Անջելինա Ջոլին կիլոգրամներ է «հավաքում» հարսանիքի համար
08.05.2012
Անջելինա Ջոլիիի և Բրեդ Փիթի հարսանիքը սարերի ետևում չէ, եւ արդեն նախապատրաստությունները սկսվել են:
Հարսանիքից առաջ սովորաբար հարսնացուներն իրենց տանջում են ամենատարբեր դիետաներով, որ նիհարեն, իսկ Ջոլիի մոտ հակառակն է. նա ուզում է գիրանալ մի քանի կիլոգրամով:
Կարդացեք նաեւ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը նշանադրվել են. ամուսնության օրը դեռ հայտնի չէ
Ամուսնությունը նշանակված է այս ամառ, իսկ մինչ այդ Ջոլիին սպասվում է նաև հարսանյաց զգեստի դժվար ընտրություն: Նա լրագրողների հետ անկեղծացել է՝ ասելով, զգեստներն իր վրա գեղեցիկ չեն լինում նիհար լինելու պատճառով: Փիթը ամեն կերպ աջակցում է Ջոլիին, որպեսզի նա հավաքի ցանկալի 5 կիլոգրամները: Դրա համար նրանք նույնիսկ դիմել են աշխարհահռչակ խոհարար Օլիվեր Ջեյմին, որ նա առաջարկի և կալորիական, և առողջարար ուտեստներ: Դիտվել է 3298 անգամ
|