Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024

Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Հոգեբանները նշել են այն հիմնական պատճառները, թե ինչու է տղամարդը ցանկանում ընկերական հարաբերություններ պահպանել նախկին ընկերուհու հետ։

Անհրաժեշտության զգացում

Բաժանվելուց հետո կանայք իրենց հուզականության և զգայունության պատճառով կարող են գրել և զանգահարել տղամարդուն ու փորձել վերադարձնել նրան: Չնայած բաժանմանը, կինը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել, ցույց տալ, որ անտարբեր չէ տղամարդու նկատմամբ։ Իհարկե, տղամարդը գոհ է դրանից: Հաճելի է իմանալ և զգալ, որ կա մարդ, ով, չնայած հարաբերություններն արդեն ավարտված են, շարունակում է հետաքրքրվել իրենով։ Այս պահերին նա խրախուսում է իր էգոն։ Ճիշտ է, շատ հաճախ ամեն ինչ մնում է այդ մակարդակի վրա։

Ընկերական հարաբերությունները երկկողմանի են: Եթե հասկանում եք, որ նախկին տղամարդու հետ այլևս չեք կարող ընկերություն անել, ապա, վաղ թե ուշ, ձեր շփումը կխզվի:

Ուժեղ կապվածություն

Որոշ տղամարդիկ ձգտում են իրենց կյանքում պահել մտերիմ մարդու, ում մոտ կարող են գալ իրենց մտահոգություններով, կիսվել խնդիրներով և ուրախություններով ու կրկին զգալ այն ոգևորությունն ու կապը, որը կար նախկինում: Այսինքն՝ մի կողմից հարաբերություններն արդեն ավարտվել են, բայց տղամարդիկ ցանկանում են պահպանել այն միկրոկլիման, որը նախկինում եղել է զույգի մեջ, երբ նրանք հանդիպում էին։

Եսասիրական նպատակներ

Հնարավոր է իրավիճակ, երբ տղամարդը հասկանա, որ նախկինն օգտակար կարող է լինել իր հետագա ինքնադրսևորման, կարիերայի սանդուղքով բարձրանալու համար։ Եվ այդ «ընկերներ մնալու» որոշումը կարելի է դիտարկել որպես փոխազդեցություն հենց աշխատանքային հարթությունում. նրա համար ձեռնտու է իր կողքին պահել պրոֆեսիոնալ և լավ մասնագետին:

Ֆիզիկական շփում

600x400

Բաժանվելուց հետո որոշ տղամարդիկ պատրաստ են շարունակել ֆիզիկական շփումը նախկինի հետ. նա լավ է ճանաչում կնոջը, գիտի ինչպես գոհացնել թե՛ նրան, թե՛ իրեն: Վստահելի զուգընկերոջ հետ մերձեցումը հասկանալի է, ծանոթ, փորձված և վիճակախաղ չէ, ինչպես այն իրավիճակներում, երբ մենք հանդիպում ենք նոր զուգընկերոջ ու դեռ ոչինչ չգիտենք նրա մասին: Այլ հարց է. արդյոք պե՞տք են ձեզ նման հարաբերություններ:

Համատեղ երեխաներ

Ամուսնալուծության դեպքում, երբ զուգընկերները միասին երեխաներ են ունենում, կարևոր է պահպանել առնվազն չեզոք հարաբերություններ՝ առանց ուղիղ ագրեսիայի: Երբեմն, հանուն երեխաների և համատեղ ընտանեկան հանգստի, նախկին զուգընկերները նույնիսկ սովորում են ընկերներ լինել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1679 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենատարածված երազները. հոգեբանների բացահայտումը

04.10.2024
Ընկած ատամներ, զուգարանի անհաջող որոնումներ, մերկություն հանրային վայրում և այլն

Հոգեբանները բացատրել են Boy sober հասկացությունը և ինչու են կանայք ընտրում միայնությունը

17.09.2024
Համացանցում կանանց շրջանում տարածում է ստանում կյանքի նկատմամբ նոր մոտեցում՝ նրանք որոշում են հրաժարվել ռոմանտիկ հարաբերություններից և ազատված ժամանակը, ուշադրությունը, ինչպես նաև այլ անձնական ռեսուրսներ տրամադրել իրենց:

Ինչպես է TikTok-ը սպանում կանանց ինքնագնահատականը. 10 միջոց դրա դեմ պայքարելու համար

24.08.2024
Սոցիալական մեդիան կարող է բացասաբար ազդել ինքնագնահատականի վրա՝ ստեղծելով իդեալական արտաքինի պատրանք, որին դժվար է հասնել: 

10 տարբերություն կնոջ և տղամարդու հոգեբանության միջև

31.07.2024
Իհարկե, անհնար է տարբերակել բացարձակապես տղամարդկային վարքագծի կամ իսկապես կանացի ոճով մարդուն։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել որոշակի գծեր, որոնք ավելի տարածված են որոշակի սեռի ներկայացուցիչների մոտ:

Ինչպես են ծանոթությունների հավելվածներն ազդում հոգեկանի վրա

09.07.2024
Ծանոթությունների հավելվածների օգտատերերի 80-90%-ը ժամանակի ընթացքում դրանցից զգում է հոգնածություն կամ զգացմունքային հյուծվածություն

Երեք հիմնական կանոն, որոնք կօգնեն ձեզ հեշտ հաղթահարել բաժանումը

18.06.2024
Զուգընկերոջ հետ հարաբերությունների ընդհատումը չի կարող անցնել առանց հետք թողնելու։ Ինչպե՞ս բաժանվել էկոլոգիապես մաքուր ձևով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-10-2024 10:02
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ հունվար-մայիս ամիսներին ամուսնությունների թիվը եղել է 6324, ամուսնալուծություններինը՝ 1835։
14-10-2024 09:49
ԱՄՆ Կոլորադո նահանգում տան վաճառքից հետո սառցախցիկում մարմնի մասեր են հայտնաբերվել, որը, պարզվել է, պատկանել է տան նախորդ սեփականատիրոջ 16-ամյա դստերը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
14-10-2024 04:08
Բրազիլացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդհենը բաց լուսանկարվել է Zara նորաձևության ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։ 44-ամյա մոդելը փորձել է իտալացի դերասանուհի Մոնիկա Վիտիի կերպարը։
14-10-2024 02:56
Քիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, դժգոհել է, որ մայրն իր համար կերակուր չի պատրաստում։ Interview ամսագրի հարցազրույցում նրա աստղային մայրը նրան մի շարք հարցեր է տվել։ «Լավ, լուրջ հարց։ Ինչպե՞ս եմ ես պատրաստում»,- հարցրել է Քիմը։ Նորթը պատասխանել է. «Դու վաղուց չես պատրաստել մեզ համար»։ Նրա խոսքով՝ միակ բանը, որ Քիմը պատրաստել է երեխաների համար, պանրով մակարոնն է։
14-10-2024 02:14
Քանյե Ուեսթի նախկին օգնական Լորեն Պիսիոտտան դատական հայց է ներկայացրել ռեփերի դեմ՝ նրան մեղադրելով բռնաբարության մեջ։ Միջադեպը, նրա խոսքով, տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Փ. Դիդդիի հետ ձայնագրման ժամանակ, ով մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության մեջ ներգրավվելու մեջ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.10.2024
Դիտվել է 519 անգամ
09.10.2024
Դիտվել է 463 անգամ
10.10.2024
Դիտվել է 424 անգամ
14.10.2024
Դիտվել է 397 անգամ
12.10.2024
Դիտվել է 247 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster