Ջենիֆեր Էնիսթոնը գռեհիկ դիրքով լուսանկարվել է ամսագրի համար և արժանացել երկրպագուների քննադատությանը
05.08.2021
Հանրաճանաչ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը նորաձևության ամսագրի համար մասնակցել է նոր ֆոտոշարքի և կադրեր տեղադրել Instagram-ում:
Կինոյի աստղը նկարահանման համար միանգամից մի քանի տպավորիչ հանդերձանք է փորձել:
Կադրերից մեկի համար Էնիսթոնը ընտրել է սպիտակ զգեստ, իսկ մյուս երկուսում՝ գծավոր կոմբինեզոնով և շքեղ կիսաշրջազգեստով է: Լուսանկարները ատացվել են տպավորիչ և հստակ փոխանցում են դերասանուհու գեղեցկությունը։
Այդուհանդերձ, նկարներից մեկն արժանացել է երկրպագուների քննադատությանը։ Լուսանկարում Ջենիֆեր Էնիսթոնը կիսաշրջազգեստի հետաքրքիր ճեղքերով սպիտակ զգեստով նստած է գռեհիկ կեցվածքով, որը աստղի բազմաթիվ հետևորդներ անընդունելի են համարվել: Մյուս կողմից, դա միայն բարձրացրել է Instagram-ում այդ հրապարակման ժողովրդականությունը, որը կարճ ժամանակում հավաքել է հսկայական թվով հավանումներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2827 անգամ
Читать на русском
|