Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երազներ տեսնում են բարձր ինտելեկտով մարդիկ

03.02.2022

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն խելացի մարդիկ կարող են տեսնել և հիշել երազները:

Սոմնոլոգներին՝ քնի խնդիրներն ուսումնասիրող գիտնականներին, վաղուց է հետաքրքրել հարցը՝ ո՞քեր են ավելի շատ երազներ տեսնում: Հարցին, ըստ ամենայնի, սպառիչ պատասխան տվել են ամերիկացի գիտնականները։ Մեկ ամսվա ընթացքում նրանք հարցազրույց են վարել և թեստավորել տարբեր տարիքի, մասնագիտության և սոցիալական կարգավիճակի երկու հազար մարդու։

Եզրակացությունը ցնցել է հետազոտողներին։ Պարզվել է, որ ամենավառ, գունեղ ու առավել մանրամասն երազները տեսնում են բարձր IQ ունեցող մարդիկ։ Հարցվածներից շատերը չեն տեսնում կամ չեն հիշում իրենց երազները։

- Գիշերային հանգստի գաղափարը հարաբերական է,- ժամանակին ասել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Ի․ Սեչենովի անվան բժշկանան ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնի վարիչ Ալեքսանդր Վեյնը:-Քնի ժամանակ ուղեղում պակաս նեյրոններ չկան, քան, երբ մենք արթուն ենք։ Այն տեսակավորում է ընկալվածը, մարսում ստացած տեղեկատվությունը, յուրացնում ու հիշում օգտակարը։ Ամենակարևոր խնդիրները լուծվում են վերմակի տակ, քանի որ քունը թույլ է տալիս հեշտությամբ մտնել ուղեղի սրբությունների սրբոց՝ ենթագիտակցություն և փորփրել դրա արխիվները:

Եթե մարդը զուրկ է մեծ ինտելեկտից, ցանկություն չունի գլուխ ջարդել որևէ դժվար խնդրի շուրջ, մտահորիզոնը նեղ է, և նրան չի հետաքրքրում այլ բան, քան սովորական առօրյա գործերը, ապա, իհարկե, երազները նրան կայցելեն հազվադեպ: Չէ՞ որ նրա ուղեղը գիշերը նույնպես քնում է։

600x400

Երազների ազդեցությամբ արարել են մեծագույն բանաստեղծներից, գրողներից և կոմպոզիտորներից շատերը, այդ թվում՝ Մոցարտը, Շումանը, Վագները, Սեն-Սանսը, Էդգար Պոն, Պուշկինը, Ալեքսեյ Տոլստոյը, Հայնեն, Վոլտերը, Ֆետը, Մայակովսկին, դժվար է հիշատակել բոլորին: Իր մենագրություններից մեկում նոր ֆիզիկայի ստեղծող Նիլս Բորը նկարագրում է, թե ինչպես է մի անգամ երազում իրեն տեսել այրվող գազով արևի վրա, որի շուրջ պտտվել են դրա հետ բարակ թելերով կապված մոլորակները։ Հանկարծ գազը կարծրացել է, և արևն ու մոլորակները կտրուկ փոքրացել են։ Բորն արթնացել է և անմիջապես գիտակցել, որ ընմռնել է ատոմի մոդելը, որի մասին անընդհատ խորհում էր:

Թոմաս Էդիսոնը նույնիսկ հորինել էր մի գյուտ, որը թույլ էր տալիս մտապահել գաղափարներն արթնության և քնի միջև սահմանային վիճակում: Նա նստում էր աթոռին՝ ձեռքերում պահում երկաթե ծանր գնդակներ և փակում աչքերը։ Մտածմունքներում խորը սուզվելով իրեն հուզող խնդրի մեջ՝ նա նիրհում էր, ձեռքերը թուլանում էին, գնդիկները շաչյունով ընկնում էին հատուկ տարրաների մեջ՝ արթնացնելով գյուտարարին։ Եվ նա անմիջապես հիշում էր երազում եկած որոշումը։

Բոլորին է հայտնի Հայնրիխ Շլիմանի՝ լեգենդար Տրոյայի և ոչ պակաս առասպելական Միկենների բացահայտողի անունը։ Այս երկու հայտնագործությունները կարող էին մինչ օրս անհայտ մնալ, եթե չլինեին մի շարք երազանքներ, որոնք այցելել էին հնագիտությունից այդքան հեռու բանկիրին: Հենց այս երազներն էին, որ դրդեցին նրան թողնել բիզնեսը և իր բոլոր ջանքերն ուղղել հնագույն քաղաքակրթությունների որոնմանն այնտեղ, որտեղ դրանց տեսել էր երազներում:

Ավստրիացի դեղաբան և ֆիզիոլոգ Օտտո Լևին Նոբելյան մրցանակ է ստացել երազում տեսած հայտնագործության համար՝ այն մեխանիզմի, որով նյարդային համակարգը կարգավորում է սրտի կծկումները։ Երազում էր, որ Գաուսը հայտնագործեց ինդուկցիայի օրենքը, Մենդել՝' ժառանգականության օրենքները, Ֆլեմինգը՝ պենիցիլինը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1747 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1020 անգամ
06.05.2024
Դիտվել է 339 անգամ
03.05.2024
Դիտվել է 195 անգամ
04.05.2024
Դիտվել է 151 անգամ
07.05.2024
Դիտվել է 55 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster