալի զարդերի մանրամասն ցանկը։

Մաքսիմալիզմ

Սկսենք հիմնական և ամենաաղմկոտ միտումից։ «Որքան մեծ և պայծառ, այնքան լավ», - որոշեցին դիզայներները և վերջին հավաքածուները համալրեցին տարբեր ձևերի զանգվածեղ զարդերով ու ամենահագեցած գույներով: Ինչպե՞ս ընտելանալ այս թրենդին առօրյա կյանքում:

Լրացրեք ձեր հավաքածուն բնական քարերով ընդգծված մատանիներով, որոնցից ամենադիտարժաններն են ազուրիտը, օնիքսը, ագատը: Նման քարերով մոդելները փայլեցում չեն ենթադրում, այնպես որ յուրաքանչյուրը կստացվի անսովոր ձևով և յուրահատուկ դիզայնով: Շեշտադրված մատանիները չեն պահանջում լրացումներ և փոխարինում են կերպարի մյուս բոլոր զարդերին:

600x400

Մաքսիմալիզմի թրենդը վերաբերում է նաև գալիք սեզոնի ամենաարդիական ականջօղերին. ընտրեք կա՛մ չափազանց երկար մոդելներ՝ մինչև ուսերը, կա՛մ խոշորները՝ վառ գույներով և անկանոն ձևերով։

Ինֆանտիլիզմ

«Մանկական», միամիտ, ոչ բարդ զարդերն անցյալ տարի հեղեղել էին Instagram-ի հայտնիները՝ Դուա Լիպայից մինչև Հեյլի Բիբեր և այս գարնանը չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը։ Նման մոդելները հարմար են ինքնավստահ աղջիկների համար, ովքեր չեն վախենում, որ բավական լուրջ տեսք չեն ունենա։

600x400

Բազերով թեւնոցներն ու մատանիները, խաղալիք կախազարդերը, ուլունքավոր չոկերները կնվազեցնեն խստության աստիճանը և հեգնանք կհաղորդեն ցանկացած կերպարի, այնպես որ համարձակորեն կրեք դրանք նույնիսկ դասական տաբատով կոստյումի հետ:

Կախազարդով երկար շղթաներ

2022 թվականի գարուն-ամառ շոուների գլխավոր զարդերից մեկը և Ռիհաննայի սիրելի մոդելը՝ երկար շղթան, դարձել է սեզոնի ամենաինստագրամային աքսեսուարը։ Մոդելն իդեալական է երեկոյան միջոցառումների համար, իսկ դասական սպիտակ վերնաշապիկի հետ համադրելով՝ գրասենյակային տեսքին հանդգնություն կհաղորդի։

600x400

Բազմաշերտ

Ամենավառ և միևնույն ժամանակ հեշտ կիրառելի թրենդներից մեկը։ Հետևեք «Ամենայն լավը՝ միանգամից» կարգախոսին և կրեք մի քանի շղթաներ ու վզնոցներ միաժամանակ՝ աշխատելով հակադրություն ստեղծել. երկար շղթաները լրացրեք կարճերով, բարակ շղթաները՝ ավելի զանգվածայիններով, կոպիտ շղթաները՝ նուրբերով (օրինակ՝ մարգարիտներով):

600x400

Մեկ այլ արդիական բազմաշերտ համադրություն են մի քանի ականջողերը․ որքան շատ՝ այնքան լավ:

Բազմաշերտ մատանիներ

Այս միտումը եկել է հարսանյաց նորաձևությունից և նշանադրության մատանին ադամանդեի հետ կրելու ավանդույթից: Այսօր նման միահյուսված մոդելները լայնորեն ներկայացված են տարբեր գների սեգմենտների ապրանքանիշերում՝ շքեղ զարդերից մինչև ավելի մատչելի։ Ուշադիր նայեք պտտվող զանգվածային մոդելներին, որոնք նման են պարույրների, կամ ընտրեք միահյուսված մոդելներ մի քանի բարակ օղակներից. այս զարդը կդառնա ցանկացած կերպարի տպավորիչ շեշտադրում:

600x400

Անկատար մարգարիտ

Թեև միտումները փոխվում են սեզոնից սեզոն, նախանձելի կայունությամբ մարգարտյա զարդերը մնում են ամենապահանջված զարդերի վարկանիշում: Եթե մարգարիտների դասական կատարյալ շարանները ձեզ համար չափազանց ձանձրալի ընտրություն են, ընտրեք չհղկված, անկատար մարգարիտներին: Հսկայական ականջօղերը, ինչպես նաև բարոկկո ապարանջանները քնքշություն կհաղորդեն ցանկացած կերպարի:

600x400

Ամենաարդիական ոճային հնարքներից մեկը մարգարիտների շարանը տարբեր երկարությունների և ծավալների մի քանի շղթաների հետ միասին կրելն է: Եվ մի սահմանափակեք դրանց քանակը. այս գարնանը ինքներս մեր մասին կհայտարարենք վառ և բարձրաձայն:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1883 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 503 անգամ
25.04.2024
Դիտվել է 258 անգամ
26.04.2024
Դիտվել է 220 անգամ
27.04.2024
Դիտվել է 207 անգամ
01.05.2024
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster