Ղազախ ֆուտբոլիստուհիները ռևանշի հասան Հայաստանի ընտրանու հետ երկրորդ խաղում
15.06.2021
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 15-ին երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Ղազախստանի թիմի հետ և այս անգամ զիջեց 0:3 հաշվով:
Հյուրերից գոլերի հեղինակներ դարձան Բեգաիմ Կիրգիզբաևան, Սվետլանա Բորտնիկովան և Ասելխան Տուրլիբեկովան։
Հիշեցնենք, որ երկու թիմերը միմյանց հետ ուժերը չափել էին նաև հունիսի 12-ին: Առաջին խաղում հաջողությունն ուղեկցել էր Հայաստանի ընտրանուն, որն առավելության հասավ 2:1 հաշվով։
Դիտվել է 1303 անգամ
|