Իսպանիայում դասընթացներ են բացվել պրոֆեսիոնալ մարմնավաճառների համար
11.05.2012
Իսպանիայում՝ Վալենսիա քաղաքում, դասընթացներ են բացվել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ պրոֆեսիոնալ մարմնավաճառ: Կուրսերի ընթացքում սովորողներն ստանում են տեսական ու գործնական գիտելիքներ ընդամենը 100 եվրոյով:
Դասընթացի ավարտին տրվում է պրոֆեսիոնալ մարմնավաճառի սերտիֆիկատ՝ աշխատանքով ապահովման երաշխավորագրով:
Ինչպես տեղեկացնում է ladynews.com.ua-ն, նախաձեռնության հեղինակները վստահ են, որ մարմնավաճառությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայման է սեքսի պատմությունն ու դրա հետ կապված սահմանադրական կետերն իմանալը:
Հետաքրքիր է, որ դասընթացներին կարող են մասնակցել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Չկա նաև տարիքային սահմանափակում: Այս պահին համակարգում սովորում է 6 մարդ: Դիտվել է 3114 անգամ
|