Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նոր թրենդ՝ զուգագուլպա բոկոտիներով

20.01.2022

Թվում է, թե ժամանակակից նորաձևությունն այլևս չի կարող մեզ զարմացնել որևէ բանով ... Բայց` ոչ:

Նորաձևության խոշոր ապրանքանիշերի ցուցադրությունների ժամանակ ի հայտ են եկել զուգագուլպաները և կիսագուլպաները՝ բոկոտիների հետ համադրված: Այն, ինչից մենք այսքան ժամանակ վախենում էինք, իրականացավ․ ընթացիկ և գալիք սեզոններին գուլպաները համարձակորեն կրում ենք բաց կոշիկներով։

Մի շարք բլոգերներ արդեն փորձել են նոր թրենդը. ի դեպ, նկատե՞լ եք, որ ինֆլենսերների վրա գրեթե բոլոր նորաձեւության միտումները համարժեք տեսք ունեն։ Այստեղ կներկայացնենք, թե ինչի վրա են նրանք ուշադրություն դարձնում զուգագուլպաների պարագայում.

- Զուգագուլպաների գույնը

600x400

Սև զուգագուլպաները լավագույնս նայում են մուգ կոշիկներով: Բեժ նեյլոնե զուգագուլպաները (հատկապես փայլուն) հազվադեպ են լավ տեսք ունենում և տեղավորվում ոճային տեսքի մեջ:

Բացի այդ, բարակ սև զուգագուլպաները ոտքը դարձնում են ավելի բարակ և երկար։

- Զուգագուլպաների հաստությունը

600x400

Առավել նրբագեղ կնայվեն բարակ մոդելները, բառացիորեն 8-20 դեն: Այս զուգագուլպաները կիսաթափանցիկ են և շղարշի տպավորություն են թողնում։ Բացի այդ, հետաքրքիր տեսք կունենան նախշավոր բարակ զուգագուլպաները, այդ թվում՝ ցանցավորները։

- Զուգագուլպաների մոդելները

600x400

Շատ կարևոր է, որ զուգագուլպաները չունենան կար և փակ թաթ կամ կրունկ, այլապես, որքան էլ փորձեք, կերպարը ձախողված կլինեի։

- Կոշիկների ոճը

600x400

Դասական բաց քթով կոշիկները լավագույնն են:

Խուսափեք չափազանց ամառային տարբերակներից, ինչպիսիք են պարաններով բոկոտիները, խցանե և հարթ տակացուով կոշիկները: Նաև ավելի լավ է հրաժարվել ճմրթված կոշիկներից, քանի որ նեյլոնե զուգագուլպաները համընկնում են միայն նրբաճաշակ կոշիկների հետ։

-Համատեղելիություն

600x400

Նեյլոնե զուգագուլպաները կատարյալ լրացնում են սեքսուալ կամ թեթևակի համարձակ տեսքը: Սպիտակ զգեստի հետ համադրությունը դժվար թե լավ ընտրություն է՝ հանրության մեջ դուրս գալու համար։

Այս թրենդը կատարյալ է ընկերներին և ծանոթներին իսկապես զարմացնելու համար: Այսպես որ՝ առաջ, դադարեք ամաչկոտ լինել:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1923 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 696 անգամ
01.05.2024
Դիտվել է 660 անգամ
30.04.2024
Դիտվել է 239 անգամ
03.05.2024
Դիտվել է 115 անգամ
04.05.2024
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster