Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

3 նշան, որոնք բացահայտում են կնոջ իմաստնությունը

15.12.2020

Կնոջ համար կյանքի իմաստնության առկայությունը չափազանց կարևոր է: Դրա շնորհիվ նա կկարողանա լինել ըմբռնող, անկեղծ ընկերուհի և կին, որը հիացնում է իր ամուսնուն: Կինը կարող է առանձնապես գեղեցիկ կամ խելացի չլինել, դա կախված է շատ գործոններից: Բայց եթե կինը իմաստնության պակաս ունի, ապա դժվար կլինի նրա հետ հարաբերություններ կառուցել, ու դժվար թե նա կկարողանա երջանիկ լինել:


Բայց նախ պարզենք, թե ինչ է իմաստնությունն ընդհանրապես:

Շատ կարևոր է հասկանալ, որ դա նույնը չէ, ինչ վերացական բանականությունը (IQ): Վերջինս որոշ բարդ, հաճախ տրամաբանական կամ վերացական խնդիր օպտիմալ լուծելու ունակություն է: Բարձր IQ ունեցող մարդիկ հեշտությամբ կարող են նաև մանկամիտ լինել, ապրել մայրիկի հետ կամ ոչինչ չհասկանալ կյանքի ու հարաբերությունների մասին:

Իմաստնությունն այն փորձն է, որը մարդը կուտակել է իր կյանքի ընթացքում, վերլուծել և կատարել ողջամիտ եզրակացություններ: Օրինակ՝ ֆինանսական ճգնաժամ ապրել և ինքներուրույն որոշել, որ հարկավոր է ունենալ խնայողություն՝ սև օրվա համար: Այսպես նաև՝ ավելի բարդ իրավիճակներում, օրինակ, ինչպիսի մարդկանցից պետք է խուսափել, և ինչպես չմտահոգվել դժվար խնդիրների պարագայում' պահպանելով հանգստություն:

Բնավորության հենց այս գծի մասին է, որ կխոսենք ստորև։

1. Եզրակացություններ անելու և դրանց հետևելու ունակություն

Իհարկե, սա հենց հիմնական նշանն է. եթե մարդն ապրում է ինչ-որ լուրջ, հաճելի կամ ոչ շատ դուրեկան իրադրություն, խելամիտ եզրակացություններ է անում, և, ամենակարևորը, հետևում է դրանց:

Օրինակ, ճգնաժամից հետո նա որոշում է կուտակել ֆինանսական բարձիկ և հավատարիմ է մնում այս կանոնին: Նա չի ծախսում աջ ու ձախ, այլ ողջամիտ խնայում է: Եթե կինը խոսքերով եզրակացություն է արել, բայց իրականում շարունակում է նույն սխալները թույլ տալ (նա ոչինչ չի խնայում), դա ակնհայտորեն վկայում է իմաստնության պակասի մասին: Նա ստիպված կլինի կրկին ու կրկին նույն սխալները թույլ տալ:

Որքան մարդն արագ է եզրակացություններն ինտեգրում կյանքի մեջ, այնքան իմաստուն է: Սա վերաբերում է նաև դրական բաներին: Կարևոր է իմանալ, թե ինչն է ձեզ երջանկացնում և ավելի հաճախ դա անել:

2. Չպարտադրող խորհուրդներ ուրիշներին

Իմաստուն կինը գիտի, թե ինչպես հանգիստ ու ըմբռնումով արձագանքել այլ մարդկանց, հատկապես՝ իր տղամարդու սխալներին:

Նա ունի իր սեփական կյանքի փորձը, բայց չի պարտադրում: Կարող է խորհուրդ տալ, եթե դիմեք իրեն, բայց միևնույն ժամանակ, ինչպես «մայրիկ», չի պահանջի տղամարդուց, որ գնա և անի դա:

Իմաստուն մարդիկ գիտեն, որ հիմարություն է ուրիշներին սովորեցնելը, քանի որ մարդը կարող է ագրեսիվ արձագանքել այդ խրատներին, ինչը միայն կվատթարացնի հարաբերությունները:

Իմաստուն կինը կարող է հասկանալ ուրիշների սխալները, ժպտալ նրանց, բայց միևնույն ժամանակ միշտ հուշել և խորհուրդներ տալ, որոնք կուրախացնեն իր տղամարդուն և վերջինս երախտապարտ կլինի դրա համար:

3. Հասկանալ սեփական և ուրիշների հույզերը

600x400

Իմաստնությունը՝ որպես փորձից եզրակացություններ անելու ունակություն, բերում է նաև նրան, որ այդպիսի կինը տեղյակ է իր հույզերին, հասկանում է, թե ինչն է իրեն առաջ մղում, ինչ է ուզում, ինչը՝ ոչ: Դա նաև այլ մարդկանց հույզերն ու դրդապատճառները տեսնելու ունակությունն է:

Դրա շնորհիվ իմաստուն մարդն ի վիճակի է ավելի հեշտությամբ զգալ հույզերի անկումն ու ուժեղ բռնկումները, ինչպես իր, այնպես էլ ուրիշների մոտ: Պարզ ասած՝ կարողանալ ինքդ քեզ և այլ մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան:

Ոչ իմաստուն, միամիտ մարդը խորանում է ապրումների մեջ, ավելի է թեժացնում դրանք, և չի կարող դուրս գալ այնտեղից՝ ավելի ու ավելի վիրավորվելով կամ զայրանալով: Զգացմունքները կառավարում են նրան, այլ ոչ՝ հակառակը:

Պարզամիտ կինը հույզերի բռնկման պահին կարող է շատ հիմարություններ գործել՝ հավատալով տղամարդուն կամ խաբեբաներին, քանի որ նա չունի կյանքի լուրջ փորձ, որից հետո եզրակացություններ կաներ:

Այս նշաններին հաճախ կարող են հետևել տղամարդիկ՝ կին ընտրելիս։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3636 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 462 անգամ
09.05.2024
Դիտվել է 228 անգամ
15.05.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster