Աղջիկը բացահայտել է սոցցանցերում բլոգերների «կատարյալ» արտաքին տեսքի գաղտնիքը
25.12.2021
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հոլլի Քոկերիլը համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավեց իր տեսանյութերի վրա, երբ սկսեց բացահայտել շատ աղջիկների «կատարյալ» գեղեցկության գաղտնիքը TikTok-ում:
Համապատասխան տեսանյութը զարմացրել է օգտատերերին, քանի որ աղջիկն իր օրինակով ցույց է տվել, որ համացանցի լուսանկարների ու տեսանյութերի մեծ մասը կեղծ է։ Ավելի ստույգ՝ Հոլլին ապացուցել է, որ սոցիալական ցանցերում գեղեցիկ տեսքը հաճախ իրական չէ: Այսպիսով, տեսահոլովակի 26-ամյա հերոսուհին կիսվել է մի շարք նկարներով, որոնցում պատկերված է մանրակրկիտ ռետուշից առաջ և հետո։
Մի կադրում Հոլլին կատարյալ կազմվածքով գեղեցկուհի է, իսկ մեկ այլում աղջիկը բոլորովին այլ տեսք ունի։ Լուսանկարում նկատելի է, որ իրականում աղջիկն ավելի բնական դիմահարդարում ունի, իսկ մազերը՝ անփույթ թափված են։ Այս փորձը զարմացրել է բազմաթիվ օգտատերերի, ովքեր հսկայական քանակությամբ դիտել են տեսանյութը։ Համոզվեք ինքներդ՝ այստեղ։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 1891 անգամ
Читать на русском
|