Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Սմբուկի կրեմ-ապուրը կատարյալ է աշնանային ցուրտ օրերի համար

13.10.2021

Փրկվում ենք աշնանային ունայնությունից և տաքանում համեղ ուտեստով։

Բաղադրիչները

• Սմբուկ՝ 600 գ
• Սխտոր՝ 2 պճեղ
• Փշրած ուրց՝ ըստ ճաշակի
• Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի
• Բալզամիկ քացախ՝ 1 ճաշի գդալ
• Գլուխ սոխ՝ 1 հատ
• Ջrուր՝ 500 մլ
• Աղ՝ ըստ ճաշակի
• Պարմեզան՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը.

600x400

1. Մաքրեք սմբուկների կճեպը և կտրեք մոտ 1 սմ հաստությամբ կլորակներով: Մաքրեք սխտորը, կտրատեք, մաքրեք նաև սոխը՝ կտրեք բարակ օղակներով:

2. Ձիթապտղի յուղը տաքացրեք թավայի մեջ՝ միջին կրակի վրա: Սմբուկը և ուրցը տապակեք, ապա ավելացրեք քացախը: Խառնեք և ավելացրեք ձիթապտղի յուղ:

3. Սմբուկի շերտերը տապակեք բոլոր կողմերից:

4. Փոքր կաթսայի մեջ տաքացրեք մի քիչ ձիթապտղի յուղ և տապակեք մանրացված սոխն ու սխտորը մինչև փափկելը (մոտ յոթից տասը րոպե): Ավելացրեք տապակած սմբուկը, ջուրը և եռացրեք՝ եփեք մոտ 20 րոպե:

5. Կաթսան վերցրեք կրակի վրայից և օգտագործեք ձեռքի բլենդեր՝ պարունակությունը խյուսելու համար: Ցանկության դեպքում ստացված խյուսը անցկացրեք մաղի միջոցով՝ ավելի փափուկ զանգված ստանալու համար։ Ավելացրեք ջուր կամ արգանակ, անհրաժեշտության դեպքում՝ աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:

6. Մատուցելիս զարդարեք քերած պամեզանով՝ ցանելով այն վրայից։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6011 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025
Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ: Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Տնական մայոնեզ 5 րոպեում

02.10.2025
Մայոնեզը պատրաստի սոուս է, որը հիանալի համադրվում է գրեթե ցանկացած ուտեստի հետ: Հիմնական բաղադրիչներն են բուսական յուղը, քացախը և ձուն:

Հավով աղցան «Շատակեր»

15.08.2025
Այս աղցանի մի քանի տեսակներ կան, սա ամենապարզն ու ամենամատչելին է:

Դուբայի շոկոլադ. ժողովրդականության պառճառները և բաղադրատոմսը

08.07.2025
Հայտնի քաղցրավենիքն այնքան էլ հեշտ չէ գնել, բայց կարող եք փորձել այն ինքներդ պատրաստել: Ներկայացնում ենք, թե ինչ է Դուբայի շոկոլադը և ինչպես այն պատրաստել տանը:

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-11-2025 10:35
«Քավություն» և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի աստղ Կիրա Նայթլին զարմացրեց երկրպագուներին՝ բացահայտելով սեփական ֆիլմերի նկատմամբ իր զգացմունքները: Դերասանուհին խոստովանել է, որ երբեք չի դիտել իր հայտնի աշխատանքներից մեկը։ Ըստ Daily Mail-ի, Նայթլիի խոսքով՝ ինքը երբեք չի դիտել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երրորդ մասը: «Ես գնացի երկրորդի պրեմիերային, բայց երրորդը չեմ դիտել: Այնքան շատ դեմքերի խոշոր պլաններ կան: Կարծում եմ՝ իրականում պետք չէ այն դիտել», - բացատրել է դերասանուհին:

04-11-2025 10:20
Հերթափոխով աշխատելը, հատկապես ոչ կայուն գրաֆիկով, կարող է հանգեցնել մարդու ինտելեկտուալ կարողությունների զգալի նվազման: Համաձայն բրիտանական «Occupational and Environmental Medicine» ամսագրում հրատարակված հետազոտության արդյունքների՝ 10 տարի այսպիսի աշխատանք կատարելը ծերացնում է ուղեղը 6 տարով: Աշխատանքը դադարեցնելուց հետո գլխուղեղի ֆունկցիան վերականգնվում է, սակայն սրա համար մինչև 5 տարի ժամանակ է պահանջվում:
04-11-2025 10:17
Մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Լիանա Գյուրջյանը հավասարը չունեցավ Եվրոպայի Մ23 Եվրոպայի առաջնությունում: Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող առաջնությունում Լիանա Գյուրջյանը երկամարտի 232 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (102+130):
04-11-2025 05:41
56-ամյա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն առաջին անգամ հաստատել է իր նոր սիրավեպի մասին լուրերը: «Ընկերներ» սերիալի աստղը սոցիալական ցանցերում հրապարակել է սև-սպիտակ լուսանկար, որտեղ քնքշորեն գրկել է իր սիրեցյալին՝ 50-ամյա Ջիմ Քերթիսին, որը հայտնի է որպես կյանքի մարզիչ և «սիրո գուրու»:
04-11-2025 04:31
Atomic Kitten խմբի երգչուհի Լիզ Մաքքլարնոնը 44 տարեկանում մայր է դարձել։ Նա լուրը երկրպագուներին հայտնել է իր անձնական բլոգում՝ սոցիալական ցանցերում սելֆի հրապարակելով այն հիվանդասենյակից, որտեղ ծնվել է որդին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2025
Դիտվել է 847 անգամ
29.10.2025
Դիտվել է 400 անգամ
30.10.2025
Դիտվել է 361 անգամ
03.11.2025
Դիտվել է 252 անգամ
31.10.2025
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster