Բժիշկները նշել են, թե որ մթերքներն են երկարացնում կյանքը
18.03.2021
Կյանքի երկարացմանը նախ օգնում են այնպիսի մթերքները, ինչպիսիք են ծովաբողկն ու բողկը:
Դրանք մաքրում են աղե-ստամոքսային համակարգը, նպաստում, որ այնտեղ չմարսված սնունդ չմնա, որը կարող է սկսել քայքայվել: Բանն այն է, որ այս բանջարեղենում պարունակում են նյութեր, որոնք առաջացնում են լեղապարկի կծկում և լեղու արտանետում աղիների մեջ: Այս գործընթացը նպաստում է մարսողական համակարգի ակտիվ աշխատանքին:
Ապացուցված է, որ մարդու օրգանիզմը ծերանում է ավտոինտոքսիկացիայի հետևանքով։ Դրա պատճառներից մեկը սննդի անբավարար մարսումն է: Հարցն այն է, որ ուտելու ժամանակ մարդիկ հաճախ ներառում են սննդամթերք, որոնք միասին վատ մարսվում են. մի սննունդը, օրինակ, մարսվում է երկու ժամում, իսկ մյուսը՝ վեց: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ուտել ծովաբողկ և բողկ, որոնք խթանում են մարսողական համակարգը։

Մեկ այլ մթերք, որն օգնում է երկարացնել երիտասարդությունը, սխտորն է: Դրանում պարունակվող նյութերը ընդլայնում են արյան անոթների պատերը՝ դրանք ազատելով կուտակված նստվածքներից և բարձրացնելով առաձգականությունը:

Կյանքի տևողությունը երկարացնելուն օգնում են նաև այնպիսի սննդամթերքներ, ինչպիսիք են վարունգը, ավոկադոն, կանաչեղենը, լոռամիրգը, կիտրոնը: Դրանք պահպանում են թթվային ճիշտ հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն գործունեության, կենսաքիմիական ռեակցիաների ընթացքի և ֆերմենտների արդյունավետ աշխատանքի համար:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5181 անգամ
Читать на русском
|